Jump to content

Դիպուկահար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շպանգդալեմի (Գերմանիա) անվտանգության բազայի 52-րդ էսկադրոնի դիպուկահարների մարզումները
Ամերիկյան 82-րդ պարաշյուտային դիվիզիայի պարաշյուտիստը M-14 հրացանով Էլ-Ֆարուջայում, Իրաք
Հունգարական զինվորը Դրագունովի դիպուկազարկ հրացանով (ԴԴՀ) COOPERATIVE OSPREY 96 գործողության ժամանակ Lejeune բազայում, ԱՄՆ

Դիպուկահար, սնայպեր, հատուկ պատրաստված զինվոր (ինքնուրույն մարտական միավոր), ով վարպետորեն տիրապետում է դիպուկ կրակ վարելու, քողարկման և հետևելու արվեստին, թիրախը խոցում է, որպես կանոն, առաջին կրակոցից։

Դիպուկահարի խնդիրն է համարվում հրամանատարական և կապավորական կազմերի, հակառակորդի գաղտնիքների խոցումը, կարևոր ի հայտ եկող, շարժվող, բաց և քողարկված առանձին թիրախների (հակառակորդի դիպուկահարների, սպաների և այլոց) ոչնչացումը[1]։ Դիպուկահարը զինվում է օպտիկական նշանոցով դիպուկազարկ հրացանով և այլ հատուկ սարքավորումներով, որոնք հեշտացնում են նշանառությունը։

Երբեմն դիպուկահար են անվանում նաև այլ զորքերի (հրետանի, ավիացիա) դիպուկ կրակողներին[1]։

Առաջին անգամ «դիպուկահար» բառը առաջացել է անգլիական բանակում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[1], ծագել է անգլ.՝ Snipe«մորակտցար» (փոքր և արագաշարժ թռչուն, որը դժվարաորս է համարվում այն պատճառով, որ նրա թռիչքի ուղղությունը անկախատեսելի է, և կրակոցը պետք է իրականացվի «պատահականորեն»)։

Չնայած, որ ակոսավոր հրացանները հայտնի էին դեռևս 17-րդ դարում, դրանց արտադրությունը ծայրահեղ դժվար և թանկարժեք աշխատանք էր, և, որպես կանոն, դրանք բացառապես հազվագյուտ էին։ Երկարափող որսորդական հրացանների օգտագործման առաջին դեպքերը մարտական պայմաններում դիպուկ կրակ վարելու նպատակով արձանագրվել են Անգլիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ (1642-1648 թթ.)։ Ամենահայտնի դեպքերից էր խորհրդարանի բանակի հրամանատար լորդ Բրուկի սպանությունը 1643 թվականի մարտին Լիչֆիլդ քաղաքի պաշարման ժամանակ։ Զինծառայող Ջոն Դայոտը, ով հերթապահում էր տեղական մայր տաճարի կտուրին, զինված էր երկար որսորդական հրացանով։ Նա կրակ է բացել լորդ Բրուկի վրա, երբ վերջինս անզգուշորեն դուրս է եկել պատսպարանից։ Ջոն Դայոտը դիպչել է Բրուկի ձախ աչքին։ Այդ ժամանակների չափանիշներով, նմանատիպ կրակոցը, որն իրականացվել էր հարթափող հրացանից 150 յարդ (137.2 մետր) հեռավորությունից, արտասովոր էր համարվում։

