Անտոնին Դվորժակ
Անտոնին Դվորժակ | |
---|---|
Ա. Դվորժակ, մոտ 1880 թվական | |
Ի ծնե անուն | չեխ․՝ Antonín Leopold Dvořák |
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1841[1][2][3][…] Նելահոզևես, Բոհեմիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[4][5][6][…] |
Երկիր | Բոհեմիայի թագավորություն և Ցիսլեյտանիա |
Մահացել է | մայիսի 1, 1904[1][2][3][…] (62 տարեկան) Պրահա, Ավստրո-Հունգարիա[7][4][6][…] |
Գերեզման | Վիշեհրադսկե գերեզմանատուն[8] |
Ժանրեր | դասական երաժշտություն և օպերա |
Մասնագիտություն | դասական կոմպոզիտոր, երգեհոնահար, պրոֆեսոր, դիրիժոր, երաժշտագետ, ջութակահար, վիոլինահար, կոմպոզիտոր, ուսուցիչ, դաշնակահար, երաժշտության ուսուցիչ և վիրտուոզ |
Գործիքներ | երգեհոն, դաշնամուր, ջութակ և ալտ |
Աշխատավայր | Provisional Theatre?, Church of Saint Adalbert?, National Conservatory of Music of America? և Պրահայի կոնսերվատորիա |
Կրթություն | Pipe Organ School in Prague? |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Ամուսին | Anna Čermáková? |
Պարգևներ | |
Կայք | antonin-dvorak.cz |
Ստորագրություն | |
Antonín Dvořák Վիքիպահեստում |
Անտոնին Դվորժակ (չեխ․՝ Antonín Leopold Dvořák , սեպտեմբերի 8, 1841[1][2][3][…], Նելահոզևես, Բոհեմիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[4][5][6][…] - մայիսի 1, 1904[1][2][3][…], Պրահա, Ավստրո-Հունգարիա[7][4][6][…]), նշանավոր չեխ (բոհեմիացի) երգահան, չեխական դասական երաժշտության և ազգային սիմֆոնիայի հիմնադիրներից։ Ռոմանտիզմի երաժշտական ուղղության ներկայացուցիչ։ Մորավիայի և Բոհեմիայի ժողովրդական երաժշտության մոտիվները ու տարրերը լայնորեն օգտագործվում են նրա ստեղծագործություններում։ Դվորժակի հայտնի ստեղծագործություններից են 9-րդ Սիմֆոնիան (որը գրվել է ԱՄՆ-ում), «Ջրահարս» օպերան, Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար, Ամերիկյան լարային կվարտետը, Ռեքվիեմը, Stabat Mater-ը, «Սլավոնական պարերը»։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոնին Դվորժակը ծնվել է 1841 թվականի սեպտեմբերի 8-ին Պրահայից ոչ հեռու գտնվող Նելագոզեվես գյուղում[9], նա ութ երեխաներից առաջինն էր։ Նա Նելագոզեվեսում է անցկացնում իր կյանքի մեծ մասը։ Նրա հայրը Ֆրանտիշեկ Դվորժակը մսագործ էր, պանդոկապետ և կիթառի պրոֆեսիոնալ կատարող էր։ Ծնողները վաղ մանկության տարիներից բացահայտեցին նրա երաժշտական տաղանդը և որոշեցին ինչքան հնարավոր է շուտ զարգացնել իրենց երեխայի տաղանդը։ Վեց տարեկանից Դվորժակը սկսեց հաճախել տեղի գյուղական երաժշտական դպրոցը։ Նրա երաժշտության ուսուցիչն է եղել տեղական եկեղեցու երգեհոնահարը[9]։ 1854-ից 1857 թվականները նա Զլոյնիցի համալսարանում ուսումնասիրում է երաժշտության տեսություն, սովորում է նաև նվագել ալտի, դաշնամուրի և երգեհոնի վրա[9]։ 1857-ից 1858 թվականները Դվորժակը սովորում է Պրահայի երգեհոնային դպրոցում[9], որտեղ նա աստիճանաբար դառնում է վիրտուոզ կատարող ջութակի և ալտի վրա։
