Jump to content

Մասնակից:Laura2024/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեզնից մեկը ստում է (անգլ.՝ One of Us Is Lying,) ամերիկացի գրող Քարեն Մ․ Մակմանուսի երիտասարդական դետեկտիվ վեպ։ Գիրքը նրա առաջին ստեղծագործությունն է, 2017 թվականի մայիսի 30-ին առաջին անգամ հրատարակել են Delacorte Press և Penguin Random House հրատարակչությունները[1]։

Գիրքն օգտագործում է բազմանկյունություն՝ ցույց տալով բոլոր չորս կասկածվող ուսանողների տեսակետները: Այն արժանացել է մի քանի մրցանակների, այդ թվում՝ 5 տարի մնացել է Նյու Յորք Թայմսի բեսթսելլերների ցանկում[2]։

Բեյվյուի ավագ դպրոցում Բրոնուին, Սայմոնը, Նեյթը, Կուպերը և Ադին պատժվում են ուսուցիչ Էյվերիի կողմից՝ այն բանից հետո, երբ նա հայտնաբերում է բջջային հեռախոսներ նրանցից յուրաքանչյուրի դպրոցական պայուսակներում ՝ հակառակ հեռախոսների արգելման իր խիստ կարգադրությանը: Այնուամենայնիվ, բոլոր ուսանողները պնդում են, որ հեռախոսներն իրենց չեն պատկանում, և որ ինչ-որ մեկը դրանք գցել է իրենց պայուսակների մեջ՝ նրանց անախորժության մեջ գցելու համար: Նրանք բոլորը նույն սենյակում էին դասերից հետո, երբ լսում են մեքենաների բախման ձայներ և ինչ-որ բարձր վիճաբանություն դպրոցի ավտոկայանատեղիից, և պարոն Էյվերին գնում է ստուգելու, թե ինչ է կատարվում։ Սայմոնը ՝ «Այդ մասին» հավելվածի ստեղծողը, որը բացահայտում է գաղտնիքներ, որոնք ոչ ոք չգիտի, որում հրապարակվում է Բեյվյուի ավագ դպրոցի աշակերտների անձնական կյանքը հանրության համար, սկսում է խոսքը մյուս չորս ուսանողների մասին, և թե ինչպես է նա, իր հավելվածի շնորհիվ, ամենագետ համարվում։ Նա խմում է ծորակի ջուրը պլաստիկ բաժակից և մահացու ալերգիկ ռեակցիա է ունենում գետնանուշից ալերգիայի պատճառով: Մյուսները փորձում են օգնել, բայց արդեն ուշ է, և Սայմոնը մահանում է հիվանդանոցում։

Ի սկզբանե միջադեպը համարվում էր դժբախտ պատահար, սակայն Tumblr-ի հրապարակումից հետո, որում ասվում էր, որ Սայմոնի մահը կանխամտածված է եղել, և մարդասպանը նայել է, թե նա ինչպես է մահանում, ոստիկանությունը սկսում է հետաքննել և գտնել Սայմոնի չհրապարակված գրառումը, որում պատմվում է մյուս չորս ուսանողների գաղտնիքները։ Գաղտնիքներից յուրաքանչյուրը կազդի ուսանողների ապագայի վրա։ Քիմիայի դասին Բրոնուինի խաբելը կարող է ազդել քոլեջ ընդունվելու վրա։ Նեյթի կրկնվող հանցանքը կարող է նրան բանտ ուղարկել։ Ադիի դավաճանությունը կարող է վերջ տալ նրա հարաբերություններին Ջեյքի հետ և ստերոիդների օգտագործման մեղադրանքը կարող է վերջ դնել Կուպերի բեյսբոլի կարիերիաին: Չորս աշակերտները սկզբում կասկածում են միմյանց, բայց սկսում են ավելի մտերմանալ նույն իրավիճակում լինելու արդյունքում:

