Սխինիաս-Մարաթոն ազգային պարկ
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Երկիր | Հունաստան |
Վարչատարածք | Ատիկա և Մարաթոն |
Հիմնվել է | 2000[1] |
Մակերես | 14,39 կմ²[1] |
Սխինիաս-Մարաթոն ազգային պարկ (հուն․՝ Εθνικό Πάρκο Σχινιά Μαραθώνα), հունական ազգային պարկ է, որը տեղակայված է Ատտիկեյում և գտնվում է Աթենքից 40 կմ հյուսիս-արևելք Մարաթոնյան հարթավայրում։ Սա Ատտիկեյի խոշոր էկոհամակարգն է առափնյա ճահճուտներով։ Պարկի տարածքը կազմում է 13,84 կմ², ծովային տարածքն էլ հաշվելու դեպքում։ Պարկի տարածքի մեջ են գտնվում՝ սոճենիների անտառներ, մեծ ճահիճ, թերակղզի և ճահճացած առափնյա հատվածները (նախկինում այնտեղ է տեղակայցած եղել ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ը, որոնք տեղակայված են եղել մինչև 1990-ական թվականները)։
Ազգային պարկը ունի մեծ բնական և էկոլոգիական նշանակություն։ Ամեն տարի այստեղ են գալիս զբոսաշրջիկներ, որոնք հանգստանում են ծովափերին և զբաղվում են լողով, ինչպես նաև հետևում են թռչունների ետևից և դիտում են տեսարանները։ Պարկը պատմականորեն կապված է Մարաթոն քաղաքի հետ, որի մոտ երբևիցե տեղի է ունեցել հայտնի հույն-պարսկական ճակատամարտը։ Այսօր ճակատամարտի դաշտում ճահիճ է գտնվում[2]։ Պարկը դասվում է IUCN-ի կողմից IV-րդ կատեգորիայի պարկերի շարքին։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին Հունաստան ի նախագահի 22-6/3-7-2007 հրամանագրով ծովափնյա հատվածները և Սխնիի հողերը ընդգրկվեցին Ազգային պարկի կազմի մեջ։ Բացի այդ պարկի տարածքը բաժանվեց հետևյալ գոտիների՝
- Գոտի Α1. ջրաճահճային հանդավայրերի պահպանության գոտի
- Գոտի Α2. Կյունոսոյրաս թերակղզու բարձրավանդակային շրջան (նախապահպանվող գոտի)
- Գոտի Α3. Սոճենիների գոտի (նախապահպանվող գոտի)
- Գոտի Α4. Մակարիասի հանքային աղբյուների գոտի (նախապահպանվող գոտի)
- Գոտի Α5. Մարաթոնյան ծովածոցի ծովային գոտի
- Գոտի Β1. Էկոլոգիական ձևավորման գոտի
- Գոտի Β2. Զբոսաշրջության և ռեակտիվ գոտի
- Գոտի Β3. Ծովախորշում լողանալու համար գոտի
- Գոտի C. Գյուղատնտեսության համար հատկացված վերահսկվող գոտի
№ 3044/2002 օրենքով ձևովորվել է Սխինիաս-Մարաթոն ազգային պարկի կառավարման ինստիտուտ։
Պարկի խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անտառը մշտապես գտնվում է հրդեհների վտանգի առջև, իր բուսականության կազմի պատճառով։ 2004 թվականին տեղադրվեց հակահրդեհային ավտոմատ համակարգ, բայց այն չի գործում[3]։ Նաև գրանցվում են որսագողության դեպքեր[3]։
- A3 և B3 գոտիներում զբոսաշրջիկների ազդեցությունը հաճախ խախտում է պարկի տարածքի կանոնադրությունը։ Այսպես, տարածքում էին գտնվում ոչ մեծ բնակելի շինություններ, որոնք փակվեցին ազգային պարկի ձևավորումից հետո, իսկ սեփականատերերը փոխհատվուցվեցին։ Գրանցվում են նաև անօրինական շինարարության դեպքեր[3]։
- 2004 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ օլիմպիական թիավարության կենտրոնի համար հատուկ իրականացվում էին ջրաբաշխումներ, որը հանգեցրեց նրան, որ ճահիճները ցամաքեցին երկար ժամանակով[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
- ↑ Schinias-Marathon National Park Արխիվացված 2017-04-17 Wayback Machine (անգլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Dimitrios Papadimoulis (2005 թ․ ապրիլի 20). «Interrogazione scritta alla Commissione europea» (իտալերեն). Европарламент.
- ↑ Wallström (2002 թ․ սեպտեմբերի 23). «Risposta data dalla sig.ra Wallström a nome della Commissione» (իտալերեն). Европарламент.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт (հուն.) (անգլ.)
- Archive for the 'Schinias (National Park) – Σχινιάς' Category (անգլ.)
- σημαντικές περιοχές για τα πουλιά της ελλάδας (հուն.)
- Βάση Δεδομένων για την Ελληνική Φύση Φιλότης Արխիվացված 2009-06-16 Wayback Machine (հուն.)