Փոթորիկ (պիես)
«Փոթորիկ» (անգլ.՝ The Tempest), Վիլյամ Շեքսպիրի պիեսներից, որ ավանդաբար համարվում է հեղինակի վերջին ստեղծագործություններից մեկը, որ նա գրել է ինքնուրույն[1][2] (առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1611 թվականին, առաջին անգամ հրատարակվել է 1623 թվականին)։ Ըստ ժանրի այն տրագիկոմեդիա է, ողբերգական տարրերով պիես, բայց ունի երջանիկ ավարտ։ Անգլիացի գրականագետներն այս և Շեքսպիրի ուշ շրջանի մի քանի այլ ստեղծագործությունների ժանրը բնորոշում են որպես «Շեքսպիրի ուշ շրջանի վեպեր» (Shakespeare's late romances):
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախարդ Պրոսպերոն՝ Միլանի օրինական հերցոգը, Նեապոլի թագավորի օգնությամբ գահընկեց է արվում իր եղբոր՝ Անտոնիոյի կողմից։ Պրոսպերոն ու իր փոքր աղջիկը՝ Միրանդան, արտաքսվում են Միլանից։ Նրանց նստեցնում են անցք ունեցող նավ և ուղարկում բաց ծով։ Նեապոլի մեծատոհմիկ Գոնզալոն Անտոնիոյից գաղտնի Պրոսպերոյին է փոխանցում ջուր, ուտելիք ու նրա կախարդական գրքերը։ Պրոսպերոն ու Միրանդան ընկնում են կղզի։ Այդտեղ կախարդն անմարմին ոգի Արիելին փրկում է տանջանքներից, որոնց նրան դատապարտել էր կախարդուհի Սիկորաքսան։ Արիելը դառնում է Պրոսպերոյի աղախինը, որը մշտապես խոստանում է ազատել նրան։ Սիկորաքսայի որդին՝ վայրենի Կալիբանը, որը կղզու միակ բնակիչն է, կատարում է սև աշխատանքը Պրոսպերոյի համար։ Ատելով իր ստրկությունը՝ Կալիբանը մտածում է, որ Պրոսպերոն գրավել է իրավամբ իրեն պատկանող կղզին։
Վրեժ լուծելու նպատակով Պրոսպերոն կախարդանքի օգնությամբ փոթորիկ է առաջացնում ծովում։ Իրեն գահընկեց արած եղբայրը՝ Անտոնիոն, Ալոնզոյի և նրա որդի Ֆերդինանդի, Սեբաստյան եղբոր և Գոնզալոյի հետ նավով վերադառնում է Ալոնզոյի դուստր Կլարիբելի ու Թունիսի թագավորի հարսանիքից։ Նավը խորտակվում է, իսկ նրա ուղևորները, բաժանվելով մի քանի խմբի, հայտնվում են կղզում։ Սլոնզոյի որդի Ֆերդինանդը կարծում է, որ միայն ինքն է փրկվել։ Նա հանդիպում է Միրանդային և սիրահարվում նրան։ Սակայն Պրոսպերոն ձևացնում է, թե չի հավատում Ֆերդինանդի զգացմունքների անկեղծությանն ու նրան ենթարկում է փորձությունների։ Միևնույն ժամանակ Անտոնիոն Սեբաստյանին համոզում է սպանել Ալոնզոյին, որ դառնա թագավոր։ Նրանց դավադրության իրականացմանը խանգարում է Արիելը Պրոսպերոյի հրամանով։
Պալատական և հարբեցող Ստեֆանոն ու ծաղրածու Տրինկուլոն հանդիպում են Կալիբանին։ Վերջինս կարծում է, թե նրանք ընկել են լուսնից, և նրանց դրդում է սպանել Պրոսպերոյին և տիրել կղզուն։ Սակայն դավադրությունն անհաջողություն է կրում. անտեսանելի ոգի Արիելը նրանց ճանապարհին կախում է գեղեցիկ հագուստներ։ Ստեֆանոն ու Տրինկուլոն տարվում են դրանցով ու հրաժարվում իրենց սկզբնական մտադրությունից։ Արիելը հարպիայի կերպարով հայտնվում է Ալոնզոյի, Անտոնիոյի ու Սեբաստյանի առաջ և Պրոսպերոյի հրամանով նրանց մեղադրում հանցանք կատարած լինելու մեջ։ Աստիճանաբար բոլոր հերոսները Պրոսպերոյի կամքով հավաքվում են նրա շուրջը։ Պրոսպերոն ներում է Ալոնզոյին և վերադարձնում նրա որդուն, որին նա մեռած էր համարում։ Ալոնզոն օրհնում է Ֆերդինանդին ու Միրանդային։ Պրոսպերոն ներում է նաև Անտոնիոյին ու Սեբաստյանին, բայց զգուշացնում է, որ գիտի Ալոնզոյի դեմ նրանց հանցավոր մտադրության մասին։ Պրոսպերոն բոլորի հետ պատրաստվում է գնալ Նեապոլ, ապա Միլան, որտեղ նա նորից պետք է կառավարեր։ Արիելին, որ վերջապես ստանում է իր երկար սպասված ազատությունը, հանձնարարվում է նախապատրաստել բարենպաստ եղանակ ծով դուրս գալու համար։
