Jump to content

Իլյա Վեկուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Վեկուա
վրաց.՝ ილია ვეკუა և ռուս.՝ Илья Несторович Векуа
Ծնվել էապրիլի 23 (մայիսի 6), 1907[1]
ԾննդավայրShesheleti, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 2, 1977(1977-12-02)[1] (70 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, ԽՍՀՄ
ԳերեզմանՄթածմինդա[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան (1930)[1]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1]
Մասնագիտությունմաթեմատիկոս, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ, Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա[1], Թբիլիսիի պետական համալսարան[1], Tbilisi Observatory?[1], Մոսկվայի պետական համալսարան[1] և Նովոսիբիրսկի պետական համալսարան[1]
Զբաղեցրած պաշտոններռեկտոր, ռեկտոր, նախագահ և պառլամենտի անդամ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼեոպոլդինա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Բեռլինի գիտությունների ակադեմիա և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
 Ilya Vekua Վիքիպահեստում
Ակադեմիկոսներ Մուսխելիշվիլու և Վեկուայի շիրիմները Թբիլիսիում

Իլյա Նեստորի Վեկուա (ապրիլի 23 (մայիսի 6), 1907[1], Shesheleti, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 2, 1977(1977-12-02)[1], Թբիլիսի, ԽՍՀՄ), խորհրդային մաթեմատիկոս և մեխանիկ։ ԽՍՀՄ ԳԱ (1958) և Վրացական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1946), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թիֆլիսի համալսարանը (1930), աշխատել է ՄՄՀՄ ԳԱ-ում, Վրացական ԽՍՀ ԳԱ-ում, Թբիլիսիի, Մոսկվայի, Նովոսիբիրսկի բուհերում, Թբիլիսիի (1940 թվականից) և Մոսկվայի համալսարանների (1952 թվականից) պրոֆեսոր։ 1959-1964 թվականներին Նովոսիբիրսկի, իսկ 1965-1972 թվականներին՝ Թբիլիսիի համալսարանների ռեկտոր։ 1972 թվականից՝ Վրացական ԽՍՀ ԳԱ նախագահ։

Իլյա Վեկուայի հիմնական աշխատանքները վերաբերում են սինգուլյար ինտեգրալ հավասարումներին և անալիտիկ ֆունկցիաների տեսության եզրային հարցերին, էլիպսական տիպի մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումների եզրային խնդիրներին, ընդհանրացյալ անալիտիկ ֆունկցիաների տեսությանը և դրա կիրառումներին մեխանիկայում, երկրաչափությունում և թաղանթների տեսությունում։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1950), լենինյան մրցանակ (1963)։ Եղել է արտասահմանյան մի քանի ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ։ Պարգևատրվել է Լենինի 5 և «Պատվո նշան» շքանշաններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 363
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Վեկուա» հոդվածին։