1860-ական թվականներին Դվորժակը հանդես է գալիս որպես ալտահար Չեխիայի ժամանակավոր թատրոնի նվագախմբում։ 1866 թվականից սկսած այդ նվագախումբը սկսեց ղեկավարել Բեդրժիխ Սմետանան։ Լրացուցիչ եկամուտներ ունենալու մշտական պահանջը ստիպում է երիտասարդ երաժշտին 1871 թվականին լքել նվագախումբը, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենա երաժշտություն գրելու համար։ Այդ ժամանակահատվածում Դվորժակը սիրահարվում է իր աշակերտուհիներից մեկին՝ Ժոզեֆին Չերմյակովին, որին է նվիրված նրա Նոճիներ անունը կրող երաժշտական ժողովածուն։ Նրանից հետո երբ Ժոզեֆինը ամուսնացավ մեկ ուրիշի հետ, Անտոնինը առաջարկություն արեց վերջինիս քրոջը Աննային։ Անտոնինը և Աննա Դվորժակովնան(1854—1931) ամուսնացան 1873 թվականին և ապրել են միասին 31 տարի։ Նրանք ունեցել են իննը երեխա, որոնցից Օտոկարը (1874—1877), Յոզեֆա (1875-մահացել է մանուկ հասակում), Ռուժենա (1876—1877), Օտիլիա (1878—1905), Աննա (1880—1923), Մագդալենա (1881—1952), Անտոնին (1883—1956), Օտակար (1885—1961), Ալոիզյա(1888—1967)։
Այս տարիների ընթացքում Դվորժակի ստեղծագործական տաղանդը լայնորեն ճանաչում է ստանում։ Դառնալով երգեհոնահար Պրահայի Սուրբ Ադելյբերտայի եկեղեցում նա ամբողջությամբ ընկղմվում է կոմպոզիտորական աշխատանքի մեջ։ 1875 թվականին նա վերջացնում է իր երկրորդ լարային կվարտետի վրա տարվող աշխատանքները։ 1877 թվականին քննադատ Էդուարդ Հանսլիկը հաղորդեց Դվորժակին, որը նրա աշխատանքները գրավել են Բրամսի ուշագրությունը, որի հետ հետագայում նրանք դարձան ընկերներ։ Բրամս էր, որը որոշեց խթանել Դվորժակի ստեղծագործական զարգացմանը, շփվելով երաժշտական հրատարակիչ Ֆ. Զիմրոքի հետ, որը հրատարակեց Դվորաժակի «Սլավոնական պարերի» առաջին ժողովածուն։ Հրատարակվելով 1878 թվականին «Սլավոնական պարերի» առաջին ժողովածուն անմիջապես դարձավ հայտնի։ Դվորժակի Stabat Mater (1880 թվական) անունը կրող ստեղծագործությունը առաջինն էր, որը կատարվեց արտերկրում։
1883 թվականին բրիտանական ունկնդիրների շրջանում այս աշխատանքի հաջողության արդյունքում Դվորժակը հրավիրվեց Լոնդոն, որտեղ 1884 թվականին մեծ հաջողություն ունեցավ։ Նրա թիվ 7 սիմֆոնիան հատուկ գրվել է բրիտանական մայրաքաղաքի համար, որտեղ նրա պրեմիերան տեղի է ունեցել 1885 թվականին։ Ընդհանուր առմամբ, Դվորժակը 9 անգամ այցելել է Մեծ Բրիտանիա, հաճախ անձամբ ղեկավարել իր ստեղծագործությունները կատարող նվագախմբեր։ Պ.Ի. Չայկովսկու ազդեցության տակ նա 1890 թվականին այցելել է Ռուսաստան։ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում նա ղեկավարում էր այն նվագախմբերը, որոնք կատարում էին իր ստեղծածործությունները[10]։
1891 թվականին Դվորժակը պատվավոր կոչում է ստացել Քեմբրիջի համալսարանից։ Նույն թվականին Բիրմինգհեմի երաժշտական տրիենալում տեղի է ունենեում նրա «Ռեքվիեմ» ստեղծագործության պրեմիերան։
Ամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]1892 թվականից մինչև 1895 թվականը Դվորժակը Նյու-Յորքում Ամերիկայի Ազգային Կոնսերվատորիայի ղեկավարն էր։ Այստեղ նա հանդիպում է առաջին աֆրոամերիկացի կոմպոզիտորներից մեկին` Հարլի Բուրլին, ով ներկայացնում է Դվորժակի Սպիրիչուելսը ՝ ամերիկյան նեգրո հոգևոր երաժշտությունը։
1893 թվականի ձմռանը և գարնանը Դվորժակը ստեղծեց իր հայտնի սիմֆոնիան թիվ 9 «Նոր աշխարհից»։ Նույն տարվա ամռանը նա այցելում է չեխական սփյուռքին, Սպիլվիլում և Այովայում։ Այստեղ շրջապատված լինելով արտագաղթած ազգականների և հայրենակիցներով, նա ստեղծում է 2 լարային կվարտետ և սոնատ ջութակր և դաշնամուրի համար։
1895 թվականի երեք ամիսների ընթացքում նա աշխատում է սի-բիմոլ մինոր ջութակի կոնցերտի վրա։ Նյութական անորոշությունը, ինչպես նաև Եվրոպայում աճող ժողովրդականության և հայրենիքի նկատմաբ կարոտը ստիպում են Դվորժակին վերադառնալ Չեխիա։
Հետագա գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքի վերջին տարիներին Դվորժակը կենտրոնացավ օպերային և կամերային երաժշտություն գրելու վրա։ 1896 թվականին վերջին անգամ նա այցելում է Լոնդոն, որտեղ նա ներկա է գտնվում իր ջութակի սի-բիմոլ-մինոր կոնցերտի պրեմիերային։
Դվորժակը փոխարինեց Անտոնին Բենրևիցին, որպես Պրահայի կոնսերվատորիայի տնօրեն, որի պաշտոնում մնաց մինչև իր մահը։ Նա Չեխիայի Գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ։
Կոմպոզիտորի 60-ամյակը նշվեց որպես ազգային տոն։
Անտոնին Դվորժակը մահացավ Պրահայում, 1904 թվականի մայիսի 1-ին[9], սրտի կաթվածից։ Նա թաղվել է Վիշեգրադյան գերեզմանոցում։
Դվորժակը թողել է բազմաթիվ անավարտ հոդվածներ, այդ թվում, ջութակի լա-մաժոր կոնցերտը։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դվորժակը գրել է տարբեր ժանրերի և ձևերի ստեղծագործություններ։ Նրա ինը սիմֆոնիաները կողմնորոշված են դեպի Լ. վան Բեթհովենի կողմից սահմանված դասական մոդելը, բայց միաժամանակ, նա մշակել է սիմֆոնիկ պոեմը՝ իբրև երաժշտական առանձին ժանր, որն ի հայտ եկավ միայն XIX դարի կեսերին Նրա որոշ գրվածքներ Ռ. Վագների նկատելի ազդեցությունն են կրում։
Դվորժակի երաժշտությունը համադրում է վիեննական դասականության ու ռոմանտիզմի տարրերը չեխական ժողովրդական մեղեդիների և ռիթմերի հետ։
Սկզբնական շրջանում կենտրոնանալով Մոցարտի և Բեթհովենի վրա՝ 1873 թվականին նա որպես հիմք վերցնում է ժողովրդական երաժշտարվեստը։ Դասական նմուշներից հեռու են 2 ժողովածու՝ «Սլավոնական պարերը», ինչպես նաև Դվորժակի երգերը, այնուամենայնիվ արձագանքներ ժողովրդական ազդեցության զգացվում են նույնիսկ խոշոր ստեղծագործություններում։ Այս հետաքրքրությունը դրսևորվեց նաև կոմպոզիտորի Միացյալ Նահանգների, Հնդկաստանի և Նեգրրայի մշակույթներում ոգևորությունններում։ Նա փորձում է դրանց հատկանիշները փոխանցել