Լուլյետա Լեշանակու
Լուլյետա Լեշանակու | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1968[1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Էլբասան, Elbasan municipality |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Կրթություն | Տիրանայի համալսարան |
Ազդվել է | Իսմայիլ Քադարե |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծուհի և գրող |
Ստորագրություն | |
Luljeta Lleshanaku Վիքիպահեստում |
Լուլյետա Լեշանակու (ալբ․՝ Luljeta Lleshanaku, ապրիլի 2, 1968[1], Էլբասան, Elbasan municipality), ալբանացի բանաստեղծուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծացել է Էնվեր Խոջայի ստալինյան ռեժիմի պայմաններում, սկսել է հրատարակվել դրա անկումից հետո։ Ավարտել է Տիրանայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Եղել է Երիտասարդական ձայն (Zëri i rinisë) շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ Համագործակցել եմ Drita գրական թերթի հետ։
Լեշանակուն ապրում է Տիրանայում[2]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած 1990 թվականից` նա հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ, որոնք թարգմանվել են մի քանի լեզուներով։
Եվրոպայում և ԱՄՆ-ում գրական փառատոնների ակտիվ մասնակից է, նրա բանաստեղծությունները հրապարակվում են աշխարհի տարբեր երկրների գրական ամսագրերում։ 1999 թվականին մասնակցել է Այովայի համալսարանի միջազգային գրական ծրագրին։ Թարգմանում է ամերիկյան պոեզիա։ Նրա բանաստեղծությունները առանձին գրքերով լույս են տեսել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, դրանք թարգմանվել են նաև ֆրանսերեն և իտալերեն։
2010 թվականին գերմաներենով լույս է տեսել նրա «Kinder der Natur» բանաստեղծությունների ժողովածուն[3]։
Բանաստեղծությունների ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Preludë poetike (1990)
- Sytë e somnambulës (1992)
- Կիրակնօրյա զանգեր/ Këmbanat e së dielës (1994)
- Gjysëmkubizëm (1996)
- Հովվերգություն/ Antipastorale (1999)
- Palca e verdhë (2000)
- Բնության զավակները/ Fëmijët e natyrës (2006)
Այլալեզու հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fresco: Selected Poems (2002, рец.: [1])
- Child of Nature (2010)
- Haywire: New & Selected Poems (2011, рец.: [2], [3])
Գերմաներեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kinder der Natur (2010)
Լեհերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dzieci natury (2011, билингва)
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000 թվականին ստացել է Ալբանիայի «Արծաթե գրիչ» պետական գրական մրցանակ[4]։
- 2009 թվականին Սլովենիայում կայացած «Kristal Vilenica» գրական փառատոնում պոեզիայի համար արժանացել է մրցանակի[5]։
- 2013 թվականին Տիրանայի գրքի ցուցահանդեսում նա ճանաչվել է «Տարվա հեղինակ» և հաղթել է Պրիշտինայի գրքի ցուցահանդեսում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://id.loc.gov/authorities/names/nr98025013.html
- ↑ Verlagsinfo New Directions, abgerufen am 12. April 2020
- ↑ Verlagsinfo Edition Korrespondenzen, abgerufen am 12. April 2020
- ↑ Luljeta Lleshanaku: Kinder der Natur. Gedichte. albanisch/deutsch, Edition Korrespondenzen, Wien 2010, S. 175
- ↑ https://web.archive.org/web/20130905133105/http://www.vilenica.si/archive/p/173/l/2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրություն, առցանց բանաստեղծություններ «Թարգմանական ալբանական գրականություն» կայքում(անգլ.)
- Gedichte von Luljeta Lleshanaku auf versopolis-poetry.com (englisch, albanisch)
- Gedichte von Luljeta Lleshanaku in albanischer Sprache vorgetragen, deutsche Übersetzung, lyrikline.org
- Some Accidental Encounter Interview mit Luljeta Lleshanaku, 2019 (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուլյետա Լեշանակու» հոդվածին։ |
|