Հայկական կակաչ (լատին․՝ Papaver armeniacum), կակաչազգիների ընտանիքի պատկանող բուսատեսակ։ Այն առաջին անգամ նկարագրել է Ավգուստին Պիրամուս դը Կոնդոլը։ Հայկական կակաչը երբեմն անվանում են նաև անատոլիական կակաչ։
Հայկական կակաչը միամյա, երկամյա կամ բազմամյա, 20-40 սմ բարձրության հասնող բույս է, ծաղիկը թավշյա է, ալ կարմիր գույնի, ցողունը՝ կանաչ, կոկոնը նշտարաձև է, տերևները նստադիր են և մազմզոտ։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին։ Ծաղիկները համեմատաբար փոքր են, նուրբ, ճառագայթաձև և համաչափ։ Պտուղը 0.8- 1.2 սմ ունեցող պարկուճ է, սերմերը մանր են։