Վերջաբանում բոլորովին մենակ մնացած Պրոսպերոն, դիմելով հանդիսատեսին, հրաժարվում է կախարդանքից։
Գործող անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալոնզո, Նեապոլի թագավոր
- Սեբաստյան, նրա եղբայրը
- Պրոսպերո, Միլանի օրինական դուքս
- Միրանդա, Պրոսպերոյի դուտրը
- Անտոնիո, Պրոսպերոյի եղբայրը
- Ֆերդինանդ, Նեապոլի թագավորի որդին
- Գոնզալո, Նեապոլի թագավորի խորհրդականը
- Ադրիան, Ֆրանսիսկո, պալատականներ
- Կալիբան, վայրենի, ստրուկ
- Տրինկուլո, ծաղրածու
- Ստեֆանո, պալատական
- Նավապետ
- Բոցման
- Նավաստիներ
- Արիել, օդի ոգի (կանացի դեր, 20-րդ դարից՝ նաև տղամարդ)
- Իրիդա, Ցերերա, Յունոնա, հավերժահարսեր, հնփվորներ – ոգիներ
- Այլ ոգիներ, Պրոսպերոյի ենթականեր
Գործողությունները տեղի են ունենում նավի վրա, ծովում և կղզում։
Հայտնի բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունի գրավոր վկայություն այն մասին, որ «Փոթորիկը» խաղացել են «Թագավորի ծառաները» (Շեքսպիրի թատերախումբը) Ուայթհոլ պալատում Բոլոր սրբերի տոնի նախօրեին՝ 1611 թվականի նոյեմբերի 1-ին։ Հարոլդ Բլումը Shakespeare: Invention of the Human աշխատությունում պնդում է, որ այդ վկայությունը, «ինչպես հայտնի է, կեղծ է», բայց հաստատել է, որ 1611 թվականը պիեսի հրատարակման տարին է։ «Փոթորիկը» եղել է Շեքսպիրի այն ութ պիեսներից մեկը, որոնք խաղացել են արքունիքում 1612-1613 թվականների ձմեռվա ընթացքում՝ Ելիզավետա Ստյուարտի և Պֆալցի կուրֆյուրստ Ֆրիդրիխ V-ի ամուսնության տոնան ժամանակ։ Ընդհուպ մինչև Ռեստավրացիան տեղի ունեցած հետագա բեմադրությունների մասին ոչինչ հայտնի չէ։ Սակայն Ուիլյամ Դավենանտը 1667 թվականին պիեսի՝ Ջոն Դրայդենի հետ համատեղ կատարված մշակման իր նախաբանում պնդում է, որ «Փոթորիկը» բեմադրվել է «Բլեքֆրայերս» (անգլ.՝ Blackfriars Theatre) թատրոնում։ Պիեսի ռեմարկների ուշադիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե հնարավոր է, որ այն ստեղծվել է հատուկ «Բլեքֆրայերսի», ոչ թե «Գլոբուսի» համար[3]։ Մինչև 20-րդ դարը պիեսը տպագրվել է և բեմադրվել ավելի հաճախ Դրայդեն-Դավենանտի մշակմամբ և «Կախարդված կղզին» (անգլ.՝ The Enchanted Island) խորագրով։ Բեմադրությանը մասնակցել են Դևիդ Գարիկը, Թոմաս Շեդուելը, Ջ. Քեմբլն ու այլք։ Բնօրինակով մի քանի անգամ բեմադրվել է 1746 թվականին «Դրուրի Լեյնում» (Լոնդոն)։
- Ռեժիսոր՝ Ուիլյամ Չարլզ Մաքրեդի (Macready), 1838 թվական (Կալիբանի դերում՝ Ջորջ Բենեթ),
- Ռեժիսոր՝ Քին Չարլզ, 1857 թվական։
20-րդ դար (Շեքսպիրի տեքստը)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոր դրամատիկական թատրոն (Բեռլին, 1906)
- Շեքսպիրի հիշատակին նվիրված թատրոն (Ստրատֆորտ ըփոն Էյվոն, 1951, Պրոսպերո՝ Մ. Ս. Ռեդգրեյվ, Կալիբան՝ Գրիֆիթ, Միրանդա՝ Փենվերդին)
- Նույն տեղում (1957, ռեժիոր, նկարիչ և կոմպոզիտոր՝ Փիթեր Բրուք, Պրոսպերո՝ Ջոն Գիլգուդ, Արիել՝ Բրեֆորդ, Տրինկուլո՝ Ռևիլ, Միրանդա՝ Էրիս, Կալիբան՝ Քլյունե, Ֆերդինանդ՝ Ջոնսոն)
- Յոհանեսբուրգյան խաղացանկային թատրոն (1957, պրոսպերո՝ Բոլտեր, Արիել՝ Քրիշտոք)
- Գեղարվեստական թատրոն, Մյունխեն (1914)
- Նյու Յորք (1946, ռեժիսոր՝ Ուեբստեր)
- American Shakespeare Theatre (1981, ռեժիսոր՝ Ջերալդ Ֆրիդմեն)
- Royal Shakespeare Company (1982, ռեժիսոր՝ Ռոն Դենիելս)
- Օլդ Վիք (1988, ռեժիսոր՝ Ջոնաթան Միլլեր, Պրոսպերո՝ Մաքս ֆոն Սյուդով)
- Շեքսպիրյան թագավորական թատրոն (Royal Shakespeare Company, 1993, Սեմ Մենդես, Արիել՝ Simon Russell Beale, Պրոսպերո՝ Ալեք Մաքքոուեն