Առաջին համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հազարավոր կիլոմետրեր ձգվող խրամատներից սկսեց զարգանալ դիպուկահար հրաձգությունը։ Խրամատները դիպուկահարների համար իսկական «դրախտ» էին դարձել։ Առաջին հաստիքային դիպուկահարները բանակային ստորաբաժանումներում ի հայտ են եկել 1915 թվականին գերմանական բանակում։ Այդ ժամանակ գերմանացիները միանշանակ առաջատարն էին դիպուկահար հրացաններից դիպուկ կրակ վարելու գործում, ինչը կարող էր պայմանավորված լինել օպտիկական նշանոցով հրացանների մեծ քանակությամբ։ Գերմանական զորքերում պատերազմի առաջին տարվա վերջերին պաշտոնապես հաշվվում էր արդեն ավելի քան 20000 դիպուկազարկ հրացան։ Անգլիացիների վկայությունների համաձայն, 1915 թվականի ձմռանը բրիտանական զինվորի ցանկացած երևալը խրամատի սահմաններից դուրս, դիպուկահարի գնդակից մահ էր երաշխավորում։ Ունենալով մինչև վեց դիպուկահար վաշտում, գերմանացիները մեծ առավելություն ունեին ծավալված դիրքային պատերազմի ժամանակ։ Ամեն օր իրենց մարտական ընկերներին կորցնելու պատճառով անգլո-ֆրանսիական ստորաբաժանումները ընկճված էին։ Նմանատիպ վնասներից բարոյական ազդեցությունը չափազանց մեծ էր։

1915 թվականին բրիտանական ռազմական ղեկավարությունը, որն անհանգստացած էր գերմանացիների հաջողություններով, կազմակերպեց սեփական դիպուկահարների դպրոցը։ Դասընթացների տևողությունը կազմում էր 17 օր։ Ուսումնառության արդյունքում, սակայն, պարզվեց, որ դիպուկահարի համար միայն դիպուկ կրակելը բավարար չէ։ Բրիտանացի բազմաթիվ արհեստավարժ հրաձիգներ սովորել են պատերազմել բաց մարտերում, սակայն բացարձակապես չէին կարող քողարկվել, թաքնվել հակառակորդից և համբերատար դարան մտնել, և արագ զոհվում էին իրենց համար նոր պայմաններում։ Դիպուկահարների պատրաստման գործում բրիտանական բանակում լավագույն երիտասարդ հրաձիգներ են դարձել կանադական, ավստրալիական և հարավաֆրիկյան որսորդները, ովքեր կարողանում էին որսի օբյեկտի համար աննկատ մնալ։ Այդ ժամանակ նրանցից լավագույնն էր համարվում կանադական հնդկացի Ֆրանսիս Պեգխմագաբոուն, ով ուներ 378 հաստատված հաղթանակ։

Դիպուկահարների համար կանաչ կտորից և խոտի կապերից պատրաստված քողարկող հագուստը, որն առաջին անգամ կիրառվել է բրիտանացիների կողմից, դարձել է դիպուկահարների քողարկման ավանդական համազգեստն աշխարհի բազմաթիվ երկրներում։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ պարզվեց, որ դիպուկահարի դեմ լավագույն միջոցը համարվում է այլ դիպուկահարը, պատերազմի ժամանակ առաջին անգամ տեղի են ունեցել դիպուկահարների մենամարտերը։

1920-1930-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1927-1928 թվականներին ԽՍՀՄ-ում մշակվել է դիպուկազարկ հրացանի առաջին նմուշը՝ 1891 թվականի նմուշի Դրագունովի հրացանը Դինամո-III օպտիկական նշանոցով Ա. Ա. Սմիրնսկու հիմքի վրա, իսկ 1928 թվականին այդ տիպի հրացանները կիրառության մեջ են մտել սահմանապահ զորքերում[2]։ 1928 թվականին մեկնարկել է 1891 թվականի նմուշի հրացանի (Մոսինի հրացան) համար նախատեսված օպտիկական նշանոցների առաջին նմուշների սերիական արտադրությունը[3]։

1929 թվականին ԽՍՀՄ-ում «Կրակոց» դասընթացների ժամանակ Մերձմոսկովյան շրջանում ստեղծվել է դիպուկահարների դասընթաց, որտեղ պատրաստում էին դիպուկահարների և դիպուկահար գործի ղեկավարների։ Ավելի ուշ դիպուկահարների պատրաստմամբ սկսեցին զբաղվել Պաշտպանությանը, ավիացիային և քիմիական կառուցմանը աջակցող կազմակերպության (ռուս.՝ Общество содействия обороне, авиационному и химическому строительству (ОСОАВИАХИМ)) հատուկ դասընթացները և զորամասերը[4]։ 1931 թվականին բանվորագյուղացիական կարմիր բանակում (ԲԳԿԲ) սկսեց կիրառվել 1891/31 թվականների նմուշի դիպուկազարկ հրացանը։

