Նիհալ Սարին
Նիհալ Սարին | |
---|---|
մալայալամ՝ നിഹാൽ സരിൻ | |
Պետություն(ներ) | Հնդկաստան |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 13, 2004 (20 տարեկան) |
Ծննդավայր | Thrissur, Կերալա, Հնդկաստան |
Կոչում | միջազգային վարպետ[1], ՖԻԴԵ-ի վարպետ, Վարպետության թեկնածու և գրոսմայստեր |
Ներկայիս վարկանիշ | 2680 |
ՖԻԴԵ համար | 25092340 |
365chess | Nihal_Sarin |
Chesstempo համար | 312097 |
ICCF համար | 312097 |
Nihal Sarin Վիքիպահեստում |
Նիհալ Սարին (մալայալամ՝ നിഹാൽ സരിൻ), հուլիսի 13, 2004, Thrissur, Կերալա, Հնդկաստան), հնդիկ շախմատիստ, շախմատային հրաշամանուկ, գրոսմայստերի կոչման է արժանացել 14 տարեկանում (2018) և դասվել ամենաերիտասարդ գրոսմայստերների ցուցակի 12-րդ հորիզոնականում, համարվում է երրորդ ամենաերիտասարդ շախմատիստը, որը հատել է 2600 Էլոյի վարկանիշը (14 տարեկան)։
Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում 2014 թվականին դարձել է մինչև 10 տարեկանների աշխարհի չեմպիոն[2], 2015 թվականին Հունաստանի Պորտո-Կարաս քաղաքում տեղի ունեցած մինչև 12 տարեկան պատանիների աշխարհի առաջնությունում կիսել է առաջին-երրորդ տեղը, սակայն լրացուցիչ միավորների հիման վրա զբաղեցրել է երկրորդ տեղը[3][4]։
2017 թվականին Հնդկաստանի հավաքական կազմում մասնակցել է (13-րդ տախտակ[5]) համաշխարհային պատանեկան շախմատի օլիմպիադային և զբաղեցրել 2-րդ տեղը[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կերալա նահանգի Տրիսուր քաղաքում։ Երեք տարեկանում նա գիտեր 190 երկրների մայրաքաղաքներն ու դրոշները, սովորել է ճանաչել և անգիր իմացել միջատների ու բույսերի մեծ մասի գիտական անունները[7]։ Մանկապարտեզում նա սահուն խոսում էր անգլերեն, վեց տարեկան հասակում գիտեր բազմապատկման աղյուսակի մինչև տասնվեցը[8][9]։
Շախմատ խաղալ սովորել է 6 տարեկանում։ 2011-2012 թվականներին Նիհալն ու իր ընտանիքը տեղափոխվել են Թիրսուր, որտեղ Նահալն ընդունվել է «Devamatha CMI» պետական դպրոց։
2011 թվականին Նիհալը դարձել է Կերալա նահանգի մինչև 7 տարեկանների (մեկ անգամ), մինչև 9 տարեկանների (երկու անգամ), մինչև 11 տարեկանների (երկու անգամ), մինչև 15 տարեկանների (մեկ անգամ) հաղթող։ Երկու անգամ զբաղեցրել է 2-րդ տեղը նահանգի մինչև 19 տարեկանների առաջնություններում՝ համապատասխանաբար 8 և 10 տարեկանում։
2020 թվականի վերջից Նիհալը մարզվում է Վիշվանաթան Անանդի կողմից հիմնված WestBridge-Anand շախմատի ակադեմիայում։
Նիհալի գրոսմայստեր դառնալու օրը ջրհեղեղից տուժել է նրա հայրենի նահանգը, որը նահանգի պատմության մեջ եղել է ամենամեծ բնական աղետը։ Նիհալը Յութուբի ուղիղ եթերի ժամանակ 2500 ԱՄՆ դոլար է նվիրաբերել նահանգին[10][11][12]։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2011 | 1268 | 1299 | 1312 | 1312 | 1268 | |||||||||
2012 | 1312 | 1341 | 1341 | 1371 | 1371 | 1371 | 1371 | 1484 | 1484 | 1484 | 1312 | |||
2013 | 1484 | 1580 | 1580 | 1580 | 1580 | 1663 | 1663 | 1663 | 1725 | 1729 | 1729 | 1744 | 1744 | 1484 |
2014 | 1737 | 1737 | 1737 | 1737 | 1797 | 1787 | 1800 | 1800 | 2018 | 2076 | 2110 | 2110 | 2110 | 1737 |
2015 | 2110 | 2038 | 2038 | 2038 | 2038 | 2096 | 2249 | 2260 | 2096 | 2096 | 2096 | 2217 | 2260 | 2038 |
2016 | 2217 | 2259 | 2351 | 2351 | 2349 | 2364 | 2358 | 2358 | 2324 | 2324 | 2340 | 2340 | 2364 | 2217 |
2017 | 2340 | 2386 | 2386 | 2424 | 2454 | 2454 | 2471 | 2485 | 2483 | 2483 | 2487 | 2507 | 2507 | 2340 |
2018 | 2524 | 2532 | 2534 | 2551 | 2551 | 2551 | 2551 | 2556 | 2572 | 2572 | 2576 | 2576 | 2576 | 2524 |
2019 | 2578 | 2578 | 2578 | 2589 | 2598 | 2606 | 2610 | 2610 | 2610 | 2610 | 2612 | 2612 | 2612 | 2578 |
2020 | 2618 | 2620 | 2620 | 2620 | 2620 | 2620 | 2620 | 2620 | 2620 | 2620 | 2620 | 2620 | 2620 | 2618 |
2021 | 2620 | 2620 | 2620 | 2655 | 2652 | 2650 | 2662 | 2662 | 2620 | |||||
2022 | 2656 | 2648 | 2646 | 2654 | 2651 | 2677 | 2673 | 2670 | 2677 | 2646 | ||||
2023 | 2673 | 2681 | 2684 | 2694 | 2692 | 2688 | 2694 | 2673 | ||||||
2024 | 2693 | 2698 | 2680 | 2682 | 2668 | 2698 | 2668 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ «World Youth Chess Championships 2014 u10 Boys». chess-results.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «World Youth Ch 2015 - Open under 12». chess-results.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Albert Silver (11.07.2015). «WYCC 2015 final: India! India! India!». Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «WORLD YOUTH UNDER-16 CHESS OLYMPIAD-2017». chess-results.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «WORLD YOUTH UNDER-16 CHESS OLYMPIAD-2017». chess-results.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ P, Jinoy Jose. «He's got the moves». @businessline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «When chess becomes a language... - ChessBase India». chessbase.in. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «The Boy's Gambit: Inside the world of Nihal Sarin, a chess champion at the age of 10». The Indian Express. 2015 թ․ մարտի 15. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «YouTube». www.youtube.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «14-year-old Nihal Sarin raises Rs.1,74,463 through ChessBase India show for Kerala - ChessBase India». www.chessbase.in. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Kumar, P. k Ajith (2018 թ․ օգոստոսի 23). «Chess prodigy Nihal Sarin goes live on YouTube to raise flood relief fund for Kerala». The Hindu (Indian English). ISSN 0971-751X. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիհալ Սարին» հոդվածին։ |
|