- the Globe Theatre (2000, Պրոսպերո՝ Վանեսա Ռեդգրեյվ, Կալիբան՝ Ջասպեր Բրիտոն (Jasper Britton)։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 17-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկզբին Անգլիայում Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսի (լիբրետիստների մշակմամբ) հիման վրա ստեղծվել են բազմաթիվ կիսաօպերաներ։ Պիեսի սյուժեն օգտագործած կոմպոզիտորների թվում են եղել անգլիացի հայտնի կոմպոզիտորներ Մեթյու Լոքն ու Հենրի Պյորսելը։
- Բեթհովենը Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսի երաժշտական մարմնավորումն է համարել op. 31 № 2, d-moll (1802) սոնետի առաջին մասն ու «Ապասիոնատան» op. 57, f-moll (1804)։ Երբ Բեթհովենի ընկերն ու նրա կենսագիր Անտոն Շինդլերը հարցրել է, թե ինչպիսին է «Ապասիոնատայի» բովանդակությունը, կոմպոզիտորն ասել է. «Կարդացեք միայն Շեքսպիրի «Փոթորիկը»։ Ինչպես նշում է ակադեմիկոս Բ. Ասաֆևը, «մենք, ըստ հենց կոմպոզիտորի անգին նկատառման, ունենք Շեքսպիրի «Փոթորկի» պոետական գաղափարի արտացոլումը։ <...> «Ապասիոնատայում» ոչ միայն սերն է, այլև գրեթե ամենուր՝ «բնությունն իր տիեզերական կերպարով», որ արթնացրել է մոգական հերոսի, այսինքն՝ Պրոսպերոյի արվեստով... Բեթհովենն ինքը դարձել է Պրոսպերոն՝ կյանքի տարերքի վերստեղծոցն արվեստում. նա ոչ թե գրում երաժշտություն Շեքսպիրի պիեսի համար, այլ երաժշտական տեսանկյունից արտացոլում է նույն պոետական գաղափարը» (Բ. Ասաֆև, Երաժշտական ձևը որպես գործընթաց, Լ., 1971. էջ 290–291)։
- Էկտոր Բեռլիոզի «Լելիո, կամ զարթոնք դեպի կյանք», op. 14b մոնոդրամայի վեցերորդ մասը վերնագրված է «Ֆանտազիա Շեքսպիրի «Փոթորկի» թեմայով» (Fantaisie sur la 'Tempête' de Shakespeare)։
- Յան Սիբելիուսի վերջին աշխատանքներից մեկը եղել է երաժշտությունը «Փոթորիկ» ստեղծագործության համար։
- Պյոտր Չայկովսկին գրել է «Փոթորիկ» սիմֆոնիկ ֆանտազիան։
- «Փոթորիկ» ստեղծագործության համար գրած երաժշտությունը (1861) եղել է անգլիացի կոմպոզիտոր Արթուր Սալիվանի դիպլոմային աշխատանքը։
- Կայա Սաարահոն Շեքսպիրի պիեսի մի հատվածի հիման վրա գրել է «The Tempest Songbook» ստեղծագործությունը, որ կազմված է հինգ մասից՝ Ariel’s Hail, Caliban’s Dream, Miranda’s Lament, Prospero’s vision, Ferdinand’s Comfort։
- Թոմաս Ադեսը գրել է «Փոթորիկ» օպերան։
Կերպարվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Միլանի դուքս Պրոսպերոն և նրա դուստրը փոթորկի ժամանակ հին նավակում» – Ժիլլո Սենտ Էվր
- «Միրանդան շախմատ է խաղում Ֆերդինանդի հետ՝ կատակով նրան մեղադրելով խաբելու մեջ» – Ժիլլո Սենտ Էվր
- «Ֆերդինանդն ու Միրանդան շախմատ են խաղում» – Լյուսի Մեդոքս Բրաուն
- «Պրոսպերո և Արիել» – Ուիլյամ Համիլթոն
- «Միրանդան և Փոթորիկը» – Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս
- «Կալիբան» – Ուիլյամ Հոգարթ
- «Փոթորիկ» – Ջորջ Ռոմնի
- «Պրոսպերո և Միրանդա» – Ուիլյամ Մո Իգլի
- «Ֆերդինանդ Արիելին փնտրելիս» – Ջոն Էվերեթ Միլլե
- «Էմմա Համիլթոն, Միրանդա» – Ջորջ Ռոմնի
- «Միրանդա և Ֆերդինանդ» – Անգելիկա Քաուֆման (1782)
- «Փոթորիկ» – Ուիլյամ Հոգարթ
- «Միրանդա» – Ֆրեդերիկ Գուդոլ
- «Միրանդա» – Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս
- «Փոթորիկ» – Ուիլյամ Փիթերս
Էկրանավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1905 – Փոթորիկ/Tempest, ռեժիսորներ՝ Հերբերթ Բիրբոմ Թրի, Չարլզ Ուրան, Մեծ Բրիտանիա
- 1908 – Փոթորիկ/Tempest, ռեժիսոր՝ Պերսի Սթոու, Մեծ Բրիտանիա
- 1911 – Փոթորիկ, ռեժիսոր՝ Էդվին Թանհաուզեր, ԱՄՆ