1932 թվականին սկսեց զարգանալ հրաձգային մարզաձևը, կիրառության մեջ է մտել «Վորոշիլովյան հրաձիգ» կոչումը։

Իսպանիայում պատերազմի ժամանակ, 1937 թվականի Աստուրիայի համար մղվող պայքարում «Միավորված երիտասարդության միության» նախաձեռնությամբ հակաօդային պաշտպանությունը ուժեղացնելու նպատակով հանրապետական բանակի ստորաբաժանումներում ստեղծվեցին դիպուկահարների ջոկատներ ֆրանկիստների ավիացիայի դեմ պայքարելու համար, առաջին հերթին կործանիչների դեմ, ովքեր օգտնվում էին նրանից, որ հանրապետականները չունեին զենիթային հրետանի և ռմբակոծում էին նրանց ցածր բարձրությունից։ Ընդհանուր առմամբ, Աստուրիայի համար մղվող պայքարի ժամանակ «հակակործանիչների» ջոկատները ոչնչացրել են 13 ինքնաթիռ[5]։

1938 թվականի ամռանը ԲԳԿԲ դիպուկահարները մասնակցում էին Խասան լճի մոտ տեղի ունեցող մարտերում[6]։

40-ական թվականների վերջերից մինչև մեր օրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարլոս Նորման Հեսկոկ՝ ԱՄՆ զինված ուժերի պատմության մեջ ամենահայտնի դիպուկահարը: Հայտնի է Վիետնամի պատերազմում մասնակցությամբ, ով ոչնչացրել է հակառակորդի առնվազն 300 զինվոր և սպա:

Դիպուկահարները ակտիվորեն գործում էին Կորեական և Վիետնամի պատերազմներում, երբ ԱՄՆ բանակում կազմավորվել էին դիպուկահարների մեծ խմբեր։ Այդ ժամանակ ստեղծվել են նաև դիպուկարներին պատրաստող կենտրոններ, որոնք հետագայում լուծարվել են, բացառությամբ ծովային հետևակների կորպուսում գործող դիպուկահարներին պատրաստող կենտրոնի։

Հետևակային դիպուկահարը (անգլ.՝ designated marksman) առաջին անգամ ստեղծվել է ԽՍՀՄ-ում 60-ական թվականներին։ Խորհրդային հայեցակարգի ազդեցության տակ, 1990-ական թվականներին հետևակային դիպուկահարի պաշտոնը մտցվել է ԱՄՆ և Իսրայելի զորքեր։

Ներկա դրությամբ հատուկ նշանակության բոլոր մարտական խմբերը իրենց կազմում ունեն դիպուկահարներ։

Դիպուկահարների տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան երկրներում «դիպուկահար» ասելով հասկանում են հետևյալ մասնագիտությունները.

Դիպուկահար-դիվերսանտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկյան դիպուկահար-ծովային հետևակը քողարկման խալաթով («ghillie suit»)
2-րդ արտասահմանյան հետևակային գնդի դիպուկահարներ (Ֆրանսիա), Աֆղանստան, 2005 թ.

Դա դիպուկահարների ամենատարածված տեսակն է (անգլ.՝ sniper), որը հայտնի է համակարգչային խաղերից, կինոնկարներից և գրականությունից։

