Սան Պաուլոյի արվեստի թանգարան
Սան Պաուլոյի արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և մշակութային կենտրոն |
Երկիր | Բրազիլիա[1] |
Տեղագրություն | Սան Պաուլո և Bela Vista District? |
Վայր | Պաուլիստա պողոտա |
Ղեկավարության նստավայր | São Paulo Museum of Art building, Սան Պաուլո, Բրազիլիա |
Հասցե | Avenida Paulista, 157, 801310-200, São Paulo - Brasil[2]01310-200[2]Պաուլիստա պողոտա (1578) |
Հիմնադրվել է | 1947 |
Հիմնադիր | Assis Chateaubriand? |
Այցելուներ | 729 325 մարդ (2019)[3] |
Տնօրեն | Heitor Martins? |
Կայք | masp.org.br(պորտ.) |
Սան Պաուլոյի արվեստի թանգարան (պորտ.՝ Museu de Arte de São Paulo), գեղարվեստի թանգարան Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում[4]։ Լատինական Ամերիկայի առավել հայտնի և կարևոր թանգարաններից է։ Հանդիսանում է աշխարհի ամենաշատ այցելվող թանգարաններից մեկը։ 2009 թվականին ունեցել է ավելի քան 679 019 այցելու։
Թանգարանը մասնավոր, շահույթ չհետապնդող կառույց է։ Հիմնադրվել է 1947 թվականին՝ գործարար Ասիս Շատոբրիանի և իտալացի գրող, կոլեկցիոներ Պիետրո Մարիա Բարդիի կողմից, բացվել է 1968 թվականին՝ Պաուլիստա պողոտայում։ Թանգարանն առանձնանում է բազում կարևոր նախաձեռնություններով, որոնք վերաբերվում են Բրազիլիայում թանգարանագիտությանը և կրթությանը արվեստի ոլորտում․ համարվում է նաև մշակութային առաջատար կենտրոն[5]։
Ունի 10 000 մ² մակերես։ Թանգարանը միջազգային ճանաչում ունի Եվրոպական արվեստին վերաբերող հավաքածուի շնորհիվ, որը համարվում է ամենալավը Լատինական Ամերիկայում և ամբողջ Հարավային կիսագնդում[6][7]։ Հավաքածուի մեջ մտնում են նաև Բրազիլիական արվեստի նմուշներ, կտավներ, փորագրանկարներ, փոքրիկ հավաքածու աֆրիկական և ասիական արվեստից, հնաոճ իրեր, դեկորատիվ արվեստի նմուշներ և այլն։ Հաշվվում է ավելի քան 8000 ցուցանմուշ։ Թանգարանում է տեղակայված նաև երկրի ամենամեծ արվեստի գրադարաններից մեկը։ Ամբողջ հավաքածուն ընդգրկված է Բրազիլիայի ազգային ժառանգության ցանկում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 https://masp.org.br/eventos/masp-fechado
- ↑ Relatõrio Anual de Atividas MASP 2019 (порт.) — P. 43.
- ↑ Authorities seek shut-down of renowned São Paulo art museum, CBCNews, 2008 թ․ հունվարի 19, Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին
- ↑ Preciosidades de um MASP sessentão (պորտուգալերեն), Hipermeios, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 10-ին, Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին
- ↑ São Paulo Museum of Art, Encyclopaedia Itaú Cultural Visual Arts, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 10-ին, Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին
- ↑ O Masp pede socorro (պորտուգալերեն), Forum Permanente, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 10-ին, Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին
- ↑ IPHAN – Official note (պորտուգալերեն), IPHAN, Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 17-ին, Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական վեբ-կայք (պորտ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Պաուլոյի արվեստի թանգարան» հոդվածին։ |
|