- 1912 – Փոթորիկ / The Tempest, Ֆրանսիա
- 1921 – Փոթորիկ / The Tempest, ռեժիսոր՝ Ռոբերտ Ն. Բրեդբերի, ԱՄՆ
- 1939 – Փոթորիկ / The Tempest, ռեժիսոր՝ Դալլաս Բաուեր, Մեծ Բրիտանիա
- 1951 – Փոթորիկ / The Tempest, ռեժիսոր՝ Ռեքս Թաքեր, Մեծ Բրիտանիա (TV)
- 1956 – Փոթորիկ / The Tempest, ռեժիսոր՝ Յան Ատկինս, Մեծ Բրիտանիա («Թատրոն կիրակի երեկոյան» (անգլ.՝ «Sunday Night Theatre»)
- 1956 – «Արգելված մոլորակ», «Փոթորիկ» պիեսի ֆուտուրիստական վերապատմում, ռեժիսոր՝ Ֆրեդ Մ. Ուիլքոքս
- 1960 – Փոթորիկ / The Tempest, ռեժիսոր՝ Ջորջ Շեֆեր, ԱՄՆ (TV)
- 1964 – Փոթորիկ / Stormen, ռեժիսոր՝ Բարթոլդ Հոլլի, Նորվեգիա (TV)
- 1968 – Փոթորիկ / La tempête, ռեժիսոր՝ Ֆրանսուա Գիր, Ֆրանսիա (TV)
- 1969 – Փոթորիկ / Der Sturm, ռեժիսորներ՝ Stefan Meuschel, Ֆրից Քորտներ, ԳԴՀ (TV)
- 1979 – Փոթորիկ, ռեժիսոր՝ Դերեք Ջարմեն, (Մեծ Բրիտանիա)
- 1991 – «Պրոսպերոյի գրքերը», ռեժիսոր՝ Փիթեր Գրինուեյ, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա
- 1992 – Փոթորիկ, ռեժիսոր՝ Ստանիսլավ Սոկոլով (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա)
- 2010 – Փոթորիկ, ռեժիսոր՝ Ջուլիա Թեյմոր (ԱՄՆ)
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fahrenheit համակարգչային խաղում գլխավոր հերոս Լուկաս Քեյնի ամենասիրելի գրքերից մեկը Շեքսպիրի «Փոթորիկն» է, որը նա մոռացել է սրճարանում՝ իր սեղանի մոտ։
- Ջոն Ֆաուլզի «Մոգը» վեպում «Փոթորիկ» դրաման ու նրա հերոսները հիշատակվում են ամբողջ ստեղծագործության ընթացքում։
- «Կորուստների փոթորիկ» անիմեն «Փոթորիկ» պիեսի սյուժեի վերապատմումն է, ինչպես նաև ունի բազմաթիվ հղումներ Շեքսպիրի «Համլետ» ողբերգությանը։
- Դեն Սիմմոնսի «Տրոյա» շարքում, որոյ ընդգրկված են «Իլիոն» և «Օլիմպոս» ստեղծագործությունները, բազմիցս հիշատակվում են «Փոթորիկ» պիեսի հերոսներ Պրոսպերոն, Կալիբանը։
- Ջոն Ֆաուլզի «Հավաքորդը» վեպում նույնպես հանդիպում են պիեսի հերոսների անունները։
- 2011 թվականի «Այն, ինչ պետք է» (անգլ.՝ «Hunky Dory») բրիտանական ֆիլմի սյուժեն ծավալվում է դպրոցականների կողմից «Փոթորիկ» պիեսի բեմադրման ֆոնին։
- Ամերիկացի հեղինակ-կատարող Բոբ Դիլանի երեսուներեքերորդ ստուդիական ալբոմը կոչվում է «Tempest» (2012)։ Չնայած երաժիշտը նշել է. «Շեքսպիրի վերջին պիեսը կոչվել է The Tempest, իսկ իմ ձայնագրության խորագիրը պարզապես Tempest է։ ԴՐանք երկու տարբեր վերնագրեր են»[4]։
- Սև ծխի կերպարը «Կորուսյալները» հեռուստասերիալում։
- Warhammer 40,000 հորինված ֆանտաստիկ տիեզերքում Պրոսպերոն ու Կալիբանը Հազարավոր որդիների ու Խավարի հրեշտակների լեգեոնների մոլորակներն են։
- «Գրադարանավարները» սերիալի երկրորդ եթերաշրջանի անտագոնիստը Պրոսպերոն է, որին դուր չի գալիս Շեքսպիրի կողմից առաջարկված վերջաբանն իր պատմության համար։
- Յուրի Օլեշայի «Երեք հաստլիկներ» հեքիաթի հերոսներից մեկը, որ զինագործ է ու գլխավոր խռովարարը, կրում է Պրոսպերո անունը։
- Անգլիացի գրող Օլդոս Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհ» (անգլ.՝ Brave New World, 1932) հակաուտոպիական վեպի վերնագիրը վերցված է «Փոթորիկ» պիեսի «How beauteous mankind is! O brave new world…» («Ինչ գեղեցիկ է մարդկությունը / Օ, չքնաղ նոր աշխարհ») արտահայտությունից (ինչն ինքնին գրավել է կրթյալ մարդկանց ուշադրությունը, որի հույսն էլ ուներ հիմնականում հեղինակը)։ Դրանից բացի վեպի հերոս Ջոնն օգտագործում է մեջբերումներ պիեսից։ Բայց եթե Շեքսպիրի մոտ խոսը վերաբերում է թեկուզ հորինված, բայց իսկապես գեղեցիկ աշխարհի մասին, ապա Հաքսլին այդ և դրանից հետո հրատարակված «Brave New World Revisited» («Նոր այցելություն չքնաղ նոր աշխարհ») (1958) վեպերում ցույց է տալիս, որ իրեն ժամանակակից աշխարհում ամեն ինչ տեղի է ունենում հակառակ, և այդ հասարակությունը դառնում է ավելի ամբողջատիրական։
