Իվան Կոնև
Իվան Ստեպանովիչ Կոնև Конев, Иван Степанович | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն՝ | սպա և քաղաքական գործիչ |
Ազգություն | ռուս |
Ծննդյան օր | Ռուսաստանի Դաշնություն, Կիրովի մարզ |
Ծննդավայր | դեկտեմբերի 28, 1897 |
Վախճանի օր | մայիսի 21, 1973 |
Վախճանի վայր | Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ, |
Թաղված | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ի ծնե անուն | ռուս.՝ Иван Степанович Конев |
Պարգևներ | |
Իվան Ստեպանովիչ Կոնև (ռուս.՝ Ива́н Степа́нович Ко́нев, դեկտեմբերի 16 (28), 1897, գյուղ Լոդեյնո (այժմ՝ Կիրովի մարզի Պոդոսինովսկի շրջանում) - մայիսի 21, 1973, Մոսկվա), խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ (1944[2]), Խորհրդային Միության կրկնակի հերոս (1944, 1945), ՉԽՍՀ հերոս (1970), ՄԺՀ հերոս (1971), ԽՄԿԿ անդամ (1918)։
Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1916 թվականին զորակոչվել է Ռուսաստանի կայսերական բանակ և կռվել Առաջին համաշխարհային պատերազմում։ 1919 թվականներին հարել է բոլշևիկներին և բռնկված քաղաքացիական պատերազմում կռվել է կարմիր բանակի շարքերում։ Ավարտել է բարձրագույն հրամկազմի դասընթացներ (1926), Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1934)։ 1939-1940 թվականներին եղել է հրաձգային դիվիզիայի, կորպուսի, բանակի, 1940-1941 թվականներին՝ ռազմական շրջանների (Անդրբայկալյան, Հյուսիս-Կովկասյան), իսկ Ֆաշիստական Գերմանիայի՝ Խորհրդային Միության դեմ սանձազերծած լայնամասշտաբ հարձակումից հետո՝ բանակի (19-րդ), ապա ռազմաճակատների (Արևմտյան, Կալինինի, Հյուսիս-Արևմտյան, Տափաստանային, Առաջին և Երկրորդ ուկրաինական) հրամանատար։
Նրա հրամանատարությամբ զորքերը մասնակցել են Մոսկվայի, Կուրսկի ճակատամարտերին, Աջափնյա և Արևմտյան Ուկրաինայի ազատագրմանը, Արևելա-Կարպատյան, Վիսլա-Օդերի, Բեռլինի, Պրահայի օպերացիաներին։
1946-1950 թվականներին նշանակվել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար՝ փոխարինելով Գեորգի Ժուկովին և ԽՍՀՄ զինված ուժերի մինիստրի տեղակալ, 1951-1955 թվականներին՝ Մերձկարպատյան ռազմական օկրուգի հրամանատար, 1956-1960 թվականներին՝ պաշտպանության մինիստրի առաջին տեղակալ, միաժամանակ Վարշավյան պայմանագրի երկրների միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար՝ 1956 թվականին դաժանորեն ճնշելով Հունգարական հեղափոխությունը։ 1961 թվականին, Բեռլինի պատի կառուցման ժամանակ գլխավորել է Արևելյան Գերմանիայում խորհրդային ռազմական ուժերը։
Եղել է նաև ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ (1931-1934 թվականներ), ԽՍՀՄ I-VIII գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ, ՀամԿ(բ)կ ԿԿ-ի անդամության թեկնածու (1939-1952 թվականներ), ԽՄԿԿ Կենտկոմի անդամ (1952-1973 թվականներ)։
Պարգևատրվել է Լենինի 6, Հոկտեմբերյան հեղափոխության, «Հաղթանակի», Կարմիր դրոշի 3, Կուտուզովի I աստիճանի 2, Մուվորովի I աստիճանի 2, Կարմիր աստղի, արտասահմանյան 13 շքանշաններով և մեդալներով։
Աճյունն ամփոփված է Մոսկվայում, Կրեմլի պատի մեջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Glantz, David M. Soviet Military Deception in the Second World War. Routledge, 1989.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.plzen.eu/obcan/o-meste/informace-o-meste/oceneni-mesta/chap_342/oceneni-mesta.aspx
- ↑ Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении генералу армии Коневу И. С. военного звания маршала Советского Союза» от 20 февраля 1944 года // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1944. — 29 февраля (№ 12 (272)). — С. 1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Կոնև» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 569)։ |
- ԽՄԿԿ անդամներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս զինվորականներ
- 1897 ծնունդներ
- 1973 մահեր
- Դեկտեմբերի 28 ծնունդներ
- Մայիսի 21 մահեր
- Ռուս զորավարներ
- Խորհրդային Միության մարշալներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Խորհրդային Միության կրկնակի հերոսներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Քաղցկեղից մահացածներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Խորհրդային հուշագիրներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Կուրսկի ճակատամարտի մասնակիցներ
- Ռուս հուշավիպագիրներ
- Խորհրդային ռազմական գործիչներ
- Բեռլինի պատվավոր քաղաքացիներ
- ԽՄԿԿ 21-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 19-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 20-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 23-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 22-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 24-րդ համագումարի պատվիրակներ
- Բաղնիքի շքանշանի ասպետներ