  • Գործում է միայնակ կամ գործընկերոջ հետ (իրականացնում է կրակային պաշտպանություն և նպատականշում), առավել հաճախ հիմնական զորքերից հեռու, թիկունքում կամ հակառակորդի տարածքում։
  • Խնդիրները՝ հակառակորդի կարևոր թիրախների (սպաների, պահակախմբի, թանկարժեք սարքավորումների) շարքից հանելը, հակառակորդի հարձակման ձախողումը, դիպուկահարի տեռորը (շարքային անձնակազմի խուճապի մատնում, դիտարկումների դժվարեցում, բարոյական ճնշում)։
  • Որպեսզի չմատնի իր գտնվելու վայրը, հրաձիգը հաճախ կրակը արձակում է ֆոնային աղմուկի քողի տակ (եղանակային երևույթներ, կողային կրակոցներ, պայթյուններ և այլն)։
  • Խոցելու հեռավորությունը՝ 500 մետրից և ավել։ Հարմար պայմաններում մարդուն կարելի է խոցել 1.5 – 2 կմ հեռավորությունից՝ 12.7 մմ խոշոր տրամաչափի հրացանի համար։
  • Դիպուկահար-դիվերսանտի զենքը՝ բարձր ճշգրտությամբ օպտիկական նշանոցով հրացան, երբեմն խլացուցիչով, հաճախ երկայնակի սահող փակաղակով։
  • Դիրքավորման քողարկումը մեծ դեր է խաղում, այդ պատճառով իրականացվում է առանձնահատուկ մանրազննությամբ։ Քողարկման համար կարելի է օգտագործել ձեռքի տակ գտնվող իրերը (ճյուղեր, թփեր, հող, ցեխ, աղբ և այլն), հատուկ «փրչոտ» քողարկման խալաթը (անգլ.՝ ghillie suit) կամ արդեն պատրաստի պատսպարաններ (բունկերներ, խրամատներ, շինություններ և այլն)։

Հետևակային դիպուկահար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկյան դիպուկահարների խումբ (զույգ) Աֆղանստանում:
Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) դիպուկահարների հոլանդական խումբ: Դիպուկահարը զինված է AWSM .338 Lapua Magnum հրացանով, դիտորդը զինված է Leica/Vectronix VECTOR IV laser rangefinder binoculars հեռադիտակով:

Հետևակային դիպուկահարը (անգլ.՝ designated marksman) առաջին անգամ ստեղծվել է ԽՍՀՄ-ում 60-ական թվականներին։ Խորհրդային հայեցակարգի ազդեցության տակ, 1990-ական թվականներին հետևակային դիպուկահարի պաշտոնը մտցվել է ԱՄՆ և Իսրայելի զորքեր։

  • Հրաձգային (մոտոհրաձգային, հետևակային) ստորաբաժանումների անբաժանելի մասը, որպես գնդացրորդ կամ նռնակաձիգ, գործում է ստորաբաժանման կազմում։ Երբեմն գնդացրորդի կամ զույգ ավտոմատավորների հետ։
  • Խնդիրները՝ հետևակի մարտական շառավղի մեծացում, կարևոր թիրախների ոչնչացում (գնդացրորդ, այլ դիպուկահարներ, նռնակաձիգ, հակատանկային կառավարվող հրթիռների հաշվարկներ, կապավորներ
  • Որպես կանոն, ժամանակ չի ունենում թիրախն ընտրելու համար, կրակ է բացում նրանց վրա, ով հայտնվում է տեսադաշտում։
  • Մարտի հեռավորությունը երբեմն է գերազանցում 400 մետրը։
  • Զենքը՝ ինքնալիցքավորվող հրացան, հիմնական ուշադրությունը դարձվում է ոչ մեծ քաշին և հուսալիությանը։ Հաճախ այդպիսի դիպուկահարներին տրամադրում են սերիական ավտոմատ հրացաններով (օրինակ, H&K G3 կամ FN FAL), որոնք ընտրվում են դեռևս զենքի արտադրության գործարանում «թիրախի խոցման ճշգրտություն» չափանիշով և ստանում են օպտիկական նշանոց։ Հետևակային դիպուկահարների հրացանները հազվադեպ են համալրված լինում խլացուցիչով։
  • Չափազանց շարժական է, հաճախ է փոխում իր դիրքը։
  • Որպես կանոն, ունի քողարկման նույն միջոցները, ինչպիսին ունեն այլ զինվորները։