- Life Is Strange: Before The Storm համակարգչային խաղի 2-րդ էպիզոդում գլխավոր հերոսները դպրոցի դրամատիկական խմբակի ուժերով բեմադրում են «Փոթորիկ» պիեսը։ Հիմնական տարբերությունն այն է, որ Պրոսպերոն և Արիելն այդ բեմադրության մեջ կանայք են։ Երկրորդ էպիզոդի վերնագիրը հղում է Օլդոս Հաքսլիի հակաուտոպիական վեպին՝ «Օ, չքնաղ նոր աշխարհ», իսկ երրորդ էպիզոդի վերնագիրը «Փոթորիկ» պիեսի հերոսի խոսքն է՝ «Դժոխքը դատարկ է»։
- Silent Hill Origins խաղում կա Կալիբան հերոս։
- «Ականավոր ջենտլմենների լիգա» կոմիքսում հիշատակվում են Պրոսպերոն, Կալիբանն ու Արիելը՝ որպես Լիգայի առաջին կազմի անդամներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Orgel, 1987, էջեր 63–64
- ↑ Vaughan, Vaughan, էջեր 1–6
- ↑ Halliday, F.E. (1964). A Shakespeare Companion 1564—1964. Baltimore: Penguin. ISBN 0-7156-0309-4. p. 486
- ↑ Gilmore, Mikal (2012 թ․ օգոստոսի 1). «Bob Dylan on His Dark New Album, 'Tempest'». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- И. Рацкий. «Буря» У. Шекспира // У. Шекспир. Буря. — СПб.: Азбука-классика. 2009. ISBN 978-5-9985-0320-7.
- Auberlen, Eckhard The Tempest and the Concerns of the Restoration Court: A Study of The Enchanted Island and the Operatic Tempest(անգլ.) // Restoration: Studies in English Literary Culture, 1660–1700 : journal. — 1991. — Т. 15. — С. 71—88. — ISSN 1941-952X.
- Avery, Susan (2006 թ․ մայիսի 1). «Two Tempests, Both Alike: Shakespearean indignity». New York Magazine. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
- Billington, Michael (1989 թ․ հունվարի 1). «In Britain, a Proliferation of Prosperos». The New York Times. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 20-ին.
{{cite news}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - Blades, James; Holland, James (2003). «Celesta». In Sadie, Stanley; Tyrrell, John (eds.). The New Grove Dictionary of Music and Musicians. Vol. 5. Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-517067-2.
- Brode, Douglas (2001). Shakespeare in the Movies: From the Silent Era to Today. New York: Berkley Boulevard Books. ISBN 0-425-18176-6.
- Bullough, Geoffrey (1975). Romances: Cymbeline, The Winter's Tale, The Tempest. Narrative and Dramatic Sources of Shakespeare. Routledge and Kegan Paul. ISBN 9780710078957.
{{cite book}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - Carey-Webb, Allen Shakespeare for the 1990s: A Multicultural Tempest (und) // The English Journal. — National Council of Teachers of English, 1993. — Т. 82. — № 4. — С. 30—5. — ISSN 0013-8274. —
- Cartelli, Thomas After The Tempest: Shakespeare, Postcoloniality, and Michelle Cliff's New, New World Miranda(անգլ.) // Contemporary Literature : journal. — University of Wisconsin Press, 1995. — Т. 36. — № 1. — С. 82—102. — ISSN 0010-7484. —
- Chambers, Edmund Kerchever (1930). William Shakespeare: A Study of Facts and Problems. Vol. 2. Oxford: Clarendon Press.
