Նասաու
Քաղաք | |||
---|---|---|---|
Նասաու | |||
Nassau | |||
| |||
Երկիր | Բահամներ | ||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||
Համայնք | New Providence District? | ||
Հիմնադրված է | 1695 թ. | ||
Մակերես | 207 կմ² | ||
ԲԾՄ | 10 մ | ||
Բնակչություն | 248 948 մարդ (2010) | ||
Խտություն | 1 200 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC-5, ամառը UTC-4 | ||
Հեռախոսային կոդ | 242 | ||
Պաշտոնական կայք | nassauparadiseisland.com | ||
| |||
Նասաու (անգլ.՝ Nassau; ['nasɔː][1]), Բահամյան Կղզիների մայրաքաղաք, առևտրային և մշակութային կենտրոն, ինչպես նաև երկրի խոշորագույն քաղաքը։ Նասաուի բնակչությունը կազմում է 210 832 մարդ (2006 թվականի դրությամբ)։
Գտնվում է Նյու Պրովիդենս կղզու վրա։ Նասաուն ունի գեղեցիկ և աշխույժ ծովային նավահանգիստ։ Արևադարձային կլիման և Բահամների բնական գեղեցկությունը Նասաուն դարձրել են հայտնի տուրիստական կենտրոն հանգիստ ցերեկային հանգստով և հետաքրքիր գիշերային ժամանցով։
Քաղաքի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նասաուն հիմնադրել են անգլիացիները XVII դարի վերջին որպես Չարլզթաուն (անգլ.՝ Charles Towne), սակայն 1695 թվականին վերանվանվել է ի պատիվ Վիլհելմ III Օրանցի-Նասաուի։ XVIII դարի ընթացքում այն ապաստան էր հանդիսանում Կարիբյան ծովի ծովահենների համար, որոնցից ամենահայտնին Սև Մորուքն էր։ Նասաուն բազմաթիվ անգամ հարձակման է ենթարկվել իսպանացիների կողմից XVIII դարի վերջին, իսկ 1776 թվականին այն կարճ ժամանակով գրավվել էին ամերիկյան հեղափոխականները։ 1782 թվականի մայիսին կղզիները և մայրաքաղաք Նասաուն օկուպացվել են իսպանացիների կողմից, սակայն 1783 թվականի հուլիսին առանց որևէ կրակոցի ետ է վերցվել բրիտանացի լոյալիստների կողմից։ Մինչև Ամերիկյան պատերազմի ավարտը ավելի քան 7000 լոյալիստներ վերաբնակեցվել են այնտեղ ԱՄՆ մայրցամաքային հատվածից։
Փարիզյան հաշտության պայմանագրի համաձայն կղզիները անցել են Բրիտանիային, և գաղութը մնում էր բրիտանական մինչ 1973 թվականը։ XIX դարի սկզբին, Բրիտանիայում ստրկատիրության վերացումից հետո, սկսվել է սևամորթ բնակչության ներհոսքը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նասաույում տեղակայվել են ամերիկյան առափնյա պաշտպանական ուժերի նավերը և փոքր ռազմանավերը, որոնք պայքարում էին Կրիգսմարինե սուզանավերի դեմ։
1968 թվականից Նասաույում գտնվել է վարչապետի նստավայրը, ով սկզբում ինքնավար տարածքի, իսկ 1973 թվականից՝ Բահամյան Կղզիներ անկախ պետության վարչապետ էր։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը տեղակայված է Նյու Պրովիդենս կղզում, Նասաուն ունի գեղեցիկ և աշխույժ նավահանգիստ, որտեղ զուգակցվում են հնաշխարհիկ և գաղութային ճարտարապետությունները։ Արևադարձային կլիման և Բահամյան Կղզիների բնական գեղեցկությունը Նասաուն դարձրել են զբոսաշրջիկների հայտնի հանգստավայրերից մեկը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նասաու քաղաքի կլիման մերձհասարակածային է։ Մայիսից մինչև հոկտեմբեր խոնավ սեզոն է, և համեմատաբար չոր սեզոն (չնայած այդ ընթացքում նույնպես թափվում են որոշ քանակության տեղումներ), որը տևում է նոյեմբերից մինչև ապրիլ։ Խոնավ սեզոնին շատ շոգ է և տոթ, իսկ չոր սեզոնին այն ավելի բարեհարմար է, իսկ ջերմաստիճանը ավելի ցածր է։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդանավակայան
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինդեն Պինդլինգի անվան միջազգային օդանավակայանը, որը համարվում է Բահամյան Կղզիների խոշորագույն օդանավակայանը, գտնվում է Նասաուից 16 կմ (9,9 մղոն) և ամեն օր օդային թռիչքներ է իրականացնում ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Կարիբյան ավազանի երկրների խոշոր քաղաքներ[2]։
Նյու Պրովիդենս օդանավակայանը փակվել է 1999 թվականին, թռիչքուղին ապամոնտաժվել է և ներառվել կղզու հանգստավայրային գոտու մեջ։
Ջրային տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաստանավերը ապահովում են Նասաուի փոխադրումները մոտակայքում գտնվող կղզիների վրա։ Քաղաքի հիմնական Prince George Wharf նավահանգիստը կրուիզային նավերի մուտքի տեղ է ծառայում։
Ճանապարհային ցանց
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասարակական երթուղային ավտոբուսները և տաքսիներն ապահովում են Նասաուի տրանսպորտային փոխադրումները։ Ավտոմեքենաների վարձույթն գործում է քաղաքում և օդանավակայանում։ Երթևեկությունը ձախակողմյան է, ինչպես Մեծ Բրիտանիայում, սակայն բազմաթիվ ավտոմեքենաներ ներմուծվում են ԱՄՆ-ից ձախակողմյան ղեկով։ Նասաուի հիմնական ավտոճանապարհներն են՝
- Bay Street
- Eastern Road
- Blue Hill Road
- East Street
- Adelaide Road
- Shirley Street
- Soldier Road
- Carmicheal Road
- Prince Charles Drive
- John F Kennedy Drive
- Fox Hill Road
- Wulf Road
- Robinson Road
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորհրդարանական հրապարակ
- Թագուհու սանդուղք
- Պարադայս կղզի
- Բեյ առևտրային փողոց
- Թագավորական այգիներ
Քույր-քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նասաուն ունի վեց քույր-քաղաքներ.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «definition of Nassau» (անգլերեն). Oxford Dictionaries Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «About Us». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ http://en.sistercity.info/sister-cities/Albany%2C%20New%20York.html
- ↑ https://albanykid.com/sister-cities-albanys-caribbean-twin/