Ոստիկանական դիպուկահար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստիկանական դիպուկահարի խոցման շառավիղը երբեմն է գերազանցում 200 մետրը։ Դա պայմանավորված է նրանով, որ հրաձգությունը, որպես կանոն, տարվում է քաղաքային պայմաններում։ Սակայն դրա հետ մեկտեղ ոստիկանական դիպուկահարի թիրախը շատ փոքր է՝ ատրճանակով սպառնացող հանցագործին խոցելու համար, անհրաժեշտ է կրակել գլխի և պարանոցի հոդավորման շրջան։ Այդ դեպքում նա չի կարողանա կրակել նույնիսկ ռեֆլեքսորեն։ Այլընտրանքային մարտավարությունը՝ կրակի արձակում ձեռքի մատի կամ դաստակի մեջ։ ԽՍՀՄ ոստիկանական դիպուկահարների կրակային պատրաստության առաջին առաջադրանքներից էր համարվում «ատրճանակով ձեռք» թիրախի խոցումը 100 մետր հեռավորությունից։

Ռազմական օդաչու-դիպուկահար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական օդաչու-դիպուկահարը Ռուսաստանի ռազմա-օդային ուժերի ստորաբաժանումներում 1–ին կարգի ռազմական օդաչու է, ով թռիչքներ է իրականացրել բոլոր տեսակի ինքնաթիռներիի (ուղղաթիռների) վրա, ինչպես նաև որոշակի քանակությամբ մարտական օգտագործման թռիչքներ է իրականացրել «գերազանց» գնահատականով։ Այս դասակարգումը տրվում է միայն Պաշտպանության նախարարության հրամանով։

Դիպուկահարի դեմ պայքարելու մարտավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելիչ միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դիտորդների տեղակայում բունկերում կամ խորը խրամատում, տեղանքի զննումը իրականացվում է շրջադիտակի, այլ ոչ թե հեռադիտակի օգնությամբ։
  • Սպաների դաշտային համազգեստը քիչ է տարբերվում զինվորների համազգեստից։ Ոչ կոնտրաստային տարբերանշանները թույլ չեն տալիս տեսնել կոչումը հեռավորությունից։
  • Դիրքերի մոտակայք են ուղարկվում շարժունակ դիպուկահարների զույգերից բաղկացած պարեկներ, ովքեր ռադիոկապ ունեն հրամանատարական կետի հետ։
  • Որպես կանխարգելիչ միջոց օգտագործվում է ծխածածկույթը։

Դիպուկահարը մասսայական մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բաուեր Գյունտեր՝ «Մահ օպտիկական նշանոցի միջով»։
  • Ի. Պիլյուշին՝ «Լենինգրադի պատերի մոտ» (Դիպուկահարի գրառումները)։
  • Սթիվեն Հանթեր՝ «Դիպուկահար» («Point of Impact»):
  • Զարուբին Սերգեյ Միխայլովիչ՝ «Դիպուկահարի հրացանափողը»։ Դիպուկահար Սեմյոն Նոմոկոնովի մասին։
  • Վ. Գ. Զայցև՝ «Վոլգայի ետևում մեր համար հող չկար։ Դիպուկահարի գրառումները» - հուշագրություններ։
  • Դոն Միլլեր՝ «Դիպուկահար» — աչքի ընկած դիպուկահարների, աշխատանքի տեխնիկայի մասին։
  • Բելյակով Պյոտր Ալեքսեևիչ՝ «Նշանոցում «Գորշ արջ»» (դիպուկահարի հուշագրությունները, ով մարտական ուղի է անցել մերձվոլգյան տափաստաններից։ Գիրքն ընդգրկում է Կալմիկիայի պատերազմի, Ռոստովի մարզի ազատագրման իրադարձությունները)։
  • Յոզեֆ Ալլերբերգեր՝ «Գերմանացի դիպուկահարը արևելյան ռազմաճակատում, 1942—1945 թվականներ»։
  • Եվգենի Նիկոլաև՝ «Դիպուկահարների մենամարտեր։ Աստղեր հրացանի վրա» (Հուշագրություններ)։
  • Դեն Սիմմոնս՝ «Դարվինի մենամարտը»։
  • Ֆրեդերիկ Ֆորսայտ՝ «Շնագայլի օր»։
  • Բրունո Սուտկուս՝ «Երկաթե խաչ դիպուկահարի համար։ Դիպուկազարկ հրացանով մարդասպան»։
  • Քրիս Կայլ՝ «American Sniper: The Autobiography of the Most Lethal Sniper in U.S. Military History»