{{cite book}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - Coursen, Herbert (2000). The Tempest: A Guide to the Play. Westport: Greenwood Press. ISBN 0-313-31191-9.
- Coveney, Michael (2011 թ․ օգոստոսի 11). «Obituary: John Wood: Ferociously intelligent actor who reigned supreme in Stoppard and Shakespeare». The Guardian. էջ 34.
- Cowdrey, Katherine Margaret Atwood reveals title and jacket for Hag-Seed(անգլ.) // The Bookseller : journal. — 2016.
- Croyden, Margaret Peter Brook's Tempest(անգլ.) // The Drama Review : journal. — 1969. — Т. 13. — № 3. — С. 125—128. —
- Dawson, Anthony (2002). «International Shakespeare». In Wells, Stanley; Stanton, Sarah (eds.). The Cambridge Companion to Shakespeare on Stage. Cambridge: Cambridge University Press. էջեր 174–93. ISBN 0-521-79711-X.
- Dobson, Michael (1992). The Making of the National Poet: Shakespeare, Adaptation and Authorship, 1660–1769. Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-818323-5.
- Dolan, Frances E. The Subordinate('s) Plot: Petty Treason and the Forms of Domestic Rebellion(անգլ.) // Shakespeare Quarterly : journal. — Johns Hopkins University Press, 1992. — Т. 43. — № 3. — С. 317—340. — ISSN 0037-3222. —
- Dymkowski, Christine (2000). The Tempest. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0-521-78375-0.
- Forsyth, Neil (2000). «Shakespeare the Illusionist: Filming the Supernatural». In Jackson, Russell (ed.). The Cambridge Companion to Shakespeare on Film. Cambridge: Cambridge University Press. էջեր 274–94. ISBN 0-521-63975-1.
- Gallois, Jean (2003). «Ernest Chausson». In Sadie, Stanley; Tyrrell, John (eds.). The New Grove Dictionary of Music and Musicians. Vol. 5. Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-517067-2.
- Gay, Penny (2002). «Women and Shakespearean Performance». In Wells, Stanley; Stanton, Sarah (eds.). The Cambridge Companion to Shakespeare on Stage. Cambridge: Cambridge University Press. էջեր 155–73. ISBN 0-521-79711-X.
- Gibson, Rex (2006). The Tempest. Cambridge Student Guides. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-53857-2.
{{cite book}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - Gielgud, John (2005). Mangan, Richard (ed.). Sir John Gielgud: A Life in Letters. Arcade Publishing. ISBN 978-1-55970-755-8.
- Greenhalgh, Susanne (2007). «Shakespeare overheard: performances, adaptations, and citations on radio». In Shaughnessy, Robert (ed.). The Cambridge Companion to Shakespeare and Popular Culture. Cambridge: Cambridge University Press. էջեր 175–98. ISBN 978-0-521-60580-9.
- Gurr, Andrew The Tempest's Tempest at Blackfriars (und) // Shakespeare Survey. — Cambridge University Press, 1989. — Т. Shakespeare Survey. — С. 91—102. — ISBN 0-521-36071-4. —
- Halliday, F.E. (1964). A Shakespeare Companion 1564–1964. Baltimore: Penguin. ISBN 0-7156-0309-4.
{{cite book}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - Hirst, David L. (1984). The Tempest: Text and Performance. Macmillan. ISBN 978-0-333-34465-1.
- Hitchings, Henry (2016 թ․ նոյեմբերի 18). «The Tempest: Theatre's traditional virtues endure in tech-heavy show». Evening Standard. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
- Howard, Tony (2000). «Shakespeare's Cinematic Offshoots». In Jackson, Russell (ed.). The Cambridge Companion to Shakespeare on Film. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-63975-1.
- Howard, Tony (2003). «Shakespeare on Film and Video». In Wells, Stanley; Orlin, Lena Cowen (eds.). Shakespeare: An Oxford Guide. Oxford: Oxford University Press. էջեր 607–619. ISBN 0-19-924522-3.
- Jackson, Russell, ed. (2000). The Cambridge Companion to Shakespeare on Film. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-63975-1.
- Jacobs, Arthur (1986). Arthur Sullivan – A Victorian Musician. Oxford: Oxford University Press. ISBN 0-19-282033-8.
- Jordison, Sam (2014 թ․ ապրիլի 24). «The Tempest Casts Strange Spells at the Cinema». The Guardian.
- Kennedy, Michael (1992). The Works of Ralph Vaughan Williams. Oxford: Oxford University Press. ISBN 0-19-816330-4.
{{cite book}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - Kermode, Frank, ed. (1958). The Tempest. The Arden Shakespeare, second series. Methuen. OL 6244436M.
{{cite book}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - La Rocco, Claudia (2013 թ․ սեպտեմբերի 10). «On a Diverse Island, a Play About a Magical One». The New York Times. էջ C3.
- Lawrence, Arthur H. An illustrated interview with Sir Arthur Sullivan (und) // The Strand Magazine. — 1897. — Т. xiv. — № 84. Архивировано из первоисточника 13 Դեկտեմբերի 2014. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
- Malone, Edmond (1808). An Account of the Incidents, from which the Title and Part of the Story of Shakespeare's Tempest were derived, and its true date ascertained. London: C. and R. Baldwin, New Bridge-Street.
{{cite book}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - Marsden, Jean I. (2002). «Improving Shakespeare: from the Restoration to Garrick». In Wells, Stanley; Stanton, Sarah (eds.). The Cambridge Companion to Shakespeare on Stage. Cambridge: Cambridge University Press. էջեր 21–36. ISBN 0-521-79711-X.
- McElroy, Steven (2006 թ․ նոյեմբերի 24). «A New Theater Company Starts Big». Arts, Briefly. The New York Times. էջ E2.
- Moody, Jane (2002). «Romantic Shakespeare». In Wells, Stanley; Stanton, Sarah (eds.). The Cambridge Companion to Shakespeare on Stage. Cambridge: Cambridge University Press. էջեր 37–57. ISBN 0-521-79711-X.
- Morse, Ruth Monsters, Magicians, Movies: The Tempest and the Final Frontier(անգլ.) // Shakespeare Survey : journal. — Cambridge University Press, 2000. — Т. 53, Shakespeare and Narrative. — С. 164—174. — ISBN 9781139052740. — ISSN 0080-9152. —
- Muir, Kenneth (2005). The Sources of Shakespeare's Plays. Routledge Library Editions – Shakespeare. Routledge. ISBN 0-415-35299-1.
- Nixon, Rob Caribbean and African Appropriations of The Tempest(անգլ.) // Critical Inquiry : journal. — The University of Chicago Press, 1987. — Т. 13. — № 3. — С. 557—578. — ISSN 0093-1896. —
- Orgel, Stephen Prospero's Wife(անգլ.) // Representations : journal. — 1984. — Т. 8. — № October. — С. 1—13. —
- Orgel, Stephen (1987). The Tempest. The Oxford Shakespeare. Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-953590-3.
- Orgel, Stephen (2007). «Shakespeare Illustrated». In Shaughnessy, Robert (ed.). The Cambridge Companion to Shakespeare and Popular Culture. Cambridge: Cambridge University Press. էջեր 67–92. ISBN 978-0-521-60580-9.
- Phillips, James E. The Tempest and Renaissance Idea of Man (und) // Shakespeare Quarterly. — Folger Shakespeare Library, 1964. — Т. 15. — № 2. — С. 147—159. — ISSN 1538-3555. —
- Pilkington, Ace G. (2015). «Forbidden Planet: Aliens, Monsters and Fictions of Nuclear Disaster». In Kapell, Matthew Wilhelm; Pilkington, Ace G. (eds.). The Fantastic Made Visible: Essays on the Adaptation of Science Fiction and Fantasy from Page to Screen. McFarland & Company. էջեր 43–59. ISBN 978-0786496198.
- Pollard, Alfred W. (2002). Shakespeare folios and quartos: a study in the bibliography of Shakespeare's plays, 1594–1685 (reprint ed.). Martino. ISBN 978-1-57898-300-1.
{{cite book}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - Rozakis, Laurie (1999). The Complete Idiot's Guide to Shakespeare. New York: Alpha Books. ISBN 0-02-862905-1.
- Ruffo, Sandra; Krapp, Traudl; Gable, Michael F. The genus Maera (Crustacea: Amphipoda: Nelitidae) from Bermuda(անգլ.) // Postilla : journal. — 2000. — № 221. — С. 1—35. Архивировано из первоисточника 29 Հունիսի 2016.
- Saccio, Peter American Shakespeare Theatre, Stratford, Connecticut(անգլ.) // Shakespeare Quarterly : journal. — Johns Hopkins University Press, 1980. — Т. 31. — № 2. — С. 187—191. — ISSN 0037-3222. —
- Sadie, Stanley, ed. (1992). The New Grove Dictionary of Opera. Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-522186-2.
- Sadie, Stanley; Tyrrell, John, eds. (2003). The New Grove Dictionary of Music and Musicians. Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-517067-2.
- Sanders, Julie (2007). Shakespeare and Music: Afterlives and Borrowings. Cambridge: Polity Press. ISBN 978-0-7456-3297-1.
- Schoch, Richard W. (2002). «Pictorial Shakespeare». In Wells, Stanley; Stanton, Sarah (eds.). The Cambridge Companion to Shakespeare on Stage. Cambridge: Cambridge University Press. էջեր 58–75. ISBN 0-521-79711-X.
- Shaughnessy, Robert, ed. (2007). The Cambridge Companion to Shakespeare and Popular Culture. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0-521-60580-9.
- Simon, Lizzie (2013 թ․ սեպտեմբերի 2). «The Teeming Tempest». New York Culture. The Wall Street Journal.
