Jump to content

Արիստիդե Գուարների

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիստիդե Գուարների
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 7, 1938(1938-03-07)[1] (86 տարեկան)
Ծննդավայր Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Հասակ 181 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Արիստիդե Գուարների (իտալ.՝ Aristide Guarneri,մարտի 7, 1938(1938-03-07)[1], Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), իտալացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել պաշտպանի դիրքում։ Խաղային կարիերայի ավարտից հետո եղել է ֆուտբոլային մարզիչ։

Որպես խաղացող՝ առաջին հերթին հայտնի է «Ինտերնացիոնալե» ակումբում, ինչպես նաև Իտալիայի ազգային հավաքականում իր ելույթներով։

Իտալիայի եռակի չեմպիոն, Եվրոպական չեմպիոնների գավաթի կրկնակի գավաթակիր, Ֆուտբոլի միջմայրցամաքային գավաթի կրկնակի գավաթակիր։ Հավաքականի կազմում՝ Եվրոպայի չեմպիոն։

Խաղային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծահասակների ֆուտբոլում նորամուտը նշել է 1956 թվականին՝ հանդես գալով «Կոդոնյո» թիմում, մեկ տարի անց տեղափոխվել է «Կոմո», որտեղ անցկացրել է մեկ մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 32 խաղի։

Այս թիմում իր խաղով գրավել է «Ինտերնացիոնալե» ակումբի մարզչական շտաբի ներկայացուցիչների ուշադրությունը, որին միացել է 1958 թվականին։ «Նեազուրիների» կազմում խաղացել է խաղային կարիերայի հաջորդ ինը մրցաշրջաններում։ «Ինտերի» կազմում անցկացրած ժամանակի մեծ մասը եղել է թիմի պաշտպանության հիմնական խաղացողը։ Այս ընթացքում 3 անգամ նվաճել Է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը, դարձել Եվրոպական չեմպիոնների գավաթի գավաթակիր (երկու անգամ), միջմայրցամաքային գավաթակիր (երկու անգամ)[2][3]։

Հետագայում 1967-1969 թվականներին խաղացել է «Բոլոնիայի» և «Նապոլիի» կազմում, իսկ 1969/70 մրցաշրջանում կարճ ժամանակով վերադարձել է «Ինտերնացիոնալե»։

Պրոֆեսիոնալ խաղային կարիերան ավարտել է հայրենի քաղաքի «Կրեմոնեզե» ակումբում, որի կազմում հանդես է եկել 1970-1973 թվականներին։

Ելույթներ ազգային հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականի մայիսի 12-ին իր նորամուտն է նշել Իտալիայի հավաքականի կազմում պաշտոնական խաղերում աշխարհի այն ժամանակվա չեմպիոն Բրազիլիայի դեմ, նրա թիմը հաղթել է 3:0 հաշվով։ Ազգային հավաքականում իր կարիերայի ընթացքում, որը տևել է 5 տարի, երկրի գլխավոր թիմի համազգեստով անցկացրել է 21 հանդիպում՝ խփելով 1 գոլ (1966 թվականին ԽՍՀՄ-ի դեմ խաղում Լև Յաշինի դարպասը)[4][5]։ Հավաքականի կազմում մասնակցել է 1966 թվականին Անգլիայում կայացած աշխարհի առաջնությանը, ինչպես նաև 1968 թվականի Եվրոպայի տնային առաջնությանը, որտեղ իտալացիները դարձել են մայրցամաքային չեմպիոններ[5]։

Իր կարիերայի սկզբում Գուարներին կենտրոնական պաշտպան էր[4], բայց հիմնականում օգտագործվում էր որպես լիբերո[3][5][6]։ Նա կարիերայում ոչ մի անգամ չի վաստակել հեռացում[4], այդ պատճառով նա ստացել է «ստոպեր ջենթելմեն» մականունը[4][5][6]։

Մարզչի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչական կարիերան սկսել է ֆուտբոլիստի կարիերայի ավարտից անմիջապես հետո՝ 1973 թվականին, մտնելով «Կրեմոնեզե» ակումբի մարզչական շտաբ՝ որպես երիտասարդական թիմերից մեկի մարզիչ։

Հետագայում աշխատել է «Սանթ՚Անջելոյի» մարզչի օգնական, իսկ երեք տարի անց վերադարձել է ակումբ՝ դառնալով գլխավոր մարզիչ։ 1986 թվականին մարզել է «Ֆյորենցուոլան»։ Գուարներիի մարզչական աշխատանքի վերջին վայրը «Ինտերն» էր, որտեղ նա 1991/92 մրցաշրջանում զբաղեցնում էր մարզչի օգնականի պաշտոնը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Alexandro Everet, Carlo Fontanelli Unione Sportiva Cremonese — oltre un secolo di storia / Geo Edizioni. — 2005.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «ARISTIDE GUARNERI» (Italian). Storie di Calcio. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 Aristide Guarneri, bidone vero ma campione autentico Արխիվացված 2015-01-02 Wayback Machine Amonapoli.it
  4. 4,0 4,1 4,2 4,3 Guarneri, dal Como all’Italia campione d’Europa Արխիվացված 2012-10-25 Wayback Machine, Il Corriere di Como, 12.06.2012
  5. 5,0 5,1 5,2 5,3 Guarneri, stopper e gentiluomo, La Provincia, 17.01.2001, pag.39
  6. 6,0 6,1 Aristide Guarneri: il calcio ai tempi del mago Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Storiedicalcio.altervista.org

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիստիդե Գուարների» հոդվածին։