Հետաքննությունը արժանանում է լրատվամիջոցների ուշադրությանը, և չորս աշակերտներին անվանում են «Բեյվյուի չառյակը»: Սայմոնի հուղարկավորությունից հետո նրա գրառումը հրատարակվում է, և դպրոցի մնացած մասը իմանում է չորս աշակերտների գաղտնիքները, ինչը հանգեցնում է որոշակի հետևանքների. Բրոնուինի ծնողները հիասթափված են, Նեյթի տունը խուզարկվում է թմրանյութերի համար, Ադիի հարաբերություններին վերջ է դրվում, և Կուպերի խաղերը հետաքննվում են: Սա մղում է Մեյվիին՝ Բրոնուինի կրտսեր քրոջը, հետաքննել Սայմոնի առցանց գործունեությունը, որը բացահայտում է Կուպերի մասին ծածկագրված բնօրինակ գրառումը, ինչպես նաև Սիմոնի գործունեությունը զանգվածային սպանությունների ֆորումներում, որտեղ նա նշում է նման ցանկության մասին։

Ադին ընկերանում է Ջենանի՝ Սայմոնի ընկերոջ հետ։ Բրոնուինը և Նեյթը վերադառնում են վերջինիս տուն, որպեսզի խուսափեն լրատվամիջոցներից և տեսնում են Նեյթի մորը տան մոտ, ում նա համարում էր մահացած, բայց ով իրականում տառապել է երկբևեռ խանգարմամբ և թմրամոլությամբ, այնուհետև տեղափոխվել է Օրեգոն՝ թողնելով Նեյթին և նրա հորը: Նա պնդում է, որ այժմ սթափ է և ցանկանում է հաշտվել որդու հետ ու օգնել: Կուպերի հետ կապված կոդավորված ֆայլը բացվում է ոստիկանության կողմից, բացահայտելով, որ ստերոիդ մեղադրանքները կեղծ են, և Կուպերը իրականում գեյ է: Սա, իր հերթին, նրան հունից հանում է ՝ պառակտում առաջացնելով Կուպերի և նրա հոր միջև, որը հոմոֆոբ է: Երբ Կուպերին բանավոր բռնության են ենթարկում սրճարանում այս լուրերի բացահայտումից հետո, Նեյթը պաշտպանում է նրան, և խումբը նստում է միասին՝ ցույց տալով իրենց նոր համերաշխությունն ու ընկերությունը: Հայտնաբերվում են ապացույցներ, որոնք կապում են Նեյթին սպանության հետ, և նա ձերբակալվել է: Բրոնուինը կապվում է էլի Քլայնֆելտերի հետ՝ փաստաբան, ում նա տեսել է հեռուստատեսությամբ, որը պաշտպանում է «Բեյվյուի չառյակը» Մայքլ Փաուերսը հետաքննում է հանցագործությունների բացահայտման շոուում և խնդրում է նրան օգնել:

Ջենան մեկ շաբաթ դպրոցում չի եղել և չի պատասխանում հաղորդագրություններին, ուստի Ադին գնում է իր տուն, որտեղ Ջենան խոստովանում է, որ Սայմոնը տարիներ շարունակ հիասթափված և զայրացած էր, որ ավագ դպրոցում նա ավելի կարևոր չէր, այսպիսով, նա կեղծում է տարրական դասարանի ավարտական երեկույթի քվեարկության արդյունքները՝ թագավոր դառնալու համար։ Ջեյքը լսել է, թե ինչպես է նա պարծենում այդ մասին, և Սայմոնը վախենում էր, որ իրեն կբացահայտեն, ուստի Ջեյքին պատմել է Թի Ջեյի հետ Ադիի անհավատարմության մասին: Այնուհետև Սայմոնը Ջեյքի օգնությանը կազմել է իր ինքնասպանության ծրագիրը՝ ասելով Ջեյքին, որ նա կարող է վրեժխնդիր լինել՝ Ադիին ներկայացնելով որպես Սայմոնի մարդասպան: Ենթադրվում էր, որ Ջենան պետք է ապացույցները թողներ Ադիի տանը, բայց երբ նա չկարողանալով ստիպել իրեն դա անել, փոխարենը տարել է դրանք Նեյթի տուն: Ջեյքը հետապնդում էր Ջենային՝ պլանը փչացնելու համար, և նա գալիս է Ջենայի տուն, մինչ Ադին դեռ այնտեղ է։ Ադին փորձում է ձայնագրել Ջեյքի և Ջենայի խոսակցությունը, բայց նրա հեռախոսը զանգում է այդ պահին՝ գրավելով Ջեյքի ուշադրությունը: Ադին վազում է անտառ, բայց Ջեյքը հետևում է՝ փորձելով խեղդել նրան և քարով հարվածում է նրա գլխին։ Ադիին փրկում է Կուպերը, ով նրան ուղեկցել էր Ջենայի տուն և տեսել, թե ինչպես է Ջեյքը ևս Ջենային այցելել։

