Գրիգորի Անտիպենկո
Գրիգորի Անտիպենկո | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1974[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
Համատեղ ապրող(ներ) | Յուլյա Տակշինա |
Պարգևներ և մրցանակներ | |
antipenko.com | |
Գրիգորի Ալեքսանդրովիչ Անտիպենկո (ռուս.՝ Григо́рий Алекса́ндрович Анти́пенко, հոկտեմբերի 10, 1974[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական կինոյի ու թատրոնի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգորի Անտիպենկոն ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Երիտասարդ տարիքում սովորել է թատերական ստուդիայում, սակայն Շչուկինի անվան ուսումնարան ընդունվել է միայն 22 տարեկանում։ Մինչ այդ ավարտել է դեղագործական ուսումնարան և աշխատել որպես բեմի մոնտաժորդ[2]։
2003 թվականին ավարտել է Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարանը՝ Ռոդիոն Օվչիննիկովի դասարանը[2]։
2003-2004 թվականներին աշխատել է «Et cetera» թատրոնում[2]։
2011 թվականին հրավիրվել է Ե․ Վախթանգովի անվան թատրոն՝ խաղալու Միխայիլ Ցիտրինյակի «Մեդեա» ներկայացման մեջ[2]։
2013 թվականի սեպտեմբերին ներառվել է Ե․ Վախթանգովի անվան թատրոնի թատերախմբի մեջ[2]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին կինը՝ Ելենա Անտիպենկո
- Որդին՝ Ալեքսանդր
- Քաղաքացիական ամուսնություն դերասանուհի Յուլյա Տակշինայի հետ, ում հետ ծանոթացել է «Մի՛ ծնվիր գեղեցիկ» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ։ 6 տարվա համատեղ կյանքից հետո զույգը բաժանվել է[3][4]։
- Որդիները՝ Իվան (հունիսի 27, 2007) և Ֆեոդոր (հուլիսի 3, 2009)[4]
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2017 | Տորգսին | Վիկտոր Սերեբրով |
2016 | Она сбила лётчика | Վալերի Պավլով |
2013 | Բալզակովյան տարիք կամ բոլոր տղամարդիկ ստո․․․ 5 տարի անց | Դենիս Զայցև |
2012 | Փոխտեղակալ Ռոմաշովը | Բեկ Աղամալով |
2012 | Կոնջս լավ ձեռքեր կհանձնեմ | Եվգենի Նիկիտին |
2012 | Հավատում եմ | Իվան Գուրև |
2012 | Նաշտեր Վասիլիսայի համար | Վասիլի Կրիվորուչկո |
2012 | 45 վայրկյան | Անդրեյ Մատոնին |
2011 | Սև նշան | Մաքսիմ Երոշին |
2011 | Փրկել ամուսնուն | Սերգեյ Կնյազև |
2011 | Փամփուշտ-հիմարը-5 | Սերգեյ Վոլկով |
2011 | Փամփուշտ-հիմարը-4 | Սերգեյ Վոլկով |
2011 | Հատուցում | Մաքսիմ Տրետյակով |
2011 | Գարունը դեկտեմբերում | Վադիմ Վոլկով |
2010 | Մոր սիրտը | Ալեքսեյ Պոլյակով |
2010 | Վերջին րոպեն
|
Ֆեոդոր |
2010 | Հետադարձ ճանապարհ | Պյոտր Ֆրոլով |
2010 | Մոսկվա, ես սիրում եմ քեզ | Սերգեյ Ալեքսանդրովիչ |
2010 | Թույլատրելի զոհեր | Մաքսիմ Սլուցկի |
2010 | Վերադարձ դեպի «Ա» | բժշկական ծառայության գնդապետ |
2009 | Բաժանողը | Վիկտոր Անտոնով |
2009 | Մ+Ժ | Ռոման Եմելյանով |
2008 | Գավառացի կինը | Կոնստանտին Գրադսկի |
2008 | Այս երեկո հրեշտակներն էին լացում | Իվան Նիկիտին |
2008 | Լեռնագնացը | Վիտալի Դոլինցև |
2007 | Յունկերները | պորուչիկ բեկ-Աղամալովը |
2007 | Առանց ատրճանակ մարդը | Միխայիլ Սաբլին |
2007 | Լունա-Օդեսսա | Բորիս |
2007 | Դավադրություն | Կոմիսարով |
2007 | Համար առաջին թշնամին | Գենադի |
2007 | Հրաշքի սպասելիս | ուղևոր օդանավում |
2005-2006 | Մի՛ ծնվիր գեղեցիկ | Անդրեյ Ժդանով |
2005 | Շեքսպիրը չէր էլ տեսել․․․ | Ստեպանով/ավազակ/Բելլ |
2005 | Սիրո թալիսմանը | Պլատոն Ամելին |
2005 | Դասականի գլուխը | Գրիգորի |
2004 | Հոսանքին հակառակ | դրվագ |
2004 | Պատվո կոդեքս-2 | հրահանգիչ |
2003 | Գործողություն «Ազգի գույնը» | |
2002 | Պատվո կոդեքս-1 |
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Et cetera
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փարիզյան սիրերգ
- Մորաքույր Մելկինի գաղտնիքը
- Քմահաճ ձիերը
- Ծեր-ծեր սենյորը՝ վիթխարի թևերով
- Հրաշալի մարդիկ
- Դոն Կիխոտը Լամանչից
Թատերական մարաթոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պիգմալիոն - պրոֆեսոր Հիգինս
Գագարին Փրոդաքշն թատերական գործակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խուճապ․ նյարդային ցնցումի սահմանին գտնվող տղամարդիկ - Ջոննի, հեռուստահաղորդավար
«Տեատր» պրոդյուսերական խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արդյունքն առերես է - Ալֆրեդ
Դրուգոյ տեատր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Орфей и Эвридика» - Օրփեոս
Ե․ Վախթանգովի թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեդեա - Յազոն
- Օթելլո - Օթելլո
- Ժպտա՛ մեզ, Աստվա՛ծ - պաղեստինցի
Երմոլովայի թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օդեսսա 913 - Բենյա Կրիկ
Անտեպրիզի ժամանակակից թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկուսը ճոճանակներին - Ջերրի
Թատրոն Մալայա Բրոննայայի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիրանո դե Բերժերակ - Սիրանո դե Բերժերակ
Հնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Ձայն |
---|---|---|
2012 | Թեդ Ջոնսը և կորուսյալ քաղաքը | Մաքս Գորդոն |
2010 | Ռապունցել։ Խճճված պատմություն | Ֆլին Ռայդեր |
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 - «Հեռուստաաստղ» ժողովրդական մրցանակ (Ուկրաինա)՝ «Տարվա լավագույն հեռուստադերասան» անվանակարգում
- 2008 - լավագույն դերասան Սերգեյ Գերասիմովի անվան «Սիրել մարդուն» փառատոնին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Григорий Антипенко». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Антипенко "надоело" жить с Такшиной» (ռուսերեն). NewsMe. 2012 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
- ↑ 4,0 4,1 «Григорий Антипенко и Юлия Такшина расстались» (ռուսերեն). Вокруг ТВ. 2012 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.