սեփական գրվածքներին։ Իր կյանքի վերջում Դվորժակը կենտրոնացած է ծրագրային երաժշտություն ստեղծելու՝ հիմնականում օպերային աշխատանք կատարելու վրա։ 1900 թվականին հայտնվեց «Ջրահարս»՝ հանրահայտ գլուխգործոցը, որը հայտնի է ամբողջ աշխարհում մինչ օրս։ Դվորժակը ավարտին հասցրեց Սմետանայի աշխատանքը ստեղծելով չեխական ժողովրդական երաժշտարվեստ, որը հիացմունք առաջացրեց Վագների և Բրամսի՝ երկու գերմանական ռոմանտիզմի բևեռների մոտ։
Արգասավոր է Դվորժակի ներդրումը չեխական գործիքային և հատկապես սիմֆոնիայի երաժշտության բնագավառում՝ հանրահռչակ 16 «Սլավոնական պարերը» (1-ին շարք, 1878, 2-րդ շարք, 1886-87), 9 սիմֆոնիա (1865, 1865, 1873, 1874, 1875, 1880, 1884-85, 1889, 1893), 4 նախերգանք («Իմ հայրենիքը», 1883 և այլն), 5 սիմֆոնիկ պոեմ («Ոսկե ճախարակը», 1896, «Աղավնյակ», 1896 և այլն), 3 կոնցերտ (դաշնամուրի, 1876, ջութակի, 1879, թավջութակի, 1895) և այլն։ Այս երկերում նա ստեղծել է գունագեղ ժողովրդական ժանրային տեսարաններ, բանաստեղծական շնչով հագեցած բնության պատկերներ, հերոսական, քնարական երևակայական կերպարներ։ Գլուխգործոցը հերոսական-դրամատիկական բնույթի վերջին՝ «Նոր աշխարհից» (9-րդ) սիմֆոնիան է, որտեղ վարպետորեն օգտագործվել են աֆրիկյան և հնդկացիների մեղեդիական և ռիթմական դարձվածքները։
Օպերայի ասպարեզում շարունակել է Բեդրժիխ Սմետանայի ավանդույթները։ Գրել է տարբեր ժանրի 10 օպերա՝ ժողովրդական-կենցաղային («Կամակորները», 1874, «Խորամանկ գյուղացին», 1877), պատմա-ռոմանտիկական («Ալֆրեդ», 1870, «Դմիտրի», 1882), ժողովրդական հեքիաթային («Ջրահարսը», 1900)։ Վոկալ-սիմֆոնիկ երկերից նշանավոր են «Սուրբ Լյուդմիլա» օրատորիան (1866, առաջինը՝ չեխական երաժշտությունում), «Ռեքվիեմը» (1890) և այլն։ Դվորժակին բնորոշ քնարականությունը լիակատար արտահայտություն է ստացել 70-ից ավելի երգերում և ռոմանսներում, 21 «Մորավիական զուգերգերում» (1875), «Բնության գրկում» խմբերգերում (1882)։ «Պրահայի գարուն» ամենամյա միջազգային փառատոնում կազմակերպվում է Դվորժակի անվան թավջութակահարների մրցույթ[11]։
Ստեղծագործությունների համարակալում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դվորժակի բազմաթիվ ստեղծագործությունները համարակալված են հենց կոպոզիտորի կողմից։ Նա իր ստեղծագործությունները համարակալում էր ըստ օպուսների (լատին․՝ opus հայերեն՝ ստեղծագործություն)։ Սակային այս համարակալումը չի արտացոլում ստեղծագործությունների ստեղծման կամ գոնե հրապարակման իրական հաջորդականությունը։ Հրատարակիչները, այդ թվում նաև Դվորժակի հրատարակիչը՝ Ֆրից Զիմրոկը կոմպոզիտորի ոչ շատ հայտնի գործերի լավ վաճառք ապահովելու համար նրա վաղ ստեղծագործությունները ցուցադրում էին որպես նոր ստեղծագործություններ՝ ճիշտ հաջորդականությամբ ցուցադրելու փոխարեն։ Մյուս կողմից Դվորժակը ինքը երբեմն իր վաղ ստեղծագործություններին տալիս էր ավելի նոր օպուս, որպեսզի կարողանա