Ջեյքը կալանավորվում է, Ջենան ընդունում է միջնորդությունը իր մասնակցության համար, և Նեյթը ազատ է արձակվում, բայց նա շոգի մեջ էր անչափահասների կալանավայրում գտնվելու ժամանակից՝ մերժելով Բրոնուինի մտահոգությունը և խզելով նրանց հարաբերությունները: Ադին ապաքինվում է հիվանդանոցում, և դրանից հետո Աշթոնը խնդրում է Ադիին ապրել իր հետ, ինչը Ադդին ուրախությամբ ընդունում է։ Կուպերի քոլեջի տարբերակները սկսում են նորից հայտնվել, և նրա հարաբերությունները հոր հետ սկսում են բարելավվել: Բրոնուինը դիմում է Յեյլին և սկսում է հանդիպել մեկ այլ ուսանող Էվան Նեյմանի հետ, թեև նա դա լուրջ չի համարում: Նա ավելի ուշ պարզում է, որ Նեյթը սպասում է իրեն դաշնամուրի մեծ համերգից հետո, երբ նա ներողություն է խնդրում իրեն անտեսելու համար: Պատմությունն ավարտվում է, երբ նա ընդունում է նրա կինոթատրոն գնալու առաջարկը:

Գլխավոր կերպարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բրոնուին Ռոխասը չորս գլխավոր կերպարներից մեկն է՝ «ուղեղը»։ Գերազանցիկ է և Յեյլի ապագա ուսանողը հարուստ ընտանիքից է, ով նաև Բաղեղի Լիգայի շրջանավարտ է: Նա հանդիսանում է մի քանի արտադպրոցական ակումբների անդամ և հաճախ հիմնադիր: Նրա մայրը սպիտակամորթ է, 4-րդ սերնդի իռլանդուհի, իսկ հայրը կոլումբիացի է, ինչը Բրոնուինին դարձնում է կիսով չափ իռլանդացի և իսպանացի: Նա լավ հարաբերություններ ունի իր կրտսեր քրոջ՝ Մեյվի հետ և պաշտպանում է նրան։ Նրա հիմնական գաղտնիքն այն է, որ նա խաբել է իր քիմիայի թեստը գրելիս, որպեսզի պահպանի իր գերազանցության աստիճանը, որը նա վախենում է, որ կազդի իր քոլեջ ընդունվելու երազանքի վրա: Ավելի ուշ պարզվում է, որ նա սպառնալից հաղորդագրություն է թողել Սայմոնին այն բանից հետո, երբ նա տեղադրել է գրառում «Այդ մասին»-ում իր քրոջ մասին:
  • Նաթանիել «Նեյթ» Մաքոլինը չորս գլխավոր կերպարներից մեկն է՝ «հանցագործը»։ «Վատ տղա» է, ով փորձաշրջան է անցնում թմրանյութ վաճառելու համար: Նա ապրում է իր հարբեցող հոր հետ այն բանից հետո, երբ իր երկբևեռ խանգարմամբ թմրամոլ մայրը հեռացավ և ենթադրաբար մահացել էր մի քանի տարի առաջ: Նրանց եկամտի հիմնական աղբյուրը հոր հաշմանդամության նպաստն է, որը և պատճառ էր հանդիսացել Նեյթի համար թմրանյութ վաճառելու: Նա ի վերջո սիրահարվում է Բրոնուինին և նրանք հանդիպում են: Նրա հիմնական գաղտնիքն այն է, որ նա շարունակում է թմրանյութ վաճառել: Ավելի ուշ պարզվում է նաև, որ նրա մայրը դեռ ողջ է։ Նեյթը ունի մողես Ստան անունով:
  • Ադելաիդա «Ադի» Փրենթիսը չորս գլխավոր կերպարներից մեկն է՝ «արքայադուստրը»։ Դպրոցի սիրված աշակերտներից է։ Նա խենթանում է իր ընկերոջ՝ Ջեյքի համար, բայց նրա գաղտնիքն այն է, որ նա դավաճանել է նրան իրենց ընկերական խմբից մեկ այլ տղայի՝ Թի Ջեյի հետ: Նա ի վերջո խոստովանում է Ջեյքին, ով բաժանվում է նրանից: Նրան մխիթարում է ավագ քույրը՝ Աշթոնը, ով օգնում է նրան բաժանվելուց հետո և ինքնաբացահայտվելուց:
  • Կուպեր Քլեյը չորս գլխավոր կերպարներից մեկն է՝ «մարզիկը»: Նա պոտենցիալով բեյսբոլի աստղ է, ով Սայմոնի գրառմամբ մեղադրվում է ստերոիդների օգտագործման մեջ: Ավելի ուշ պարզվում է, որ սկզբնական գրառումը խմբագրվել է, և նրա գաղտնիքը հեռացվել է, բայց ի վերջո պարզվում է, որ նա գեյ է: Նա վճռորոշ դեր է խաղում գրքի վերջում:

