Jump to content

Արյան դոնորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արյան հանձնում Մելբուռնի Թագավորական հոսպիտալում, 1940-ական թվականների ավարտ.
Արյան հանձնում Տիրասպոլի Արյան Հանրապետական կենտրոնում, 2009 թվականների կեսերին.

Արյունատվություն, արյան դոնորություն (от լատին․՝ donare — «նվիրել»)  — արյան և (կամ) նրա բաղադրիչների կամավոր հանձնումն է դոնորների կողմից, ինչպես նաև միջոցառումներ, ուղղված արյան և նրա բաղադրիչների նախապատրաստման կազմակերպմանն ու անվտանգության ապահովմանը։ Դոնորից վերցրած արյունը, (դոնորական արյուն), կիրառվում է գիտահետազոտական և կրթական նպատակներով:Արյան բաղադրիչների, դեղորայքի և բժշկական ապրանքների արտադրության մեջ։ Դոնորական արյան և (կամ ) նրա բաղադրիչների կիրառությունը կապված է տրանսֆուզիայի հետ հեմոտրանսֆուզիա|փոխներարկում ռեցիպիենտին և բուժական նպատակներով և դոնորական պահուստային արյան և կամ նրա բաղադրիչների ստեղծման նպատակով[1]։ Շիֆր ՀՄԴ-10 Z52.0 արյան դոնոր։

Գրեթե բոլոր արհեստական այսօր հայտնի արյան փոխարինիչները, թանկարժեք են և ունակ չեն ամբողջությամբ փոխարինելու արյան բոլոր բաղադրիչներին և վերարտադրելու արյան բոլոր գործառույթներն օրգանիզմում, ինչպես նաև ունեն կողմնակի ազդեցություններ, մասնավորապես, օրգանիզմի վրա առաջացնում են մեծ լիպիդային ծանրաբեռնվածություն ( լիպոսոմներում իմունոկապսուլավորված հեմոգլոբինի վրա հիմնված վարկածների համար), կամ պոլիմերային բաղադրիչների չուսումնասիրված երկարատև տոքսիկության էրիթրոցիտար ֆերմենտների կոմպլեքսի և պոլիմերոսոմներում իմունոկապսուլավորված հեմոգլոբինի և պոլիհեմոգլոբինի վրա հիմնված տեսակետների համար)[2]։ Այդ պատճառով դոնորական արյունը մնում է անփոխարինելի այրվածքներից և տրավմաներից տուժածների փոխներարկման համար, ինչպես նաև բարդ վիրահատությունների և ծանր ծննդաբերությունների ժամանակ։ Արյունը կենսականորեն կարևոր է նաև հեմոֆիլիայով, սակավարյունությամբ տառապողների և օնկոհիվանդների քիմիոթերապիայի դեպքում։

Արյան դոնորության կազմակերպմամբ և քարոզչությամբ զբաղվում է Արյան ծառայությունը.

Ռեկորդակիր դոնորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական ռեկորդսմեն-դոնոր է ավստրալիացի Ջեյմս Հարիսոնը (ծնվ. 1936). արյուն է հանձնել 1173 անգամ[3]։

Սկանդինավյան երկրներում որպես դոնորության խորհրդանիչ կիրառվում է հավալուսնի պատկերը մեկ կաթիլ արյունով։ Եվրոպական երկրներում գերբագիտության հավալուսնը , որը պատռում է իր կուրծքը ձագերին արյամբ կերակրելու համար, խորհրդանշում է անձնուրաց ծնողական սերը։ Վաղ քրիստոնեական հեղինակները հավալուսնին համեմատել են Հիսուս Քրիստոսիհետ, ով մարդկության փրկության համար իրեն արյամբ զոհաբերեց։

Արյան դոնորի օր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան դոնորի միջազգային օրը նշվում է հունիսի 14-ին։

Դոնորության տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուտոդոնորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուտոդոնորությունը հիվանդի սեփական արյան պատրաստումն է հերթական պլանային վիրահատությունից առաջ։ Օտար արյան փոխներարկումը սթրես է օրգանիզմի համար, իսկ սեփական փոխներարկումը թույլ է տալիս նվազագույնի հասցնել բացասական հետևանքները[4]։ Կիրառվում է նաև նախապես պատրաստված սեփական  արյան պլազման։ Այն կիրառում են ծննդաբերության և բարդ վիրահատությունների ժամանակ[5]։

Անարատ արյան դոնորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրում է արյան պատնեշավորում, որը հետագայում վերասուսպենզավորվում է հատուկ կոնսերվատիվ լուծույթում, բաղադրիչների է բաժանվում , փոխներարկվում և վերամշակվում։

Դոնորական պլազմաֆերեզ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլազմաէքստրակտոր, Տիրասպոլի Արյան Հանրապետական Կենտրոնի
Պլազմաէքստրակտորն աշխատանքի ժամանակ
Ցենտրիֆուգ-սեպարատոր

