Անդրեյ Դոլուդ
Անդրեյ Դոլուդ | |
---|---|
ուկրաիներեն՝ Андрій Данилович Долуд | |
հոկտեմբերի 15, 1893 - սեպտեմբերի 6, 1976 (82 տարեկան) | |
Ծննդավայր | Պլետյոնիյ Տաշլիկ, Ելիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Կուրիտիբա, Բրազիլիա |
Զորատեսակ | հետևազոր և Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության բանակ |
Կոչում | պորուչիկ, general-khorunzhy? և գնդապետ |
Հրամանատարն էր | Q12111331?, Q9128042? և Q6486253? |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, First Winter Campaign?, Q4113911?, Chortkiv offensive? և Խորհրդա-լեհական պատերազմ |
Կրթություն | Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետ |
Պարգևներ |
Անդրեյ Դոլուդ (ուկրաիներեն՝ Андрій Данилович Долуд[1], հոկտեմբերի 15, 1893, Պլետյոնիյ Տաշլիկ, Ելիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 6, 1976, Կուրիտիբա, Բրազիլիա), ռուս և ուկրաինացի ռազմական գործիչ, Ուկրաինայի ժողովրդական հանրապետության բանակի գեներալ-խորունժ էմիգրացիայում, Ռուսական ազատագրական բանակի ուկրաինական բաժնի արտաքին հետախուզության սեկտորի պետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ որոշ տվյալների ծնվել է Տաշլիկում (Խերսոնի նահանգի Ելիսավետյան ուեզդ), մեկ այլ տվյալով` Թուրքեստանում։ Ավարտել է Կիևի Սուրբ Վլադիմիրի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և պրապորշչիկների դպրոցը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մարտնչել է Հարավարևմտյան ռազմաճակատում Տերնոպոլի տակ[2][3]։ 1917-1918 թվականներին Ուկրաինական Կենտրոնական Ռադայի անդամ, Ուկրաինական սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ։ Լեհ-ուկրաինական պատերազմին Դոլուդը մասնակցել է որպես Ուկրաինական գալիցյան բանակի զինվոր։
1918 թվականի նոյեմբերի 13-ին եղել է Մերձդնեպրյան ուկրաինացիներից ձևավորված Իվան Գոնտայի անվան կազակական ջոկատի հրամանատար։ 1918 թվականի վերջին եղել է Ուկրաինական գալիցյան բանակի 10-րդ Յանովյան բրիգադի հրամանատար, որը նշանավորվել է 1919 թվականի Վովչուխովյան օպերացիայով և լեհական բանակի դեմ 1919 թվականի Չորտկովսկի հարձակմամբ։ 1919 թվականի դեկտեմբերից մինչև 1920 թվականի մայիսը եղել է Ուկրաինայի ժողովրդական հանրապետության բանակի շտաբի պետն Առաջին ձմեռային արշավանքի ժամանակ։ Օժանդակել է լեհական բանակին, որպես Ուկրաինայի ժողովրդական հանրապետության բանակի 5-րդ Խերսոնյան հրաձգային դիվիզիայի հրամանատար խորհրդա-լեհական պատերազմի ժամանակ։ 1920 թվականի սեպտեմբերին Պոդվոլչիսկի մոտ դիվիզիայով հայտնվում է պաշարման մեջ։
1921 թվականին Դոլուդը մեկնում է Բրազիլիա[3]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ձևականորեն ղեկավարել է Ուկրաինական ազատագրական բանակը, որն անմիջականորեն ենթարկվում էր վերմախտին։ Ղեկավարել է Ուկրաինական ազգային բանակի 2-րդ դիվիզիայի կազմի մեջ մտնող 651-րդ արևելյան գումարտակը, որը ենթարկվում էր վերմախտին և զբաղվում մատակարարմամբ, ինչպես նաև համարվում Ուկրաինական Ազատ Կազակության մի մասը։ 1944 թվականին գեներալ Ա. Գ. Շուրկոյի Ռուսական ազատագրական բանակի Կազակական շտաբի անդամ էր, ուներ Ռուսական ազատագրական բանակի գնդապետի կոչում և ղեկավարում էր Ռուսական ազատագրական բանակի ուկրաինական բաժնի արտաքին հետախուզության սեկտորը։ Ենթադրվում է, նաև որ եղել է ԷՍԷՍ-ի «Վոստոկ» կործանիչ միավորման կազմի մեջ մտնող «Բ Խումբ» պարաշյուտա-եգերական բրիգադայի ղեկավարը։ Գնդապետ Դացկիվի հետ Ուլմում կազմակերպել էր ճամբար ուկրաինացիների համար[4]։
Պատերազմի ավարտից հետո Դոլուդը վերջնականապես մեկնեց Բրազիլիա։ Մահացել է 1976 թվականի սեպտեմբերի 6-ին Կուրիտիբեում, որտեղ էլ թաղված է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ РАЗДЕЛ IV. Органы «Абвера», действовавшие в оккупированных районах Советского Союза Արխիվացված 2016-12-02 Wayback Machine (ռուս.)
- ↑ Украинский легион. Чуев Сергей Геннадьевич. КРАТКИЕ БИОГРАФИЧЕСКИЕ СВЕДЕНИЯ (ռուս.)
- ↑ 3,0 3,1 Гуцал П. Долуд Андрій… — С. 519.
- ↑ Степан Шипилявий. Меценати, фундатори, передплатники пропам'ятної книги «Бучач і Бучаччина» / Бучач і Бучаччина. Історично-мемуарний збірник / ред. колегія Михайло Островерха та інші. — Ню Йорк — Лондон — Париж — Сидней — Торонто : НТШ, Український архів, 1972. — Т. XXVII. — С. 777.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- К. Є. Науменко. Долуд Андрій // Енциклопедія сучасної України ։ у 30 т. / ред. кол. І. М. Дзюба [та ін.] ; Національна академія наук України, Наукове товариство імені Шевченка, Координаційне бюро енциклопедії сучасної України НАН України. - К., 2003–2014. - ISBN 944-02-3354-X.
- Савченко Г. П. Долуд Андрій // Енциклопедія історії України / редкол.։ В. А. Смолій та ін. ; Інститут історії України НАН України. - К. ։ Наукова думка, 2004. - Т. 2 ։ Г - Д. - 518 с. ։ іл. - ISBN 966-00-0405-2. - С. 440.
- Тинченко Я. Ю. Офіцерський корпус Армії Української Народної Республіки (1917-1921).Книга I. - К. ։ Темпора, 2007. - ISBN 966-8201-26-4.
- Тинченко Я. Ю. Офіцерський корпус Армії Української Народної Республіки (1917-1921).Книга II. - К. ։ Темпора, 2011. - 355 с. - ISBN 978-617-569-041-3.
- ЦДАВОУ. - Список старшин, зарахованих на дійсну українську військову службу та підвищених до наступних рангів протягом липня 1920 - липня 1923
- Гуцал П. Долуд Андрій // Тернопільський енциклопедичний словник ։ у 4 т. / редкол.։ Г. Яворський та ін. - Тернопіль ։ Видавничо-поліграфічний комбінат «Збруч», 2004. - Т. 1 ։ А - Й. - С. 519. - ISBN 966-528-197-6.
- Հոկտեմբերի 15 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Սեպտեմբերի 6 մահեր
- 1976 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ուկրաինացի ռազմական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