Այլ կերպարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սայմոն Քելեհեր: Ինքնահռչակ ամենագետ պատմող և «About That»-ի հավելվածի ստեղծող՝ բամբասանքների հավելված, որը պտտվում է ամերիկյան Բեյվյուի ավագ դպրոցի աշակերտների շուրջ: Նշվում է, որ նա տառապում է դեպրեսիայից: Նրա մահը խթան հանդիսացավ պատմության իրադարձությունների համար, և նրա հավելվածում պատմված լուրերն ու գաղտնիքներն այն են, ինչը այլ մարդկանց ձերբակալության առիթ է հանդիսանում՝ որպես նրա սպանության կասկածյալներ:
  • Մեյվ Ռոջաս: Բրոնուինի փոքր քույրը։ Նա խելացի է և Բրոնուինի կողքին ակտիվ դեր է ստանձնում՝ փորձելով բացահայտել սպանությունը: Նա նաև հիշատակվել է Սայմոնի գրառումներից մեկում։ Նա տառապում էր լեյկոզից յոթ տարեկան հասակում:
  • Ջեյք Ռիորդան: Ադիի զուգընկերը և Սայմոնի վաղեմի ընկերը։ Նա ունի ամենինչ վերահսկելու բնավորություն, և երբ բացահայտվում է Ադիի գաղտնիքը, նրանք բաժանվում են։
  • Աշթոն Փրենթիս: Ադիի ավագ քույրը: Նա դժվար հարաբերություններ ունի ամուսնու՝ Չարլիի հետ, ուստի շատ ժամանակ է անցկացնում ընտանիքի տանը: Նա չի սիրում Ջեյքին և այն, թե ինչպես է նա վերաբերվում Ադիին:
  • Ջենան Վարգաս: Նա վճռական դեր է խաղում նովելի վերջում: Նա ընկերացավ Ադիի հետ: Նա բնավորությամբ անինքնավստահ է:
  • Էլի Քլայնֆելտեր: Իրավաբան, ով աշխատում է «Մինչև չափացուցի» իրավաբանական խմբում: Բրոնվինը դիմում է նրան՝ պաշտպանելու Նեյթին, քանի որ նա փաստաբան չունի:
  • Քրիս Բեքեր: Նա Կուպերի գաղտնի զուգընկերն է: Նա օգնում է վերծանել առեղծվածը:
  • Թի Ջեյ Ֆորեստր: Բեյվյուի ավագ դպրոցի ուսանողներից, ում հետ Ադին դավաճանել էր Ջեյքին։
  • Մայքլ Փաուերս: Լրագրող, ով հետաքրքրվում է Սայմոնի գործով:
  • Պարոն Էյվերի: Խիստ ուսուցիչ Բեյվյուի ավագ դպրոցում։
  • Վանեսա: Ադիի թշնամին, ով անխնա ծաղրում է նրան, երբ նրա գաղտնիքը բացահայտվում է:
  • Լուիս Սանտոս: Կուպերի լավագույն ընկերը և միակ մարդկանցից մեկը, ով գաղտնիքի բացահայտվելուց հետո մնաց նրա կողքին:
  • Էլեն Մաքոլի: Նեյթի մայրը, երկբևեռ խանգարմամբ թմրամոլ, ով լքել է նրան:
  • Քելի Սորիա: Կուպերի նախկին ընկերուհին, ում նա ձևացնում էր, թե սիրում է, որպեսզի չպարզվի, որ գեյ է:
  • Էվան Նյուման: Բրոնուինի նախկին ընկերը, երբ Նեյթը կարծում էր, որ նրանք անհամատեղելի են։
  • Էմբեր: Նեյթի սիրուհին նախքան Բրոնուինին հանդիպելը։

