Գանգաթիթեռ (նկար, Վան Գոգ)
Գանգաթիթեռը ֆր.՝ Sphinx tête de mort | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1889 |
բարձրություն | 33,5 |
լայնություն | 24,5 |
ստեղծման վայր | Սեն Ռեմի դե Պրովանս[1] |
ժանր | բնանկար |
նյութ | Յուղանկար |
գտնվում է | Վան Գոգի թանգարան[2] |
հավաքածու | Վան Գոգի թանգարան |
պատկերված են
| |
http://www.vggallery.com/painting/p_0610.htm, https://vangoghworldwide.org/artwork/F610 կայք | |
Ծանոթագրություններ | |
Giant Peacock Moth by Vincent van Gogh Վիքիպահեստում |
Գանգաթիթեռ (ֆր.՝ Sphinx tête de mort), 1889 թվականի մայիսին նկարած նիդերլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի նկարներից, որը նա անվանել է «Գանգաթիթեռ»՝ սխալմամբ մտածելով, որ իր առջև հազվագյուտ եվրոպական թիթեռ է։ Իրականում կտավի վրա պատկերված է եվրոպական մեկ այլն խոշոր թիթեռ՝ Սիրամարգակն տանձենու «Saturnia pyri»[3]: Ամստերդամում գտնվող վան Գոգի թանգարանն այն վերանվանել է «Կայսերական գիշերային թիթեռ»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1889 թվականի մայիսի 8-ին վան Գոգը, տառապելով այդ ժամանակ հոգեկան հիվանդությամբ, ինքնակամ ներկայացել է Սեն-Պոլի ապաստան՝ Սեն-Ռեմի-դե-Պրովանսի արվարձաններում՝ Ֆրանսիայի հարավում[4][5][6]։ Ապաստանում գտնվելու մեկ տարվա ընթացքում նկարիչը նկարել է մոտավորապես 150 կտավ։ Դրանցից շատերում պատկերված են բնապատկերներ, ծառեր, խոտեր, թիթեռներ, որոնք նկարիչը կարող էր տեսնել իր սենյակի պատուհանից կամ այգում։
Վինսենթ վան Գոգը այս թիթեռը տեսել է Սեն-Ռեմի հիվանդանոցի այգում, բայց նկարիչը մտածել էր, որ այն գանգաթիթեռ է։ Ինքը նկարիչը հիշում է.
Նա ուներ զարմանալիորեն նուրբ գույներ, սև, մոխրագույն, սպիտակի այնպիսի երանգներ՝ կարմիր շղարշով, ո երբեմն թվում էր կանաչավուն, նա շատ խոշոր էր։ Նրան նկարելու համար, ես պետք է սպանեի նրան, ինչը խնղճալի էր այսպիսի գեղեցիկ արարածի համար[7] - Պատմում էր վան Գոգը
|
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի վրա մանրամասն պատկերված է թիթեռը՝ բացված առաջնային թևերով՝ գունային ֆոնով։ Նկարի կենդանի գույները համապատասխանում են վան Գոգին հատուկ կրքոտությանն ու հուզական հագեցվածությանը[8]։ Ամստերդամում գտնվող վան Գոգի թանգարանը, որտեղ գտնվում է այս աշխատանքը, այն վերանվանել է «Կայսերական գիշերային թիթեռնիկ» (ռուս.՝ «Павлиноглазка»; անգլ.՝ Emperor Moth, հոլ.՝ Nachtpauwoog)[9]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.vggallery.com/painting/p_0610.htm
- ↑ http://www.vangoghmuseum.nl/nl/collectie/s0189V1962
- ↑ Vincent van Gogh Gallery. «The Paintings: Great Peacock Moth» (անգլերեն).
- ↑ «Heilbrunn Timeline of Art History». Thematic Essay, Vincent van Gogh. The Metropolitan Museum of Art. 2000-2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Olive Trees, 1889, van Gogh». Collection. Minneapolis Institute of Arts. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Olive Trees, 1889, van Gogh». Collection. The Metropolitan Museum of Art. 2000-2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
- ↑ Harrison, R, ed. (2011). «Vincent van Gogh. Letter to Theo van Gogh. Written 22 May 1889 in Saint-Rémy». Van Gogh Letters. Translated by van Gogh, J. WebExhibits (funded in part by U.S. Department of Education, Fund for the Improvement of Postsecondary Education). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Strieter, T (1999). Nineteenth-century European Art: A Topical Dictionary. Westport: Greenwood Press. էջեր 53–54. ISBN -313-29898-X.
{{cite book}}
: Check|isbn=
value: length (օգնություն) - ↑ «Emperor Moth, 1889». Permanent Collection. Van Gogh Museum. 2005-2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նկարը Ամստերդամի թանգարանում (F 610).(չաշխատող հղում)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գանգաթիթեռ (նկար, Վան Գոգ) կատեգորիայում։ |