Ռոքսանա Դյուրան (Roxane Duran, հունվարի 27, 1993(1993-01-27)[1], Փարիզ, Ֆրանսիա), ավստրո-ֆրանսիական դերասանուհի, ով լայն ճանաչման է արժանացել հատկապես 2009 թվականին նկարահանված և «Ոսկե արմավենի» մրցանակ շահած «Ճերմակ ժապավենը» ֆիլմում իր տպավորիչ դերակատարման շնորհիվ[3][4]։ Նրա հիշարժան կինոաշխատանքներից է նաև Մեթյու Լյուիսի «Վանականը» վեպի հիման վրա 2011 թվականին ֆրանսիացի կինոռեժիսոր Դոմինիկ Մոլի նկարահանած նույնանուն, ֆրանսալեզու ֆիլմը[5]։
Ռոքսանան ընդամենը տասնինը տարեկան էր, երբ առաջին անգամ թատրոնի բեմ բարձրացավ որպես պրոֆեսիոնալ դերասանուհի (նրա առաջնելույթը կայացել է Աննա Ֆրանկի օրագրի հիման վրա բելգիացի թատերագիր Էրիկ-Էմանուել Շմիտի գրած թատերախաղի բեմադրությունում)[6]։ Դերասանուհու հայրը ծագումով իսպանացի է, մայրը՝ ավստրուհի[6]։