Մեզանից մեկը ստում է ֆիլմի արձագանքը հիմնականում դրական է եղել՝ ստանալով բազմաթիվ մրցանակներ և անվանակարգեր, հիմնականում երիտասարդ չափահասների անվանակարգում: Գրախոս Մերի Կոսոլան Common Sense Media-ից մեկնաբանում է, որ սյուժեն "բարձրացնում է բազմաթիվ էթիկական հարցեր" և "լավ թեմաներ է տալիս քննարկման համար" ՝ ստանալով ընդհանուր չորս աստղանի գնահատական 14+տարիքային վարկանիշով[3]։ Նիվեա Սերաոն Entertainment Weekly-ից գովաբանում է հեղինակին կերպարների նրբությունները ընգծելու և զարգացնելու, ինչպես նաև սկզբնական կարծրատիպերը մարտահրավեր նետելու համար, բայց նշում է, որ գաղտնիքների դանդաղ բացահայտումը ընթերցողին ավելի քիչ ժամանակ է թողնում ծանոթանալու ավելի զարգացած կերպարներին գրքի վերջում[4]։ Kirkus Reviews-ը ընդունում է, որ հեղինակը ընդգծել է դեռահասների ընդհանուր խնդիրները և "ինքնադրսևորման հնարավորությունները" երիտասարդ ընթերցողների համար, ինչպես նաև գնահատում է գիրքը 14-ից 18 տարեկան ընթերցողների համար, սակայն քննադատում է հեղինակի կողմից լեզվի և սյուժեի օգտագործումը, որոնք, իր կարծիքով, «սահմանակից են կլիշեներին»: Նաև նշվում է, որ չնայած Բրոնուինը, Մեյվը և նրանց հայրական հարազատները կոլումբիացի են, դերասանական կազմը հիմնականում սպիտակամորթ է[5]։

Մրցանակներ և ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նյու Յորք Թայմսի բեսթսելեր 267 շաբաթ շարունակ[2]
  • ABA IndieBound բեսթսելեր[6]
  • USA Today բեսթսելեր[7]
  • New York Public Library-ի Լավագույն գիրք դեռահասների համար[8]
  • YALSA 2018 պատանիների լավագույն տասնյակի ընտրություն[9]
  • YALSA 2018 համառոտ ակնարկ դժկամ երիտասարդ ընթերցողների համար[10]
  • Entertainment Weekly շաբաթաթերթի Տարվա լավագույն ամերիկյան գիրք[11]
  • PopCrush մրցանակ՝ "Տարվա լավագույն երիտասարդ գիրք" անվանակարգում[12]
  • BuzzFeed-ի տարվա լավագույն երիտասարդական գիրք[13]
  • Teen Reader's Choice մրցանակ Chignecto-Central Տարածաշրջանային Կրթության Կենտրոնի կողմից[14]

Անվանակարգեր:

  • YALSA-ի լավագույն գեղարվեստական գրքի լավագույն տասնյակի թեկնածու[15]
  • CBC Teen Choice գրքի մրցանակի հավակնորդ[16]
  • Goodreads-ի տարվա լավագույն երիտասարդ-մեծահասակների գրքի թեկնածու[17]

