Jump to content

Բայազետի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառակ
Բայազետ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԲայազետի գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն13 454 մարդ (XIX դարավերջ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), այլք
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ
ՏեղաբնականունԲայազետցի
Ժամային գոտիUTC+3

Բայազետ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթում։ Գտնվում էր Հայկական Պար լեռնաշղթայի հյուսիս։ Կենտրոնը Բայազետ քաղաքն էր։

Գավառակի տարածքը համապատասխանում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Կոգովիտ գավառին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայազետն ընդգրկում էր Բալըղչայ գետի հովտի մի մասը՝ Գառնավուկի դաշտը նրա հարակից լեռնալանջերի հետ։

XVI- XVII դարերում քրդական Սլիվանլի ցեղերը հաստատվեցին այստեղ։ Նրանց պատճառով էլ տարածքը երբեմն կոչում են Սլիվան։

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ քրդերը հարձակվել են հայկական 24 գյուղերի վրա, ոչնչացրել են ողջ բնակիչներին, թալանել են ունեցվածքը և ավերել են բնակավայրերը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1876 թ.-ին Բայազետի բնակչությունը 13456 անձ էր, որից 1982-ը՝ հայ։ 1909 թվականին, հայերի կոտորածից հետո, Բայազետն ուներ 110 գյուղ, որից միայն 3-ն էին հայկական՝ Արծափ, Քորուն, Մուսուն։ Այդ երեք գյուղերը միասին ուներին 230 տուն՝ 1470 հայ բնակչով։ Գավառակի բնակչության զգալի մասը կազմում էին Ջալալի ցեղի քրդերը։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը դաշտավարրություն, այգեգործություն և անասնապահությունն էր։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1876 թվականին գավառակն ուներ 96 գյուղ։ 1889 թվականին ուներ 78 գյուղ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 583
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն