Փոքր Անտիլյան կղզիներ
Փոքր Անտիլյան կղզիներ
անգլ.՝ Lesser Antilles | ||
'
| ||
Կոորդինատներ | ||
Երկիր | Անտիգուա և Բարբուդա, Բարբադոս, Գրենադա, Դոմինիկա, Սենտ Վինսենթ և Գրենադիններ, Սենթ Քիթս և Նևիս, Սենտ Լյուսիա, Տրինիդադ և Տոբագո, Ֆրանսիա, Նիդերլանդներ | |
Ամենամեծ կղզին | Տրինիդադ (կղզի) | |
Ընդհանուր մակերեսը | 13012 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 1467 մ | |
Ջրատարածություն | Ատլանտյան օվկիանոս | |
Բնակչություն (2009) | 3735636 մարդ | |
Բնակչության խտությունը | 274.9 մարդ/կմ2 | |
Փոքր Անտիլյան կղզիներ (անգլ.՝ Lesser Antilles, ֆր.՝ petites Antilles, իսպ.՝ Antillas Menores, հոլ.՝ Kleine Antillen), համեմատաբար ոչ շատ մեծ կղզիների շղթա Կարիբյան ծովում, որը գոյացնում է Անտիլյան կղզիներ կղզեխմբի հարավային և հարավարևելյան մասը, Մեծ Անտիլյան և Բահամյան կղզիների հետ միասին կազմում են տարաշրջան, որը պատմության մեջ մտել է Վեստ Ինդիա անունով։ Հայտնի են նաև «Կարիբյան կղզիներ» անունով[1]։ Ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 14 հազար կմ²[2].
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր Անտիլյան կղզիներն իրենցից ներկայացնում են ոչ խոշոր կղզիների երկար շղթա հս.լ. 10 և 19°-ի միջև։ Կղզիները գոյացնում են կղզային աղեղ, որը սկսվում է Արուբա կղզուց և ձգվում է մինչև Տրինիդադ կղզին, այնուհետև թեքվում դեպի հյուսիս և հյուսիս-արևելք և հարում Պուերտո Ռիկոյի արևելյան անկյանը։ Նրանցից յոթի վրա գտնվում են ուժեղ հրաբուխներ։ Ընդհանուր առմամբ կղզիները լեռնաշղթայի տպավորություն են թողնում, որոնք բաժանված են Ատլանտյան օվկիանոսի և Կարիբյան ծովի կողմից։
Աշխարհագրորեն Փոքր Անտիլյան կղզիներն բաժանվում են Հողմակողմ կղզիների և Հողմատակ կղզիների (երբեմն առանձնացնում են նաև Վիրջինյան կղզիներ)։ Անգլիացիները և ֆրանսիացիները կղզիների հարավային, ինչպես նաև արևելյան ճյուղը Տոբագոյից մինչև Դոմինիկան անվանում են Հողմակողմ կղզիներ (անգլ.՝ Windward Islands, ֆր.՝ Iles-du-vent), իսկ Դոմինիկայից մինչև Պուերտո Ռիկո ընկած կղզիները` Հողմակողմ կղզիներ (անգլ.՝ Leeward Islands, ֆր.՝ Iles sous le vent): Իսպանացիները Հողմակողմ կղզիներ (իսպ.՝ Islas-barlo-vento) անվանում են բոլոր Փոքր Անտիլյան կղզիները Պուերտո Ռիկոյից մինչև Տոբագո, իսկ Հողմահակառակ կղզիներ (իսպ.՝ Islas-soto-vento) նրանք, իսկ այնուհետև նաև որոշ աշխարհագրագետներ անվանել են այն կղզիները, որոնք սփռված են Հարավային Ամերիկայի հյուսիսային ափի երկայնքով, Տրինիդադից արևմուտք մինչև Արուբան։
Ամենաբարձր կետը Սուֆրիեր հրաբուխն է (1467 մ), իսկ ամենացածր կետը` ծովի մակարդակը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման արևադարձային է, պասսատներային, շոգ, խոնավ։ Տեղումների տարեկան քանակը` 1200—2000 մմ, հողմակողմ լանջերին հորդառատ անձրևներն ավելի հաճախ են և ուժեղ` մինչև 5000 մմ, հողմահակառակ լանջերին` 700-800 մմ։ Հողերը շատ բերրի են։ Բնական բուսականությունը մարդու գործունեության արդյունքում իր տեղը զիջել է գյուղատնտեսական մշակաբույսերին և պահպանվել է միայն տեղ-տեղ` սավաննաներում, մշտադալար արևադարձային անտառներում, թփուտներում, լեռների լանջերին, որտեղ գյուղատնտեսական աշխատանքներ չեն իրականացվում, պահպանվել են խիտ մշտադալար անտառները[3]։
Ծովային քամին մեղմացնում է շոգ և խոնավ կլիման, հատկապես լեռներում։ Օրերի մեծ մասը արևոտ է։ Ապրիլին և մայիսին մոտ կեսօրին գրեթե ամեն օր անձրևներ են տեղում, հաճախ ուժեղ քամիներով, որոնք կարող են տևել մոտ մեկ ժամ։ Հաջորդ անձրևային սեզոնը լինում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին, ընդ որում շոգը չի իջնում և հասնում է 45°С-ի։ Ծովն այստեղ շատ մաքուր է։ Մակընթացությունը և տեղատվությունը հազիվ են նկատվում։ Գրեթե բոլոր կղզիները տուժում են երկրաշարժերից և փոթորիկներից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ այդ կղզիների անվանումը` Անտիլիա (Antilles) հանդիպում է 1493 թվականին Պետրոս Մարտիր դ'Անգիերի մոտ։ Ավելի ուշ ի հայտ է եկել տարբերությունը Մեծ և Փոքր Անտիլյան կղզիների միջև[4]։
Կղզիների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր Անտիլյան կղզեխմբի մի մասում գտնվում է ութ անկախ պետություն` Անտիգուա և Բարբուդա, Բարբադոս, Գրենադա, Դոմինիկա, Սենտ Վինսենթ և Գրենադիններ, Սենթ Քիթս և Նևիս, Սենտ Լյուսիա, Տրինիդադ և Տոբագո։ Կղզիների մյուս մասը պատմականորեն բաշխվել է որպես կախյալ տարածքներ Վենեսուելայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև։
Աղյուսակում ներկայացված են Փոքր Անտիլյան կղզիների բնակեցված ամենախոշոր կղզիները` իրենց պատկանելությամբ.
Կղզի | Մակերես, կմ² |
Բնակչություն, մարդ |
Բնակչության խտություն, մարդ/կմ² |
Պետություն |
---|---|---|---|---|
Անգիլիա | 96,0 | 14 436 | 150,38 | Մեծ Բրիտանիա |
Անեգադա | 38,0 | 200 | 5,26 | Մեծ Բրիտանիա |
Անտիգուա | 281,0 | 67 000 | 238,43 | Անտիգուա և Բարբուդա |
Արուբա | 180,0 | 106 050 | 589,17 | Նիդերլանդներ |
Բարբադոս | 430,0 | 284 589 | 661,83 | Բարբադոս |
Բարբուդա | 161,0 | 1 500 | 9,32 | Անտիգուա և Բարբուդա |
Բաս Տեր | 848,0 | 186 000 | 219,34 | Ֆրանսիա |
Բեկիա | 18,0 | 5 000 | 277,78 | Սենտ Վինսենթ և Գրենադիններ |
Բոնեյրե | 288,0 | 13 389 | 46,49 | Նիդերլանդներ |
Կանուան | 13,0 | 2 000 | 153,85 | Սենտ Վինսենթ և Գրենադիններ |
Վիրջին Գորդա | 21,0 | 1 100 | 52,38 | Մեծ Բրիտանիա |
Գրանդ Տեր | 589,0 | 197 000 | 334,47 | Ֆրանսիա |
Դոմինիկա | 746,0 | 72 514 | 97,20 | Դոմինիկա |
Գրենադա | 310,0 | 80 000 | 258,06 | Գրենադա |
Յոստ վան Դեյկ | 8,0 | 260 | 32,5 | Մեծ Բրիտանիա |
Կարիակու | 34,0 | 6 000 | 176,47 | Գրենադա |
Կոչե | 61,0 | 8 242 | 135,11 | Վենեսուելա |
Կյուրասաո | 444,0 | 142 180 | 320,23 | Նիդերլանդներ |
Լա Դեզիրադ | 21,1 | 1 591 | 75,40 | Ֆրանսիա |
Մարգարիտա | 956,8 | 436 900 | 456,63 | Վենեսուելա |
Մարի Գալանտ | 158,0 | 13 470 | 85,25 | Ֆրանսիա |
Մարտինիկա | 1128,0 | 397 730 | 352,60 | Ֆրանսիա |
Մերո (Մեյրո) | 4,0 | 300 | 75,00 | Սենտ Վինսենթ և Գրենադիններ |
Մոնտսերատ | 102,0 | 6 409 | 62,83 | Մեծ Բրիտանիա |
Մյուստիկ | 5,7 | 500 | 87,72 | Սենտ Վինսենթ և Գրենադիններ |
Նևիս | 93,0 | 11 500 | 123,66 | Սենթ Քիթս և Նևիս |
Օրչիլա | 40,0 | 100 | 2,5 | Վենեսուելա |
Փոքր Մարտինիկա | 2,4 | 900 | 375,00 | Գրենադա |
Սաբա | 13,0 | 1 737 | 133,62 | Նիդերլանդներ |
Սանտա Կրուս | 213,0 | 53 234 | 249,92 | ԱՄՆ |
Սուրբ Բարդուղիմեոս | 21,0 | 8 255 | 393,10 | Ֆրանսիա |
Սենթ Վինսենթ | 346,0 | 117 000 | 338,15 | Սենտ Վինսենթ և Գրենադիններ |
Սեյնթ Ջոն | 50,8 | 4 197 | 82,62 | ԱՄՆ |
Սենթ Քիթս | 169,0 | 39 000 | 230,77 | Սենթ Քիթս և Նևիս |
Սենտ Լյուսիա | 619,2 | 172 884 | 279,21 | Սենտ Լյուսիա |
Սեն Մարտեն | 91,9 | 68 382 | 744,09 | Նիդերլանդներ/Ֆրանսիա |
Սենտ Թոմաս | 80,9 | 51 181 | 632,65 | ԱՄՆ |
Սինտ Էվստատիուս | 21,0 | 2 886 | 137,43 | Նիդերլանդներ |
Տոբագո | 300,0 | 54 084 | 180,28 | Տրինիդադ և Տոբագո |
Տորտոլա | 55,7 | 14 000 | 251,35 | Մեծ Բրիտանիա |
Տրինիդադ | 4821,0 | 1 250 000 | 259,28 | Տրինիդադ և Տոբագո |
Յունիոն | 8,0 | 5 000 | 625,00 | Սենտ Վինսենթ և Գրենադիններ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան
- ↑ Малые Антильские острова // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Антильские острова // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Antilles // Encyclopædia Britannica, 1911
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rogonzinski, Jan. A Brief History of the Caribbean. New York: Facts on File, 1992.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր Անտիլյան կղզիներ» հոդվածին։ |
|