Լապենրանտա
Բնակավայր | |||
---|---|---|---|
Լապենրանտա | |||
ֆիններեն՝ Lappeenrannan kaupunki շվեդ.՝ Villmanstrand stad | |||
| |||
Երկիր | Ֆինլանդիա | ||
Համայնք | Հարավային Կարելիա | ||
Հիմնադրված է | 1649 թ. | ||
Մակերես | 1433,99 կմ² | ||
Պաշտոնական լեզու | ֆիններեն[1][2] | ||
Բնակչություն | ▼72 959 մարդ (փետրվարի 29, 2024)[3] | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Փոստային դասիչ | 53810 | ||
Պաշտոնական կայք | lappeenranta.fi(ֆին.)(անգլ.) | ||
| |||
Լապենրանտա[4][5][6][7][8]) (ֆիններեն՝ Lappeenranta) կամ Վիլմանստրանդ (շվեդ.՝ Villmanstrand), քաղաք և մունիցիպալիտետ Ֆինլանդիայում, Արևելյան Ֆինլանդիա նահանգում, Հարավային Կարելիա մարզի վարչական, տնտեսական և մշակութային կենտրոնը։ Գտնվում է Կարելիա պատմական շրջանի արևմտյան մասում, Սայմա լճի հարավային ափին, ռուս-ֆիննական սահմանի մոտ։ Քաղաքային մունիցիպալիտետի բնակչությունը կազմում է 72 հազար մարդ։ Քաղաքն ըստ բնակչության թվի Ֆինլանդիայում 13-րդ է։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի ֆիններեն և շվեդերեն անվանումը, ինչպես և մի շարք այլ Ֆինլանդիայի քաղաքների, տարբեր է։ Ֆիններեն անունը կազմված է երկու բառից՝ «lappeen» (բառի սեռական հոլով՝ lape՝ ծայրամաս) և «ranta» (ափ)։ Շվեդերեն անունը նույնպես կազմված է երկու բառից՝ «vildman» (վայրենի) և «strand» (ափ), ինչը կարելի է թարգմանել որպես «վայրենի ցամաք» կամ «վայրենու ափ»[9]։
Անվանումը պատկերված է քաղաքային զինանշանի վրա, որտեղ պատկերված է վայրենի։ Քաղաքի շվեդերեն անվանումը հիմնականում պատմական է, քանի որ Ֆինլանդիայի հարավ-արևելքում գտնվող շվեդների գրեթե բացակայության պատճառով առօրյայում չի օգտագործվում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռ սառցե դարաշրջանի վերջում Լապենրատայի բնակիչների նախնիները բնակություն են հաստատել Մորենու գոտում, որից ձևավորվել է այժմյան Սայմա լճի ափը։ Այն աչքի է ընկնում որսամիս տվող կենդանիներով և ձկներով։ Լապենրանտա շրջանում արդեն երկաթի դարի սկզբում որոշ ժամանակակից գյուղերի տեղում գոյություն ունեին մշտական բնակավայրեր։ Գտնվել է հին կարելական և միջնադարյան գերեզմաններ։ 16-րդ դարում բնակավայրը եղել է սոճու խեժի և կուպրի առևտրի կենտրոններից մեկը։
Քաղաքը հիմնադրվել է 1649 թվականին, երբ Քրիստինա թագուհին գեներալ Պետր Բրախի առաջարկով Վիլմանստրանդին շնորհել է քաղաքային կարգավիճակ և հաստատել քաղաքի զինանշանը։ 17-րդ դարում Վիլմանստրանդը դարձել է Շվեդիայի և Ռուսաստանի միջև ռազմական վեճերի առարկա։ Ամրացված քաղաքը պահպանում էր մե՛կ Շվեդիայի Թագավորության, մե՛կ Ռուսաստանի սահմանները։ 1743 թվականից Ռուսաստանի կազմում էր, որպես Վիբորգ նահանգի գավառային քաղաք։ 1811 թվականին այս նահանգի հետ միասին փոխանցվել է Ֆինլանդիայի Մեծ իշխանությանը։ 19րդ դարում քաղաքում բացվել է առողջարան և Սայմայի ջրանցք, որը սկսել է զարգացնել զբոսաշրջությունը։ 1885 թվականին Ռուսական կայսերական ընտանիքը այցելել է Լապենրանտա։
20-րդ դարում պատերազմները երեք անգամ ավերել են փոքր քաղաքի իդիլան․ 1918 թվականի քաղաքացիական պատերազմի, խորհրդա-ֆիննական 1939-1940 թվականների «ձմեռային պատերազմի» և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Հետագա տարիներին Լապտենրանտան դարձել է աշխույժ արդյունաբերական, առևտրային և համալսարանական քաղաք, յուրօրինակ «լոկոմոտիվ» տարածաշրջանի զարգացման համար։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լապենրանտան ունի մոտավորապես նույն կլիման, ինչ Վիբորգը, սակայն քանի որ քաղաքը գտնվում է Ֆինլանդիայի ծոցի հյուսիսում, ապա ցամաքային կլիման մի փոքր ավելի խիստ է։ Ամռանը զով է և անձրևոտ, ձմեռը չափավոր ցուրտ է՝ ձյունոտ և երկարատև։ Գարուն գալիս է միայն ապրիլին, իսկ սեպտեմբերին արդեն սկսվում է աշունը։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաժանված է 48 կենտրոնական և 3 առանձին շրջանների՝ Nuijamaa, Joutseno, Ylämaa[10], ինչպես նաև մի քանի բնակավայրերի։ Քաղաքի ընդհանուր տարածքը կազմում է 1723.5 կմ², որից 290.14 կմ-ը բաժին է ընկնում է ջրային մակերեսին[11]։
Շրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական քաղաքների ցանկ | |
---|---|
Համար | Անվանում |
01 | Linnoitus (Ամրոց) |
02 | Keskus (Կենտրոն) |
03 | Kylpylä |
04 | Pallo-Tyysterniemi |
05 | Leiri |
06 | Taikinamäki |
07 | Kimpinen |
08 | Lepola |
09 | Peltola |
10 | Alakylä |
11 | Tykki-Kiviharju |
12 | Kesämäki |
13 | Kuusela |
14 | Reijola |
15 | Harapainen |
16 | Mattila |
17 | Mäntylä |
18 | Ihalainen |
20 | Voisalmi |
21 | Suolahti |
22 | Kivisalmi |
23 | Kariniemi |
24 | Kuusimäki |
25 | Lentokenttä (Օդանավակայան) |
31 | Parkkarila |
32 | Kaukas |
33 | Lauritsala |
34 | Tirilä |
35 | Lapvesi |
36 | Hakali |
37 | Mustola |
38 | Mälkiä |
39 | Hartikkala |
40 | Kanavansuu |
41 | Laihia |
53 | Pajarila |
54 | Karhuvuori |
55 | Hyrymäki |
56 | Myllymäki |
57 | Hiessilta |
61 | Lavola |
62 | Uus-Lavola |
63 | Kourula |
64 | Skinnarila |
65 | Sammonlahti |
67 | Selkäharju |
68 | Rutola |
69 | Ruoholampi |
Գյուղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վայնիկալա
- Կանսոլա
- Կոնտու
- Լոուկո (Ֆինլանդիայի կազմի մեջ մնացել է մի փոքր մասը)
- Մոյսիո
- Ռաուխա
- Ռուոկոլա
- Սիմոլա
- Հանհիարվի
- Հիվանիեմի
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության 1999-2024 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
- ↑ Kuntien ja kielisuhdeluokituksen 2024 välinen luokitusavain, Klassificeringsnyckeln mellan kommuner och språklig indelning år 2024, The correspondence table between municipalities and language distribution in 2024 — Statistics Finland, 2024.
- ↑ 3,0 3,1 Finland's preliminary population figure was 5,608,218 at the end of February 2024 — Statistics Finland.
- ↑ Написание Лаппеэнранта — согласно изданию «Финляндия, общегеографическая карта». М.: ФСГиКР, 1994. © Роскартография. В средствах массовой информации довольно часто используется написание Лаппеенранта.
- ↑ Топокарты Генштаба, издание 1991 г.
- ↑ «Большой словарь русского языка». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «БСЭ (2-е издание)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Топокарты Генштаба, издание 1998 г.
- ↑ «My town Lappeenranta». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Lappeenrannan kaupunginosat(չաշխատող հղում)(ֆին.)
- ↑ Площадь коммун Финляндии по состоянию на 1.1.2011 (ֆին.)(շվեդ.)
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 Kaupunkien ja kuntien lukumäärät ja väestötiedot — Association of Finnish Municipalities.
- ↑ http://vrk.fi/default.aspx?docid=8517&site=3&id=0
- ↑ Population structure — ISSN 1797-5379; 1797-5387; 1797-5395
- ↑ https://pxdata.stat.fi/PxWebPxWeb/pxweb/en/StatFin/StatFin__vaerak/statfin_vaerak_pxt_11ra.px
- ↑ Population growth biggest in nearly 70 years — Statistics Finland.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт города Արխիվացված 2018-05-24 Wayback Machine
- Представительство Лаппеенранты в Санкт-Петербурге Արխիվացված 2018-07-10 Wayback Machine
- Лаппеенранта. Фоторепортаж. Արխիվացված 2013-11-12 Wayback Machine
- Лаппеэнранта — большой финский город около границы с Россией, фотографии (ռուս.)
- Информация о регионе Лаппеэнранта и Иматра
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լապենրանտա» հոդվածին։ |
|