այն վաճառել մեկ այլ հրատարակչի՝ շրջանցելով իր հրատարակչի հետ պայմանագիրը։ Վերջինիս վառ օրինակն է Դվորժակի կողմից գրաված «Չեխական սյուիտան», որը նա չէ ցանականում տալ Զիմրոկին և հրապարակեղ այն որպես օպուս 39-ը օպուս 52 փոխարեն։ Դվորժակի ստեղծագործական ժառանգության մեջ կողմնորոշումը ավելի բարդացումն այն փաստն է, որ նման հնարքները հանգեցրել են միևնույն օպուսի տակ մի քանի ստեղծագործությունների հայտնվելուն։ Նույնը տեղի ունեցավ օպուս 12-ի հետ․ սկզբնապես հանդիսանալով Թագավորը և ածխագործը (1871 թվական) օպերայի մի հատվածը, այն դարձավ Համերգային ուվերտույա Ֆա-մաժորի (1871 թվական) հիմքը։ Այս ստեղծագործությունը համարվում է նաև Թիվ 6 լյա-մինոր լարային կվարտետի(1873 թվական) հիմքը։ Եվ, կրկին, եղել են նաև հակառակ դեպքեր, երբ միևնույն աշխատանքը տարբեր հրատարակիչների մոտ ստացել են մի քանի տարբեր (մինչև երեք) օպուս։
Մասնավորապես շփոթեցնողը Դվորժակի իննը սիմֆոնիաների համարակալումն է։ Դա հենց այն պատճառով էր, որ դրանք նախապես թվագրված էին հրապարակման կարգով, այլ ոչ թե երբ է կոմպոզիտորը գրել այդ աշխատանքները։ Այնուամենայնիվ, առաջին չորսը տպագրվել են ավելի ուշ, քան հաջորդ հինգը, ինչը, իր հերթին, չի հրապարակվել իրենց գրավոր կարգում։ Այսպիսով, «Նոր աշխարհից» սիմֆոնիան տպագրվել է որպես թիվ 5, այնուհետև հայտնի դարձավ որպես թիվ 8, և միայն 1950-ականների կատալոգների դասակարգման հետո, երբ առաջին սիմֆոնիան, որը համարվում էր կորած ընդգրկվեց ընդհանուր հաշիվում, «Նոր աշխարհից» սիմֆոնիան հայտնի դարձավ որպես Իններորդ սիմֆոնիա։
Սիմֆոնիաների հրատարակման հաջորդականությունը հետևյալն է
|
Սիմֆոնիայի առաջին կատարման ժամանակագրությունը նույնպես տարբեր է.
|
Դվորժակի բոլոր աշխատանքները ժամանակագրական եղանակով են գրվել Յարմիլ Բուրգաուսերի կողմից, 1960 թվականին Պրահայում հրատարակված «Անտոնին Դվորժակ»․ Թեմատիկ կատալոգ․ Բիբլիոգրաֆիա․ Կյանքի և ստեղծագործության վերանայումը գրքում[12] : Կազմողի անունով կատալոգի համարը գրված է լատիներեն B (գերմանական Burghauser, օրինակ, Symphony No. 9 op 95-B178): Ժամանակակից երաժշտության մեջ, սակայն, այս համարակալման հետ մեկտեղ, օպուսը շարունակում է օգտագործվել, մասամբ սովորության պատճառով և մասամբ էլ հին գրականության հետ աշխատանքը հեշտացնելու նպատակով։ Հաճախ պաստառներում և համերգային ծրագրերում կարելի է տեսնել օպուսով համարակալված ստեղծագործություններ։
Սիմֆոնիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դվորժակի կյանքի ընթացքում հրատարակվել է միայն վերջինիս 5 սիմնֆոնիան, թեև երեք նախորդները կատարվել էին։ Հեղինակը իր առաջինը սիմֆոնիան համարում էր անդառնալիորեն կորցրած։ Սա թվացյալ շփոթություն էր ստեղծում, և միայն քսաներորդ դարի կեսին ստեղծվեց գրավոր հաջորդականությունը։
