Նիկոլա Հիլթոն-Ռոտշիլդ
Նիկոլա Հիլթոն-Ռոտշիլդ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1983[1][2] (41 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Convent of the Sacred Heart? |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, բարձրաշխարհիկ հեղինակություն, նորաձևության դիզայներ և դիզայներ |
Ամուսին | Ջեյմս Ռոտշիլդ |
Ծնողներ | հայր՝ Ռիչարդ Հիլթոն[1], մայր՝ Քեթի Հիլթոն[1] |
Երեխաներ | Lily-Grace Rothschild?[1] և Teddy Marilyn Rothschild?[1] |
Կայք | nickyhilton.com |
Nicky Hilton Վիքիպահեստում |
Նիկոլայ Օլիվիա «Նիկի» Հիլթոն-Ռոտշիլդ (անգլ.՝ Nicholai Olivia «Nicky» Hilton Rothschild, հոկտեմբերի 5, 1983[1][2], Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի բիզնեսվումեն, նորաձևության դիզայներ, ֆոտոմոդել, դերասանուհի, Փերիս Հիլթոնի քույրը և Քոնրադ Հիլթոնի (Hilton Hotels-ի հիմնադիր) ծոռնուհին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկին ծնվել է Նյու Յորքում, սակայն մեծացել է Լոս Անջելեսում[3]։ Հայրը անշարժ գույքի մագնատ Ռիչարդ Հիլթոնն է, մայրը՝ Քեթի Հիլթոնը (ի ծնե՝ Ավանզին), աշխարհիկ անձնավորություն և դերասանուհի։ Ունի ավագ քույր՝ Փերիս Հիլթոնը և երկու կրտսեր եղբայր՝ Բարոն Նիկոլաս Հիլթոն II և Քոնրադ Հյուզ Հիլթոն III։
Նիկին Քոնրադ Նիկոլսոն Հիլթոն կրտսերի թոռնուհին է, որի առաջին կինը Էլիզաբեթ Թեյլորն էր (1950-1951)։ Նրա պապի՝ Քոնրադ Հիլթոնի երկրորդ կինը Ժա Ժա Գաբորն էր (1942—1946)։
Անունն ունի նորվեգական ծագում։ Նրա նախապապը՝ Ավգուստ Հելվորսեն Հիլթոնը, ծնվել է Հիլթոնների ընտանեկան ֆերմայում՝ Նորվեգիայից՝ Օսլոյից ոչ հեռու, ընտանիքի հետ արտագաղթել է ԱՄն 10 տարեկան հասակում[4]։ Չնայած 2007 թվականին հագուստի հավաքածուն անվանել է իր անունով՝ NICHOLAI, նա ասել է, որ այն անվանել է ռուս կայսեր պատվին[5]։
Հաճախել է աղջիկների համար նախատեսված Convent of the Sacred Heart կաթոլիկ դպրոցը, որը ավարտել է 2001 թվականին։ Ավարտել է Նյու Յորքի Նորաձևության և տեխնոլոգիայի ինստիտուտը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորաձևության դիզայներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Նիկին թողարկել է սպորտային հագուստի սեփական գիծը՝ Chick by Nicky Hilton-ը։ Նա նաև պայուսակների գիծ է մշակել ճապոնական Samantha Thavasa ընկերության համար[3][6]։
2007 թվականին թողարկել է իր երկրորդ ավելի բարձր գնային կատեգորիայի գիծը ավելի հասուն լսարանի համար։ Այդ գիծը, որը անվանվել է NICHOLAI, ցուցադրվել է 2007 թվականի սեպտեմբերի 9-ին Նյու Յորքում Mercedes-Benz Fashion Week գարուն/ամառ 2008 ցուցադրության շրջանակներում[7]։
2010 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ Նիկին որոշել է զբաղվել ոսկերչական իրերի դիզայնով և պայմանագիր է կնքել Titan Brands ընկերության հետ[8][9]։
Մոդել
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին Նիկի Հիլթոնը Քիմբերլի Ստյուարտի հետ համատեղ դարձել է ներքնքզգեստի ավստրալիական Antz Pantz գծի դեմքը[10]։ Ստյուարտը դեռ աշխատում է ընկերության հետ, սակայն Հիլթոնը փոխարինվել է ավստրալիացի մոդել Մեգան Մեյլենդով։ Մոտավորապես այդ ժամանակ Հիլթոնը նկարահանվել է Lucire ամսագրի շապիկի համար՝ դրա ռումինական և նորզելանդական հրատարակություններում։
Այլ զբաղմունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին Նիկին գործընկերության մեջ է մտել Մայամիում և Չիկագոյում Nicky O Hotels--ներ բացելու համար։ 2007 թվականի փետրվարին Հիլթոնը հայց էր ներկայացրել գործընկերության պայմանագիրը խախտելու համար[11]։
Փերիս Հիլթոնի, Քիմ Քարդաշյանի, Թարա Ռիդի, Բիժու Ֆիլիպսի, Կիմբերլի Ստյուարտի, Լինդսի Լոհանի, Նիկոլ Ռիչիի հետ համարվում է Հոլիվուդի ամենահայտնի զվարճասերներից մեկը։
