Լամ Վիֆրեդո
Լամ Վիֆրեդո ֆր.՝ Wifredo Lam | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1902[1][2][3][…] |
Ծննդավայր | Sagua La Grande, Villa Clara Province, Կուբա[4][5] |
Վախճանվել է | սեպտեմբերի 11, 1982[1][6][2][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Բուլոն Բիյանկուր[4] և Փարիզ, Ֆրանսիա[5] |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Քաղաքացիություն | Կուբա և Ֆրանսիա |
Կրթություն | Սան Ալեխանդրոյի գեղարվեստի ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող, գծագրող, քանդակագործ, muralist, նկարիչ-փորագրող և խեցեգործ |
Ոճ | սյուրռեալիզմ[7] |
Ժանր | ինքնապատկեր[8] և ֆիգուրատիվիզմ[8] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ներշնչվել է | Անրի Մատիս |
Ամուսին | Lou Laurin-Lam? |
Wifredo Lam Վիքիպահեստում |
Վիֆրեդո Օսկար դե լա Կոնսեպսոն Լամ ի Կաստիլիա (իսպ.՝ Wifredo Óscar de la Concepción Lam y Castilla, չինարեն՝ 林飛龍։ դեկտեմբերի 8, 1902[1][2][3][…], Sagua La Grande, Villa Clara Province, Կուբա[4][5] - սեպտեմբերի 11, 1982[1][6][2][…], Բուլոն Բիյանկուր[4] և Փարիզ, Ֆրանսիա[5]), կուբացի գեղանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը ճապոնական առևտրական է, որը գաղթել է Կուբա, մայրը մուլատ է՝ հնդկական արյան խառնուրդով (Կոնգոից ստրկուհու դուստրը)։ 1916 թվականին ընտանիքը տեղափոխվել է Հավանա։ 1918-1923 թվականներին Լամը սովորել է Հավանայի գեղարվեստի դպրոցում, հետագայում վերաբնակվել է Իսպանիայում։ Կրել է սյուրռեալիզմի ազդեցությունը՝ միավորելով այն աֆրո-կուբայական դիցաբանության մոտիվների և պատկերավորության ավանդույթների հետ։ 1932 թվականին նկարչի կյանքում տեղի ունեցել մեծ ողբերգություն՝ կնոջ և երեխայի մահը։ Այդ իրադարձությունը արտացոլվել է նրա ստեղծագործությունում՝ տալով դրան տագնապալի և մռայլ գծեր։ Մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին՝ հանրապետականների կողմից։ 1938 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ ծանոթացել է Պաբլո Պիկասոյի և նրա ընկերների (Անրի Մատիսի, Ֆերնան Լեժեի, Խոան Միրոի, Ժորժ Բրաքի և Պոլ Էլուարի) հետ։ Նույն թվականին այցելել է Մեքսիկա, որտեղ ընկերացել է Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռիվերայի հետ։ 1939 թվականին Պեր Լեյբի փարիզյան ցուցասրահում կայացել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը։ 1940 թվականին տեղափոխվել է Մարսել, ուր մասնակցել է «Մարսելի խաղերի» ստեղծմանը։ Նույն թվականին Լամը Անդրե Բրետոնի առաջարկով նկարազարդել է նրա «Մորգանի քողը» գիրքը (հրատարակված Մարսելում, վերահրատարակված Բուենոս Այրեսում), ավելի ուշ նկարազարդել է Ռենե Շարի և շատ ուրիշների գրքերը։ 1940-ական թվականներին ճանաչում է ստացել ինչպես հայրենիքում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ 1942 թվականին տեղափոխվել է Կուբա, ուր ապրել է 10 տարի, այնուհետև վերադարձել է Ֆրանսիա։ Գտնվել է Ֆուլխենսիո Բատիստայի ընդիմադիր ռեժիմի տակ, 1955 թվականին նկատվել է Հավանայի համալսարանում ի նշան բողոքող ուսանողության հետ համերաշխության։ Սատարել է Կուբայական հեղափոխությանը՝ նախագահական պալատի համար գրելով «Երրորդ աշխարհ»ը։
Ճանաչում և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 թվականին Լամը ստացել է Գուգենհայմի միջազգային մրցանակը, 1966-1967 թվականներին նրա ներկայացուցչական հետադարձ ցուցադրությունները կայացել են Բազելում, Հաննովերում, Ամստերդամում, Ստոկհոլմում և Փարիզում։ Կուբացի կինոռեժիսոր Ումբերտո Սալոսը (1979) Լամի մասին նկարահանել է փաստավավերագրական ֆիլմ։
Նկարչի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fouchet M. P. Wifredo Lam. — : Editions Cercle d'art, 1976.
- Balderrama M. R. Wifredo Lam and his Contemporaries, 1938—1952. — Ն. Յ.: Studio Museum in Harlem, 1992.
- Wifredo Lam: Monograph and Catalogue Raisonné, Vol. I 1923—1960. — Lausanne: Acatos, 1998; Vol.II 1961—1982. — Lausanne: Acatos, 2004.
- Benitez H. Wifredo and Helena: My Life With Wifredo Lam, 1939—1950. — Lausanne: Acatos, 1999.
- Lowery Stokes S. Wifredo Lam and the International Avant-garde, 1923—1982. — Austin: University of Texas Press, 2002.
- Noceda J. M. Wifredo Lam: la cosecha de un brujo. — La Habana: Letras Cubanas, 2002.
- Sánchez J. Wifredo Lam: el gran perturbador. — La Habana: Ediciones Extramuros, 2002.
- Нуньес Хименес А. Вифредо Лам. — М.: Радуга, 1985.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 մահվան վկայական
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Alley R., Castro M. R. D. C. Lam, Wifredo // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T048854
- ↑ 6,0 6,1 6,2 Wifredo Lam (նիդերլ.)
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ 8,0 8,1 https://www.tate.org.uk/whats-on/tate-modern/exhibition/ey-exhibition-wifredo-lam/who-is
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт(ֆր.),(իսպ.),(անգլ.)
- (англ., живопись on line)
- Произведения в музеях мира(անգլ.)
- (англ.)
- На сайте Живопись кубинского авангарда(իսպ.),(անգլ.)