Արաբական ապստամբության դրոշ
Արաբական ապստամբության դրոշ | |
---|---|
Տեսակ | դրոշ |
Օգտագործում | 1:2; 2:3 |
Ընդունված է | 1916 |
Նախագծող | Մարկ Սայքս |
Արաբական ապստամբության դրոշ (արաբ․՝ علم الثورة العربية, թուրքերեն՝ Arap İsyanı bayrağı), դրոշ, որը օգտագործվել է արաբ ազգայնականների կողմից՝ Օսմանյան կայսրության դեմ ապստամբության ժամանակ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրոշը նախագծվել է բրիտանացի դիվանագետ Մարկ Սայքսի կողմից, ով փորձում էր ցույց տալ, որ ապստամբությունը կազմակերպվել էր բացառապես արաբների կողմից[1]։ Չնայած նրան, որ արաբական ապստամբությունը տեղի է ունեցել փոքր տարածքի վրա և կազմակերպվել է անգլիացիների հետ համատեղ, դրոշը հետագայում դարձել է արաբական մյուս պետությունների ազգային դրոշների նախահիմք, որոնք անկախացել էին Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Դրոշը դրվել է հետևյալ պետությունների դրոշների ստեղծման հիմքում՝ Հորդանան, Իրաք, Քուվեյթ, Սուդան, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եմեն, Պաղեստին, Սոմալիլենդ, Արևմտյան Սահարա և Լիբիա։
Հորիզոնական երեք գույները խորհրդանշում են Աբբասյան, Օմայյան և Ֆաթիմյան խալիֆայությունները։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հաշիմյանների դինաստիան։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հաշիմյանները եղել են Մեծ Բրիտանիայի դաշնակիցները։ Պատերազմի ավարտից հետո՝ Հիջազում (Արաբական թերակղզի, Հորդանան), Հորդանանում, ժամանակավորապես նաև Սիրիայում և Իրաքում իշխանության եկան Հաշիմյանները։
Մեծ Սիրիան անկում է ապրել 1920 թվականին՝ գոյություն ունենալով ընդամենը մի քանի ամիս։ 1925 թվականին Հիջազում Հաշիմյանների իշխանությունը տապալվել է Սաուդյանների կողմից։ Իրաքում այն տապալվել է 1958 թվականին՝ պետական հեղաշրջման արդյունքում, իսկ Հորդանանում՝ մինչ օրս պահպանվել է։
Ներկայումս Ակաբայում կա դրոշաձող, որի վրա ծածանվում է արաբական ապստամբության դրոշը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ William Easterly, The White Man’s Burden, (2006) p. 295