Դենտոն շրջան (Տեխաս)
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Կարգավիճակ | Տեխասի շրջան |
Մտնում է | Տեխաս |
Վարչկենտրոն | Դենտոն |
Բնակչություն (2014) | 753,363 |
Խտություն | 331 |
Տարածք | 2.300 |
Հիմնադրված է | 1846 թ. թ. |
Սահմանակցում է | Քուկ շրջան, Գրեյսոն շրջան, Քոլին շրջան, Դալաս շրջան, Թերանտ շրջան և Ուայս շրջան |
Ժամային գոտի | CDT? |
Անվանված է | John B. Denton? |
co.denton.tx.us(անգլ.) | |
Դենտոն շրջան (անգլ.՝ Denton County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2008 թվականին բնակչության թիվը կազմում էր 636 557 մարդ[1]։ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի համաձայն 2014 թվականին բնակչությունը կազմում էր 753 363 մարդ։ Շրջկենտրոնն է Դենտոն բնակավայրը[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դենտոն շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1846 թվականին ֆենին շրջանից։ Շրջանն իր անվանումը ստացել է քարոզիչ, փաստաբան և զինվոր Ջոն Դենտոնի պատվին, ով զոհվել էր հնդկացիական կիչայ ցեղերի բնակավայրի վրա հարձակման ժամանակ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Դենտոն շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 2481 կմ², որից 2301 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 180 կմ²-ն կամ 7,24 %-ը՝ ջրային տարածքները[3]։
Հարևան շրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրեյսոն շրջան (հյուսիս-արևելք)
- Դալաս շրջան (հարավ-արևելք)
- Քոլին շրջան (արևելք)
- Քուկ շրջան (հյուսիս)
- Թերանտ շրջան (հարավ)
- Ուայս շրջան (արևմուտք)
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 432 976 մարդ։ Առկա էր 158 903 տնային տնտեսություն, 111 391 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 188 մարդ/կմ²։ Հաշվվում էր 168 069 բնակելի շինություն՝ 73 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 81,73 %, աֆրոամերիկացիներ – 5,86 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,59 %, ասիացիներ – 4,03 %, բնիկ հավայացիներ և Օվկիանիայի բնակիչներ – 0,05 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 5,56 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 2,19 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 12,15 %–ը (անկախ ռասայից)։
Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 27,7 % - մինչև 18 տարեկան, 11,3 % - 18-24 տարեկան, 37 % - 25-44 տարեկան, 19 % - 45-64 տարեկան և 5 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 31 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 99 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 96,6 տղամարդ։
2014 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 753 363 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 331 մարդ/կմ²։
Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[4][5]
1950 | 1960 | 1970 | 1980 | 1990 | 2000 | 2010 | 2014 |
---|---|---|---|---|---|---|---|
41 365 | 47 432 | 75 633 | 143 126 | 273 525 | 432 976 | 662 614 | 753 363 |
Քաղաքական դիրքորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի նախագահական ընտրություններում Ջոն Մաքքեյնը ստացել է ընտրողների ձայների 61,63 %-ը, իսկ դեմոկրատ Բարաք Օբաման՝ 37,47 %-ը[6]։
Տեխասյան ներկայացուցիչների պալատում Դենտոն շրջանը մտնում է 63-րդ, 64-րդ և 65-րդ շրջանի կազմի մեջ։ Շրջանի շահերը ներկայացնում են Ֆլայեր Մաունդ քաղաքից Թեն Պարկերը, Լեյք-Դալասից Միրա Քրոունոուվերը և Քերոլթոնից Բարտ Սոլոմոնսը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպերային թատրոն Դենտոնում | Լյուիսվիլ լիճ | Ֆորտ-Ուերտը մայրամուտին |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Данные о результатах голосования на президентских выборах 2008 года по округу Дентон» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 17-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դենտոն շրջան (Տեխաս) կատեգորիայում։ |