- Spencer, Charles (2003 թ․ հունվարի 23). «A Most Magical Prospero». The Telegraph.
- Sullivan, Arthur (1881 թ․ հոկտեմբերի 27). «English Composers and Musicians». The Times. No. 30336. p. 8, col. C. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
{{cite news}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - Thomson, Peter (2002). «The Comic Actor and Shakespeare». In Wells, Stanley; Stanton, Sarah (eds.). The Cambridge Companion to Shakespeare on Stage. Cambridge: Cambridge University Press. էջեր 137–54. ISBN 0-521-79711-X.
- Tovey, Donald Francis (1931). A Companion to Beethoven's Pianoforte Sonatas. Ams Pr. ISBN 978-0-404-13117-3.
- Tuttle, Raymond (1996). «Michael Nyman: Noises, Sounds & Sweet Airs». Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.
- Vaughan, Virginia Mason; Vaughan, Alden T. (1999). The Tempest. The Arden Shakespeare, Third Series. The Arden Shakespeare. ISBN 978-1-903436-08-0.
- Vaughan, Alden T. William Strachey's "True Reportory" and Shakespeare: A Closer Look at the Evidence(անգլ.) // Shakespeare Quarterly : journal. — Johns Hopkins University Press, 2008. — Т. 59. — № 3. — С. 245. — ISSN 1538-3555. —
- Wells, Stanley; Stanton, Sarah, eds. (2002). The Cambridge Companion to Shakespeare on Stage. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-79711-X.
- Wells, Stanley; Orlin, Lena Cowen, eds. (2003). Shakespeare: An Oxford Guide. Oxford: Oxford University Press. ISBN 0-19-924522-3.
- Wilson, Christopher R. (1992). «William Shakespeare». In Sadie, Stanley (ed.). The New Grove Dictionary of Opera. Vol. 4. Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-522186-2.
- Ylirotu, Jeremias (2005). «Sibelius: Incidental Music for the Tempest, op. 109». Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.
- Bowling, Lawrence E. The Theme of Natural Order in The Tempest (und) // College English. — National Council of Teachers of English, 1951. — Т. 12. — № 4. — С. 203—209. — ISSN 0010-0994. —
- Buchanan, Judith (2005). Shakespeare on Film. Harlow: Pearson. ISBN 0-582-43716-4.
- Buchanan, Judith (2009). Shakespeare on Silent Film: An Excellent Dumb Discourse. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-87199-9.
- Cantor, Paul A. Shakespeare's The Tempest: The Wise Man as Hero (und) // Shakespeare Quarterly. — Folger Shakespeare Library, 1980. — Т. 31. — № 1. — С. 64—75. — ISSN 0037-3222. —
- Gilman, Ernest B. 'All eyes': Prospero's Inverted Masque (und) // Renaissance Quarterly. — The University of Chicago Press, 1980. — Т. 33. — № 2. — С. 214—230. — ISSN 0034-4338. —
- Graff, Gerald; Phelan, James, eds. (2008). The Tempest: A Case Study in Critical Controversy (2nd ed.). London: Bedford/St. Martin's. ISBN 978-0312457525.
- Grant, Patrick The Magic of Charity: A Background to Prospero(անգլ.) // The Review of English Studies : journal. — Oxford University Press, 1976. — Т. XXVII. — № 105. — С. 1—16. — ISSN 1471-6968. —
- Knight, G. Wilson (1984). Shakespearean Dimensions. Harvester. ISBN 978-0710806284.
- Sagar, Keith (2005). «The Crime Against Caliban». Literature and the Crime Against Nature. London: Chaucer Press.
- Yates, Frances A. (1975). Shakespeare's Last Plays: A New Approach. London: Routledge & Kegan Paul. ISBN 978-0710081001.
- Yates, Frances A. (1979). The Occult Philosophy in the Elizabethan Age. London: Routledge & Kegan Paul. ISBN 978-0415254090.
- Zimbardo, Rose Abdelnour Form and Disorder in The Tempest (und) // Shakespeare Quarterly. — Folger Shakespeare Library, 1963. — Т. 14. — № 1. — С. 49—56. — ISSN 0037-3222. —
- Macaulay, Alastair (2013). «American Ballet Theater Opens Its Fall Season». The New York Times.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Буря» в русском переводе Т.Л. Щепкиной-Куперник
- Александр Карпенко «Постгамлетовская» пьеса Шекспира
- The Tempest Արխիվացված 2017-06-26 Wayback Machine at the British Library
- The original-spelling text of The Tempest at Internet Shakespeare Editions
- The Tempest Navigator Արխիվացված 2018-11-02 Wayback Machine, including annotated text, line numbers, scene summaries, and text search
- Introductory Lecture on The Tempest
- Lesson plans for The Tempest at Web English Teacher
- An original-spelling version (.doc format) of William Strachey's True Reportory of the Wracke and Redemption of Sir Thomas Gates, Knight, hosted by Virtual Jamestown
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոթորիկ (պիես)» հոդվածին։ |
|