Շարունակությունը՝ «Մեզանից մեկը հաջորդն է», հրապարակվել է Delacorte Press-ի կողմից 2020 թվականի հունվարի 7-ին[18]։ Վեպի գործողությունները տեղի է ունենում 18 ամիս անց, և այն հետևում է Բեյվյուի բնակիչներին, երբ ինչ-որ մեկը սկսում է խաղալ «ճշմարտություն կամ մարտահրավեր» չարաբաստիկ խաղը[19]։ Երկրորդ և վերջին մասը՝ «Մեզանից մեկը վերադարձել է», հրապարակվել է Delacorte Press-ի կողմից 2023 թվականի հուլիսի 23-ին[20]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «One of Us Is Lying by Karen M. McManus». Penguin Random House Canada (English). Վերցված է 15 May 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 «Young Adult Hardcover Books - Best Sellers - April 2, 2023 - The New York Times». The New York Times (անգլերեն). Վերցված է 5 February 2023-ին.
  3. Cosola, Mary (22 July 2017). «One of Us Is Lying - Book Review». www.commonsensemedia.org (անգլերեն). Վերցված է 13 May 2019-ին.
  4. Serrao, Nivea. «'The Breakfast Club' Meets Murder Mystery in 'One of Us Is Lying': EW Review». EW.com (անգլերեն). Վերցված է 14 May 2019-ին.
  5. «One of Us Is Lying by Karen M. McManus | Kirkus Reviews». Kirkus Reviews (անգլերեն). 14 May 2019. Վերցված է 14 May 2019-ին.
  6. «National Indie Bestsellers - Children's Young Adult». the American Booksellers Association (անգլերեն). 14 May 2019. Վերցված է 14 May 2019-ին.
  7. Karen M. McManus [@writerkmc] (January 5, 2018). «Ahhhh!!! One is Us Is Lying made the USA Today bestseller list for the first time this week!» (Թվիթ) (անգլերեն). Վերցված է September 24, 2020-ին – via Թվիթթեր.
  8. «Best Books for Teens». New York Public Library- Best Books for Teens (անգլերեն). Վերցված է 14 May 2019-ին.
  9. «Official 2018 Teens' Top Ten titles announced». News and Press Center (անգլերեն). 16 October 2018. Վերցված է 13 May 2019-ին.
  10. «2018 Quick Picks for Reluctant Young Adult Readers». Young Adult Library Services Association (YALSA) (անգլերեն). 22 January 2017. Վերցված է 13 May 2019-ին.
  11. «The 10 best YA books of 2017». EW.com (անգլերեն). Վերցված է 14 May 2019-ին.
  12. Aslanian, Emily Maas. «10 Best Young Adult Books We Read in 2017». PopCrush (անգլերեն). Վերցված է 14 May 2019-ին.
  13. «28 Of The Best YA Books Released In 2017 That You'll Want To Read Immediately». BuzzFeed (անգլերեն). Վերցված է 14 May 2019-ին.
  14. «Library News | Chignecto Central Regional Centre for Education». ccrce.ca (անգլերեն). Վերցված է 14 May 2019-ին.
  15. «Young Adult Library Association 2018 Teen's Top Ten PDF» (PDF). Վերցված է 14 May 2019-ին.
  16. «One of Us is Lying – Children's Book Council». The Children's Book Council (անգլերեն). Վերցված է 14 May 2019-ին.
  17. «Lists That Contain One of Us Is Lying by Karen M. McManus». www.goodreads.com (անգլերեն). Վերցված է 14 May 2019-ին.
  18. «EW's winter thriller preview: Your complete guide to the season's best page-turners». EW.com (անգլերեն). Վերցված է 2020-02-05-ին.
  19. One of Us Is Next by Karen M. McManus | Kirkus Reviews (անգլերեն). {{cite book}}: |website= ignored (օգնություն)
  20. «Exclusive: Get a First Look at Karen M. McManus' Final 'One of Us Is Lying' Book, 'One of Us Is Back'». Cosmopolitan (ամերիկյան անգլերեն). 2022-12-07. Վերցված է 2023-01-06-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]