Արյան պլազմայի հավաքագրում՝

  • Ձեռքի պլազմաֆորեզի ժամանակ արյունը լցվում է ստերիլ փաթեթի մեջ (ինչպես արյան հանձման սովորական կարգի դեպքում), ցենտրիֆուգվում է, բաժանվում Էրիթրոցիտների զանգվածի և պլազմայի լիրառելով պլազմոէքստրակտոր, որից հետո էրիթրոցիտային զանգվածը վերադարձվում է դոնորին։ Շրջանառվող արյան ծավալը լրացվում է համապատասխան քանակությամբ ֆիզիոլոգիական լուծույթի ներարկմամբ.
  • Ավտոմատ պլազմաֆերեզի դեպքում դոնորը հատուկ համակարգի միջոցով միանում է սեպարատորին, արյունը վերցվում է ամբողջությամբ, հետո բաժանվում պլազմայի և ձևավոր տարրերի, հետո ձևավոր տարրերը կրկին վերադարձվում են դոնորի արյան մեջ։ Կախված սարքավորման ծավալից միաֆազ վերցրած արյունը կարող է տարբեր լինել, սակայն այն միշտ առավել փոքր է այն ծավալից, որը վերցվում է ցենտրիֆուգման (դիսկրետ) մեթոդի միջոցով, որպես կանոն մի քանւի տասնյակ մլ-ից մինչև 300 մլ։ Արյան միաֆազ վերցրած ծավալի վերադարձի ժամանակը նույնպես տարբերվում է սարքից և կարող է լինել մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե։ Նմանատիպ մեթոդով է տեղի ունենում նաև արյան մաքրումը պլազմայի աստիճանական ֆիլտրացման մեթոդով։

Դոնորական պլազման փոխներարկվում է ուժեղ այրվածքների և Երկարատև սեղմման համախտանիշի դեպքում (օրինակ, երկրաշարժի դեպքում շինությունների փլուզման)։

Դոնորական թրոմբոցիտաֆերեզ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ սարքավորման (սեպարատորի) օգնությամբ արյունից առանձնացվում է թրոմբոցիտային խտանյութ. Թրոմբոցիտներն անհրաժեշտ են օնկոհիվանդների ինտենսիվ քիմեոթերապիայի անցկացման համար և այլ թրոմբոցիտոպենիայով ուղեկցվող այլ կարգավիճակներում։ Թրոմբոցիտների մշակման կարգը առանձնանում է իր բարձր արժեքով, քանի որ այն անց է կացվում այն դոնորների մոտ, ովքեր առաջին անգամ չեն արյուն հանձնում։

Դոնորական գրանուլոցիտաֆերեզ (լեյկոցիտաֆերեզ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանր ինֆեկցիոն բարդություններով հիվանդներին բացառիկ դեպքերում անհրաժեշտ են լինում գրանուլոցիտներ, որոնք հանդիսանում են լեյկոցիտների տարատեսակ։ Գրանուլոցիտների հանձնման պրոցեդուրան գրեթե համարժեք է թրոմբոցիտների հանձնմանը(թրոմբոցիտոֆերեզին)։ Գրանուլոցիտների փոխներարկումը սովորաբար կատարվում է նրանց հանձնումից հետո մի քանի ժամվա ընթացքում[6]։

Իմունային պլազմայի նվիրատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամավորը իմմունիզացվում է ինֆեկցիոն որևէ ագենտի անվտանգ շտամով։ Այդպիսի դոնորից ստացված պլազման պարունակում է [[հակամարմիններ|հակամարմիններ]] ով տվյալ հարուցիչի հանդեպ և կարող է օգտագործվել բժշկական պրեպարատների պատրաստման համար։ Երբեմն այն ներարկվում է մաքուր վիճակում թույլ հիվանդներին պրոֆիլակտիկ նպատակներով կամ որպես պոլիվալենտ թերապիայի բաղադրիչ։

Դոնորական էրիթրոցիտաֆերեզ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիթրոցիտար զանգվածն անհրաժեշտ է Դայմոնդ Բլեքֆենի անեմիայի և այլ հիվանդությունների դեպքում որոնց դեպքում իջնում է արյունաստեղծման պրոցեսը և հեմոգլոբինի մակարդակը։ Աֆերեզի մեթոդով էրիթրոցիտների ձեռքի պատնեշը համարժեք է ձեռքի պլազմաֆորեզին։ Տարբերությունը կայանում է նրանում, որ էրիթրոցիտաֆերեզի դեպքում դոնորի արյան հուն են վերադարձվում արյան բոլոր բաղադրիչները, բացի էրիթրոցիտար զանգվածից, այդ պատճառով շրջանառող արյան ծավալը լրացնելու համար անհրաժեշտ է ներարկել ֆիզիոլոգիական լուծույթ։