Կինեմատոգրաֆ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական կինոնկարներ

  • «Դիպուկահարներ» (1985)
  • «Դիպուկահար» (1992)
  • «Դիպուկահար» (1993)
  • «Մահվան հրեշտակներ» (1993)
  • «Երկու դիպուկահար»
  • «Իսկ արշալույսները այստեղ խաղաղ են» (1972)
  • «Նշանառության տակ» (1996)
  • «Հրաձիգ» (1993)
  • «Խուլ կրակոց» (1996)
  • «Դիպուկահարներ/Կրակոց սրտի միջով» (1998)
  • «Վորոշիլովյան հրաձիգ» (1999)
  • «Հեռախոսախցիկ» (2002)
  • «Անանուն բարձունքի վրա)» (2004)
  • «Թշնամին դարբասի մոտ է » (2001)
  • «Դիպուկահար 2» (2002)
  • «Դիպուկահար 3» (2004)
  • «Վաշինգտոնյան դիպուկահար։ Սարսափի 23 օր» (2003)
  • «Հրաձիգ» (2007)
  • «Դիպուկահար։ Հատուցման զենքը»
  • «Մահացու գոտեմարտ» (2010)
  • «Sniper 4 : Reloaded» (2011)
  • «Դիպուկահար 2. Տունգուս» (2012)
  • «Ջեկ Ռիչեր» (2012)
  • «Ամերիկացի դիպուկահարը» (2014)
  • «Ճակատամարտ Սևաստոպլի համար» (2015)

Փաստագրական կինոնկարներ

  • «Դիպուկահարի պատրաստումը դաշտային պայմաններում։ Քողարկման և ռազմական խորամանկության վարպետ»[7] (1939—1943, Գերմանիա) ՝ ուսումնական կինոնկար, Վերմախտ
  • «Դիպուկահարի արվեստը։ Դիպուկահարը դիպուկահարի դեմ»[8] (2002)
  • «Դիպուկահարներ»[9] (2012) — «Оружие» հաղորդաշարի սերիա, «Мужской» հեռուստաալիք
  • «Դիպուկահարի զենքը»[10] (2013) — «Полигон-ТВ» հաղորդաշարի սերիա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Советская военная энциклопедия. Статья Снайпер. 1975—1980
  2. Сергей Монетчиков. Оружие советских снайперов. // журнал «Мастер-ружьё», № 24/25, 1998. стр.74-83
  3. Сергей Челноков. Трёхлинейка против... трёхлинейки // журнал "Мастер-ружьё", № 11 (140), ноябрь 2008. стр.40-46
  4. Подготовка снайперов. Москва, Военное издательство, 1987
  5. Герои Астурии // И.Г. Эренбург. Испанские репортажи, 1931-1939. М., Агентство печати "Новости", 1986. стр.223-224
  6. И.Н. Мошляк. Вспомним мы пехоту... М., Воениздат, 1978. стр.29-58
  7. «Подготовка снайпера в полевых условиях. Мастера маскировки и военной хитрости» — учебный фильм, Вермахт, 1939—1943 год
  8. «Искусство снайпера. Снайпер против снайпера», 2002 год
  9. «Снайперы» — серия программы «Оружие», телеканала «Мужской», 2012 год
  10. «Оружие снайпера» — серия программы «Полигон-ТВ», 2013 год

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Best Soviet Female Snipers Of WWII
  • Зарубин С. М. — «Трубка снайпера»(ռուս.), книга о снайпере Семене Номоконове.
  • Исаев А. В., Драбкин А. В., В. Захаров. «Снайперы». 365 дней ТВ. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)