Նրան առաջարկվել է դեր «Հասարակ կյանք» («The Simple Life») ռեալիթի-շոուում՝ քրոջ՝ Փերիսի հետ համատեղ, սակայն նա հրաժարվել է, քանի որ «չի ուզում ապրել հասարակ կյանքով»։ Հրաժարվել է նաև փոխարինել Նիկոլ Ռիչին չորրորդ եթերաշրջանում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի հունվարին Նիկի Հիլթոնը սկսել է հանդիպել Իան Սոմերհոլդերի հետ, սակայն կես տարի անց նրանք բաժանվել են։
2004 թվականի օգոստոսին Նիկի Հիլթոնը Լաս Վեգասի մատուռում ամուսնացել է գործարար Թոդ Մեյստերի (Todd Andrew Meister) հետ[12][13]։ Երեք ամիս անց ամուսնալուծվել են[14][15]։ 2004-2006 թվականներին հանդիպել է դերասան Քևին Քոնոլիի հետ[16]։
Ավելի վաղ հարաբերություններ է ունեցել Մարկ Վանդերլոյի և Մարկուս Շենկենբերգի հետ[17]։
2006 թվականից հանդիպել է Դեյվիդ Կաթցենբերգի՝ DreamWorks հիմնադիր Ջեֆրի Կաթցենբերգի որդու հետ[18][19]։ 2011 թվականի հուլիսի վերջին նրանք բաժանվել են գրաֆիկների չհամընկման պատճառով, որը խանգարում էր նրանց լինել միասին[20]։
2015 թվականի հուլիսի 10-ից Նիկին ամուսնացած է բանկիր Ջեյմս Ռոտշիլդի հետ[21], որի հետ հանդիպել էր սկսել հարսանիքից 4 տարի առաջ[22]։ Ամուսիններն ունեն երկու դուստր՝ Լիլի Գրեյս Վիկտորիա Ռոտշիլդ[23] և Թեդի Մերլին Ռոտշիլդը[24]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 YouTube — Paris & Nicky Hilton — [Jan-2003] — interview
- ↑ Nicky Hilton (I) , Biography
- ↑ «NIcky Hilton». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Designer Handbags by Nicky Hilton». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ http://mbfashionweek.com/newyork/spring2008/designers/nicholai/index.html Արխիվացված 2007-10-15 Wayback Machine Mbfashionweek.com
- ↑ «Nicky Hilton Turns Jewelry Designer — Nicky Hilton». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Nicky Hilton — Nicky Hilton’s Jewellery Range — Contactmusic News
- ↑ http://www.antzpantz.com.au/Our-Products/Holeproof-Antz-Pantz.asp Արխիվացված 2005-11-27 Wayback Machine Antz Pantz
- ↑ Hotel Online. Hotel Developer Robert Falor Suing Nicky Hilton Alleges Breach of Contract and Deceptive Business Practices Արխիվացված 2011-07-19 Wayback Machine
- ↑ Nicky’s Vegas Surprise! — Marriage, Nicky Hilton : People.com
- ↑ «Social Diary 8/17/04 — Nicky Hilton and Todd Meister were married». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Crazy Celebrity Weddings: Nicholas Cage, Rosie O'Donnell, Nikki Hilton, Joey Fatone». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ When Socialites Get Married and Split Up: Nicky Hilton and Todd Meister — Associated Content — associatedcontent.com
- ↑ Nicky Hilton & Kevin Connolly Split Up — Kevin Connolly, Nicky Hilton : People.com
- ↑ «Nicky Hilton Pictures, Photo Galleries, Bio & Rating — AskMen.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Report: Nicky Hilton to Marry Boyfriend David Katzenberg — Nicky Hilton». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «net.net — One of the Internet's premiere addresses». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Spletnik — Никки Хилтон снова свободна
- ↑ Paris Hilton, Chelsea Clinton, Kyle Richards and More Attend Nicky Hilton’s A-List Wedding
- ↑ «Хилтоны и Ротшильды породнятся» (ռուսերեն). Лента.Ру. 13 августа 2014. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Nicky Hilton Rothschild Welcomes Daughter Lily Grace Victoria». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Nicky Hilton Rothschild Welcomes Daughter Teddy Marilyn
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Հիլթոն-Ռոտշիլդ» հոդվածին։ |
|