Դոնորին ներկայացվող պահանջները, նրա իրավունքները և պարտականությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնորներին ներկայացվող պահանջները տարբեր են ՝ կախված երկրից:Սովորաբար դոնորները արյան հանձնումից առաջ հայտնում են ճանապարհորդության, ինֆեկցիոն հիվանդների հետ կոնտակտի և այլն։ Կախված այդ հարցերի պատասխաններից, անձը կարող է ժամանակավորապես թույլ չտալ արյան հանձնումը (օրինակ, մի քանի շաբաթ մրսածության պատճառով կամ մի քանի ամիս շարունակ ՄԻԱՎ-ով հիվանդացության բարձր մակարդակ ունեցող երկրներ այցելելուց հետո), կամ ընդմիշտ։

Սահմանափակումները և առաջարկությունները դոնորներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնորներին խորհուրդ չի տրվում[7]`

  • արյան հանձնման նախօրեին երեկոյան ուտել ճարպ, տապակած, կծու, ապխտած, կաթնամթերք, կարագ, ձու, սունկ, ընկույզ, բանան, ճակնդեղ։
  • օգտագործել ալկոհոլ երկու օրից պակաս (48 ժամ), Նախքան պրոցեդուրան
  • ընդունել ցավազրկող դեղամիջոցներներ և ասպիրին, ինչպես նաև դրանք պարունակող դեղեր (այդ նյութերը վատացնում են արյան մակարդելիությունը), պրոցեդուրայից առնվազն 3 օր (72 ժամ) առաջ։
  • Ծխել պրոցեդուրայից առնվազն մեկ ժամ առաջ։
  • Անոթի արյուն հանձնել։ Արյուն հանձնելու օրն առավոտյան պետք է ուտել ոչ ճարպոտ ածխաջրային նախաճաշ(ջրով եփված ապուր, չոր թխվածքաբլիթ) և մեծ քանակությամբ հեղուկ խմել (քաղցր թեյ)։
  • Արյուն հանձնել վատ ինքնազգացողության դեպքում։ սարսուռ, գլխապտույտ, գլխացավ, թուլություն։

Արյան հանձնման պրոցեսից հետո խորհուրդ է տրվում զերծ մնալ ծանր ֆիզիկական և սպորտային ծանրաբեռնվածությունից, ծանրություն բարձրացնելուց, այդ թվում և գնումներով պայուսակներ բարձրացնելուց միօնչև արյուն հանձնելու օրվա ավարտը։ Արյուն հանձնելուց հետո երկու օրվա ընթացքում խորհուրդ է տրվում լիարժեք և պարբերաբար ուտել և խմել օրական առնվազն երկու լիտր հեղուկ ' հյութեր, ջուր, ամուր թեյ (ալկոհոլը խորհուրդ չի տրվում)[7]։ Արյան ճնշման վերչականգնման համար խորհուրդ են տրվում հետևյալ մթերքները ։ բանջարեղեն կամ բուսական հյութեր, հատկապես ճակնդեղի, մրգեր, շոկոլադ։

Արյան հանձնումը հանգեցնում է օրգանիզմում հեղուկի կորստին և ճնշման նվազմանը, ինչի պատճառով սովորաբար արյան դոնորությունը սահմանափակումներ ունի տղամարդիկ կարող են արյուն հանձնել տարեկան հինգ անգամից ոչ ավել , կանայք– տարեկան չորս անգամից ոչ ավել։ Արյուն հանձնելուց հետո պետք է անցնի առնվազն 60 օր, նախքան դոնորը կկարողանա նորից արյուն հանձնել։ արգելվում է դոնորությունը 50կգ-իվ պակաս քաշ ունեցողներին և այլն[8]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Кровь от „звезды“». И.Невиная. «Российская газета» № 142 (4699) от 3 июля 2008.
  • Amrein, K. Adverse events and safety issues in blood donation — a comprehensive review :

[անգլ.] / K. Amrein, A. Valentin, G. Lanzer [et al.] // Blood Reviews. — 2012. — Vol. 26, no. 1. — P. 33—42. — doi:10.1016/j.blre.2011.09.003. — PubMed.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Федеральный закон Российской Федерации от 20 июля 2012 г. N 125-ФЗ «О донорстве крови и её компонентов». Статья 2.
  2. Meerovich I., Dash A.K. Chapter 8: Polymersomes for drug delivery and other biomedical applications // Materials for Biomedical Engineering: Organic Micro and Nanostructures / A. M. Grumezescu, A.-M. Holban (Eds). — Elsevier, 2019. — 480 p. — ISBN 9780128184332
  3. «Ավստրալիացին փրկել է միլիոնավոր երեխաների կյանքեր հանձնելով արյունը 1150 անգամ։». vesti.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  4. Аутодонорство
  5. «Բժշկական Տեղեկատվական-վերլուծական Կենտրոն — Աուտոդոնորություն». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  6. Виды донорства
  7. 7,0 7,1 «Рекомендации донорам». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  8. սահմանափակումներ դոնորների համար

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]