Լիլի Բուլանժե
Լիլի Բուլանժե | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Marie-Juliette Olga Boulanger |
Ծնվել է | օգոստոսի 21, 1893[1][2][3][…] Փարիզ, Ֆրանսիա[4] |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | մարտի 15, 1918[1][2][3][…] (24 տարեկան) Mézy-sur-Seine[5] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն[6] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր, երգեհոն, թավջութակ, տավիղ և կիթառ |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Lili Boulanger Վիքիպահեստում |
Լիլի Բուլանժե (ֆր.՝ Lili Boulanger, օգոստոսի 21, 1893[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - մարտի 15, 1918[1][2][3][…], Mézy-sur-Seine[5]), ֆրանսիացի կոմպոզիտոր, Նադիա Բուլանժեի քույրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլի Բուլանժեն ծնվել է 1893 թվականի օգոստոսի 21-ին Փարիզում։
Մեծացել է երաժշտական ընտանիքում, հայրը կոմպոզիտոր էր, վոկալի ուսուցիչ Փարիզի կոնսերվատորիայում։ Մայրը՝ երգչուհի Ռաիսա Միշեցկայան, ծնվել է Ռուսական կայսրության Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Նրա պապիկը՝ Ֆրեդերիկ Բուլանժեն, հայտնի թավջութակահար էր, իսկ տատիկը՝ Ջուլիետան, երգչուհի։
Լիլիի տաղանդը դրսևորվել է երկու տարեկանում, երբ նրանց ընտանիքի ընկեր Գաբրիել Ֆորեն, իսկ հետո՝ նրա ուսուցիչներից մեկը հայտնաբերեց, որ նա ունի կատարյալ լսողություն։ Ծնողները խրախուսում էին իրենց աղջկա երաժշտական կրթությունը։ Միչև հինգ տարեկանը Լիլին ուղեկցում էր իր տասամյա քրոջը՝ Նադիային, Փարիզյան կոնսերվատորիայի դասերին։ Դրանից հետո նա ուսումնասիրել է երաժշտության տեսություն և սկսել սովորել երգեհոն նվագել Լուի Վերնի մոտ։
Լիլին վեց տարեկանում սովորել է կարդալ նոտաները՝ ավելի շուտ, քան տառերը։ Դաշնամուրի առաջին դասերը նա յուրացրել է Գաբրիել Ֆորեի մոտ։ Քանի որ աղջիկը վատառողջ էր, սովորում էր տանը։ Նրա վաղ աշխատանքներից պահպանվել է միայն մի-մաժոր «Վալսը» (1906)։ Նա նաև երգում էր և նվագում ջութակ, թավջութակ և քնար։ Նրա ուսուցիչներից էին նաև Մարսել Տուրնեն և Ալֆոնս Հասելմանսը։
1909 Լիլի Բուլանժեն ընդունվել է Փարիզյան կոնսերվատորիա։ 1913 թվականին նա դարձել է առաջին կինը, որն արժանացել է Հռոմի մեծ մրցանակի «Ֆաուստ և Ելենա» կանտատի համար։ Նույն թվականի նոյեմբերին Շատլե թատրոնում հաջողությամբ կայացել է ստեղծագործության պրեմիերան, իսկ Ելիսեյան պալատում կոմպոզիտորին ընդունել է Ֆրանսիայի նախագահ Ռայմոն Պուանկարեն։
1914 թվականին Բուլանժեն որպես Հռոմեական մրցանակի դափնեկիր չորս ամիս անցկացրել է Հռոմում՝ Մեդիչի ամառանոցում։ Ճանպարհորդությունը կիսատ է մնացել Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով։
Լիլի Բուլանժեն մահացել է անժամանակ աղիքային հիվանդության պատճառով, որն այդ ժամանակ կոչվում էր Կրոնի հիվանդություն։ Հուղարկավորվել է Մոնմարտրի գերեզմանատանը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակել է գործիքային, վոկալային, երգչախմբային և հոգևոր երգեր։ Գրել է երգեր Մյուսսեի, Մետերլինկի, Լըկոնտ դը Լիլի, Սամենի, Ժամմի բանաստեղծությունների հիման վրա։ Անավարտ է թողել «Արքայադուստր Մալեն» օպերան (հիմնված Մետերլինկի համանուն պիեսի վրա)։
Լիլի Բուլանժեի աշխատանքները ձայնագրել են դիրիժորներ Նադիա Բուլանժեն, Ջոն Էլիոթ Գարդիները, Իգոր Մարկևիչը և այլք։
- Valse en mi majeur, pour piano
- Pièce, pour violon ou flûte et piano (sans titre)
- Sous-bois, pour chœur à 4 voix et piano
- Nocturne, pour flûte ou violon et piano ou orchestre
- Renouveau, pour chœur à 4 voix mixtes et piano ou orchestre
- Maïa, cantate pour soprano, ténor, basse et piano
- Frédégonde, cantate pour soprano, ténor, basse et piano
- Soleils de septembre, pour chœur mixte à 4 voix et piano ou orgue
- Les sirènes, pour chœur à 3 voix de femmes et piano ou orchestre
- Le soir, pour chœur à 4 voix et piano ou orchestre
- Reflets, pour voix et piano
- La tempête, pour chœur à 3 voix d’hommes et piano ou orchestre
- Soir d’été, pour chœur à 4 voix et piano
- La source, pour chœur et piano ou orchestre
- Fugue, pour 4 voix (1912)
- Attente, pour voix et piano
- Le retour, pour voix et piano
- Hymne au soleil, pour contralto, chœur mixte et piano ou orchestre
- La nef légère, pour chœur à 4 voix et piano
- Pour les funérailles d’un soldat, pour baryton, chœur mixte et piano ou orchestre
- Fugue, pour 4 voix (1913)
- Soir sur la plaine, pour soprano, ténor, chœur mixte et piano ou orchestre
- Faust et Hélène, cantate pour mezzo-soprano, ténor, baryton, chœur et orchestre
- D’un jardin clair, pour piano
- D’un vieux jardin, pour piano
- Cortège, pour violon ou flûte et piano
- Thème et variations, pour piano
- Clairières dans le ciel, cycle de treize mélodies pour voix et piano
- Dans l’immense tristesse, pour voix et piano
- Psaume 24 : La terre appartient à l’Éternel, pour ténor, chœur mixte, orgue et orchestre
- Psaume 129 : Ils m’ont assez opprimé, pour baryton, chœur d’hommes et orchestre
- Psaume 130 : Du fond de l’abîme, pour contralto, ténor, chœur mixte et orchestre
- Vieille prière bouddhique, pour ténor, chœur mixte et piano ou orchestre
- D’un matin de printemps, pour violon, violoncelle ou flûte et piano ou orchestre
- D’un soir triste, pour violon ou violoncelle et piano ou orchestre
- La princesse Maleine, opéra en 5 actes d’après le drame de Maurice Maeterlinck (inachevé)
- Pie Jesu, pour soprano, quatuor à cordes, harpe et orgue
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլի Բուլանժեի աշխատանքները կատարվում են հանրահայտ դերասանների և կոլեկտիվների կողմից, այդ թվում՝ Լամուրե նվագախումբ, Մոնտերվերդի երգչախումբ, Բի-բի-սի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Լոնդոնյան ֆիլհարմոնիկ նվագախումբ (դիրիժոր՝ Ջոն Էլիոթ Գարդիներ)։ Շնորհվում է Լիլի Բուլանժե մրցանակ։
Երգահանի անունով է կոչվել Լիլիթ աստղակերպը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Présence Compositrices — 2020.
- ↑ Find A Grave — 1996.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rosenstiel L. The Life and Works of Lili Boulanger. Rutherford: Fairleigh Dickinson UP, 1978 (нем. пер. 1995)
- Stiévenard-Salomon B. Lili Boulanger: l’œuvre retrouvée. Paris: Birgit Stièvenard-Salomon, 1993
- Gallo P. Lili Boulanger: l’innocenza del sogno simbolista. Treviso: Canova, 1996
- Spycket J. À la recherche de Lili Boulanger. Paris: Fayard, 2004
- Potter C. Nadia and Lili Boulanger. Aldershot; Burlington: Ashgate, 2006