Առաջին սիմֆոնիա (Առաջին սիմֆոնիա դո մինոր B.9) - սիմֆոնիան գրված է Դվորժակի կողմից, քսանհինգ տարեկան հասակում Գերմանիայում անցկացվող մրցույթի համար։ Այս սիմֆոնիան ցույց է տալիս այն անփորձ և խոստումնալից կոմպոզիտորին։ Այն ցույց է տալիս նաև Բեթհովենի հինգերորդ սիմֆոնիայի մեծ ֆորմալ նմանությունը. Օրինակ, բոլոր չորս մասերի նույն տոնայնությունը (դո մինոր, յլա-բեմոլյ մինոր, դո մինոր, դո մաժոր)։ Մյուս կողմից, ներդաշնակության և գործիքավորման տեսանկյունից գործը ավելի նման է Շուբերտի մշակած ոճին։ Հետագայում Դվորժակը սիմֆոնիային տվեց Զյոնիցյան զանգակներ անունը, Բոգենի այն գյուղի անունով, որտեղ ապրում էր 1853-1856 թվականներին։ Նրա նյութի մի մասը օգտագործվել է «Սիլուեթնեի» օպուսի մեջ։
Երկրորդ սիմֆոնիա (Երկրորդ սիմֆոնիա սի-բեմոլյ մաժոր օպուս 4) - Կոմպոզիտորը գրել է այս ստեղծագործությունը ներշնչվելով Բեթհովենից թեև այն ունի ավելի վառ, լուսավոր և հովիվային պատկերներ։
Երրորոդ սիմֆոնիա (Երորոդ սիմֆոնիա մի-բեմոլյ մաժոր օպուս 10) - Այս սիմֆոնիան ցույց է տալիս թե որքան արագ և խորը ազդեցություն է թողել Դվորժակի վրա Ռ. Վագների և Ֆ. Լիստի երաժշտությունը։ Բացակայում են սկրոցոները։ Այս սիմֆոնիայի երկրորդ մասը օգտագործվել է վեցերորդ «Լեգենդ» օպուս 59-ում։
Չորրորոդ սիմֆոնիա (Չորրորոդ սիմֆոնիա ռե մաժոր օպուս 13) - Այս սիմֆոնիան բացահայտում է Դվորժակի ստեղծագործական կյանքում տեղի ունեցած բեկումը։ Չնայած նրան, որ այս սիմֆոնիայում կարելի է նկատել Վագների ազդեցությունը կոմպոզիտորի վրա (հատկապես երկրորդ հատվածում, որը բխում է Տանգենզերին նվիրված ուվերտյուրայից), միաժամանակ ներկայացրելով ազգային չեխական երաժշտություն սկերցոն։
Հինգերորոդ սիմֆոնիա (Հինգերորոդ սիմֆոնիա ֆա մաժոր օպուս 76) և Վեցերորդ սիմֆոնիա(Վեցերորդ սիմֆոնիա ռե մաժոր օպուս 60) - Այս ստեղծագործությունները ավելի հովվերգական են և լիովին արտացոլում են Վագների ոճը։ Վեցերորդ սիմֆոնիան գրվել է ըստ երևույթին Բրամսի երկրորդ սիմֆոնիայի ազդեցության տակ, հատկապես նրա առաջին և վերջին հատվածները։ Բայց այս նմանությունը ոչնչացվում է երրորդ մասի`ավանդական չեխական ֆուրիանտի կողմից։ Վեցերորդ սիմֆոնիայով Դրվորժակը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում, որպես սիմֆոնիկ կոմպոզիտոր։ Դա նաև դարձավ նրա առաջին հրապարակված սիմֆոնիան (1880 թվական)։
Յոթերորոդ սիմֆոնիա (Յոթերորոդ սիմֆոնիա ռե մինոր օպուս 70) - Այս սիմֆոնիայն երբեմն համարվում է Դվորժակի ոճի արտահայտումը իր իր ֆորմալ կոշտությամբ և հսկայական թնդությամբ, քան իններորդը։ Գուցե դա կապված է կոմպոզիտորի անձնական ապրումների հետ, որը նա ունեցել է այս ստեղծագործությունը գրելիս։ Այդ ժամանակահատվածում նա փորձում էր Վեննայիում «առաջ տանել» իր չեխական օպերաները, իսկ նրանից պահանջեցին գրել դրանց գերմաներեն։ Միառժամանակ Դվորժակը վեճի մեջ էր հրատարակչի հետ։ Յոթերորդ սիմֆոնիայի սևագրությունները ցույց են տալիս, թե որքան ջանք էր պահանջվել նրանից ստեղծել այն։
Ութերորդ սիմֆոնիա (Ութերորդ սիմֆոնիա սոլյ մաժոր օպուս 88) - Այս ստեղծագործությունը մեծապես տարբերվում է յոթերորոդ սիմֆոնիայից, այն ավելի տաքն է և լավատեսական։ Երբեմն այս սիմֆոնաին համեմատում են Գուստավ Մալերի աշխատանքների հետ[13]։ Որոշ հետազոտողներ այն հավարում են Դվորժակի լավագույն սիմֆոնիա։ Դա, անշուշտ, հատկանշական է, քանի որ Դվորժակի իններորդ սիմֆոնիան անհավանական ժողովրդականությունը գերազանցել է բոլոր նախորդ աշխատանքները։
Իններորդ սիմֆոնիա (Իններորդ սիմֆոնիա մի մինոր օպուս 95 «Նոր աշխարհից») - Այս սիմֆոնիան գրվել է 1893 թվականի հունվար-մայիսին Նյու Յորքում։ Չնայած սկզբում Դվորժակն ասում էր, որ նա օգտագործել է ամերիկյան երաժշտությունը ինչպես օրինակ ամերիկյան նեգրո հոգևոր երաժշտությունը կամ հնդկացիների երգերը, սակայն հետո նա սկսեց ժխտել այն։ Սիմֆոնիայի առաջին մասում միայն սոլո ֆլեյտա-պիկոլոյի հատվածն է հիշեցնում ամերիկյան նեգրո հոգևոր երաժշտություն՝ «Swing Low, Sweet Chariot»։ Դվորժակի աշակերտներից մեկը նշում է, որ երկրորդ մասը նկարագրում է Հիավաթայի լացը։ Միևնույն ժամանակ, նա այնքան նման է ամերիկյան նեգրո հոգևոր երաժշտությանը, որ Վ. Ֆիշերը նրա համար գրել է խոսքերը և կոչել այն «Վերադարձ դեպի տուն»( անգլ.՝ «Goin 'Home»): Դվորժակն իր հերթին գրել, որ ինքը միայն օգտագործել է հնդկացիական երաժշտության յուրահատկությունները, սակայն բոլոր սիմֆոնիկ մեղեդիները պատկանում են նրան[14]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гулинская З.К. Антонин Дворжак, М., 1973.
- Дворжак в письмах и воспоминаниях. — Музыка, 1964. — 224 с. — 3860 экз.
- Бэлза И. Ф. Пятая симфония Дворжака. — М.—Л.: Музгиз, 1950. — 20 с. — 3000 экз.
- Гулинская З. К. Антонин Дворжак. — М.: Музыка, 1973. — 242 с.
- Егорова В. Н. Антонин Дворжак. — Музыка, 1997. — 616 с. — 1000 экз. — ISBN 5-7140-0641-0
- Лушина Я. Антонин Дворжак. Очерк жизни и творчества. — Л.: Музыка, 1961. — 104 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lloyd-Jones D. M. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 5,0 5,1 5,2 Studenti pražských univerzit 1882–1945
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 7,0 7,1 7,2 Бэлза И. Ф. Дворжак Антонин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1972. — Т. 7 : Гоголь — Дебит. — С. 594.
- ↑ BillionGraves — 2011.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Дворжак Антонин / И. Ф. Бэлза // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Соловьёв Н. Ф. (1890–1907). «Дворжак, Антон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ ՀՍՀ, հատոր 4։
- ↑ Antonín Dvořák. Thematic Catalogue. Bibliography. Survey of Life and Work (Export Artia, Prague, 1960).
- ↑ См. статью Карла Шумана в буклете к изданию записи всех симфоний Р. Кубеликом.
- ↑ Статья Дворжака в New York Herald, 15 декабря 1893 года.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ноты произведений Антонина Дворжака Արխիվացված 2013-09-27 Wayback Machine
- Всё o Дворжакe
- Дворжак Антонин / И. Ф. Бэлза // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- В.ЕГОРОВА — Симфонические поэмы Дворжака на сюжеты баллад Эрбена
- Անտոնին Դվորժակ-ը Բրիտանիկա հանրագիտարանում
- Antonín Dvorákի գործերը Գուտենբերգ նախագծում
- List of Dvořák's works
- Dvořák on Schubert "The Century", Volume 0048 Issue 3 (July 1894)
- Collection of news articles and correspondence about Dvořák's stay in America
- Antonín Dvořák Recordings at the Internet Archive
- References to Dvořák in European historic newspapers via The European Library
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dvořák, Antonín (2009). Biblické písně (Czech, German, English, and French). Šourek, Otakar (preface). Prague: Editio Bärenreiter. ISBN 978-807058008-0.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Gál, Hans (1971), Johannes Brahms: His Work and Personality, Joseph Stein transl., New York: Knopf.
- Goepp, Philip Henry (1913). Symphonies and Their Meaning. Third Series: Modern Symphonies. Philadelphia: J. B. Lippincott Co.
- Hughes, Gervase (1967), Dvorak: His Life and Music, London: Cassell
- Honolka, Kurt (2004), Dvořák, London: Haus Publishing, ISBN 1-904341-52-7(չաշխատող հղում)
- Horowitz, Joseph (2003). Dvořák in America: In Search of the New World. Cricket Books. ISBN 0-812-62681-8.
- Hurwitz, David (2005). Dvořák: Romantic Music’s Most Versatile Genius. Unlocking the Masters. Milwaukee: Amadeus Press. ISBN 1-574-67107-3.
- Layton, Robert (1978). Dvořák Symphonies and Concertos. Seattle: University of Washington Press.
- Peress, Maurice (2004). Dvorák to Duke Ellington: A Conductor Explores America’s Music and Its African American Roots. New York: Oxford University Press. ISBN 0-19-509822-6.
- Raeburn, Michael; Kendall, Alan, eds. (1990) [1989]. Heritage of Music. Vol. III: The Nineteenth Century Legacy. Oxford University Press.
- Schonberg, Harold C. (1980). The Lives of the Great Composers (revised&zwnb; ed.). New York: W. W. Norton & Company.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - Schönzeler, Hans-Hubert (1984). Dvořák. London, New York: Marion Boyars Publishers. ISBN 0-7145-2575-8.
- Smaczny, Jan (1999), Dvořák: Cello Concerto, Cambridge University Press.
- Smaczny, Jan (2002), Antonín Dvořák, in Oxford Companion to Music, ed. Alison Latham, Oxford University Press, 2002, pp. 391–92
- Smaczny, Jan (2003). «Grand Opera Amongst the Czechs». In Charlton, David (ed.). The Cambridge Companion to Grand Opera. Cambridge Companions to Music. Cambridge: Cambridge University Press. էջեր 366–82. ISBN 978-052-164683-3.
- Šourek, Otakar; Bartos, František; Hanuš, Jan; Berkovec, Jiři; Čubr, Anton; Pokorný, Antonín; Šolc, Karel, eds. (1976). Requiem [Score]. Antonín Dvořák (composer) (Supraphon ed.). Prague: Artia.
- Steinberg, Michael (1995). The Symphony: A Listener's Guide. Oxford: Oxford University Press. ISBN 0-19-506177-2.
- Taruskin, Richard (2010), Music in the Nineteenth Century, Oxford: Oxford University Press, ISBN 978-019-538483-3
{{citation}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Tibbets, John C., ed. (1993). Dvořák in America. Portland, OR: Amadeus Press. ISBN 0-931340-56-X.
- Yoell, Jćohn H. (1991). Antonín Dvořák on Records. New York: Greenwood Press. ISBN 0-313-27367-7.
- Zemanová, Mirka (2002), Janáček: A Composer’s Life, Boston: Northeastern University Press, էջ 112
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնին Դվորժակ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 446)։ |
- Սեպտեմբերի 8 ծնունդներ
- 1841 ծնունդներ
- Մայիսի 1 մահեր
- 1904 մահեր
- Պրահա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Չեխ դիրիժորներ
- Չեխ երաժշտագետներ
- Չեխ երգահաններ
- Չեխ կոմպոզիտորներ
- Չեխ մանկավարժներ
- Չեխ ջութակահարներ
- Չեխ երաժիշտներ
- Դասական կոմպոզիտորներ
- Կաթվածից մահացածներ
- Անձինք նամականիշերի վրա