Jump to content

Ֆիֆին և ծաղկե երեխաները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիֆին և ծաղկե երեխաները
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրկատակերգական հեռուստասերիալ և մանկական հեռուստատեսային սերիալ
ՍտեղծողՔեյթ Չապման
ՁայնագրումՔեյթ Հարբոր, Maria Darling?, Tim Whitnall?, Marc Silk? և Թերեզա Գալլահեր
Երկիր Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն
ՀեռուստաալիքNick Jr. և Channel 5?
Եթերաշրջաններ3
Սերիաների քանակ117
ԸնկերությունChapman Entertainment? և Cosgrove Hall Films?
Էկրաններին է
սեպտեմբերի 17, 2010
fifiandtheflowertots.com

Ֆիֆին և ծաղկե երեխաները (անգլ.՝ Fifi and the Flovertots), Մեծ Բրիտանիայի արտադրության մուլտիպիկացիոն սերիալ[1]։ Թողարկվել է 2005 թվականին։ Մուլտֆիլմը նախատեսված է 2-8 տարեկան երեխաների համար։

Մուլտֆիլմը պատմում է ծաղկանոցի բնակիչների` անմոռուկ Ֆիֆիի, Ծաղկի երեխաներ Կակաչիկի, Ռոզիի, Մանուշակի, Կոկռոշիկի, միջատներ Ժուժիկայի, Վեբբի, Օզիի և Սլիկ-Սլյակի մասին։ Ֆիֆին փոքրիկ անմոռուկ է։ Նա ապրում է իր ընկերների հետ ծաղկանոցում։ Ֆիֆիի առանձնահատկություններից մեկը մոռացկոտությունն է, որն ընկերների մշտական կատակների առիթ է դառնում, ովքեր կրկնում են. «Անմոռուկ Ֆիֆին մոռացել է»։ Ֆիֆիի սիրելի խոսքը հետևյալն է. «Կպչուն ծաղկաթերթիկներ»։ Նա այսպես է ասում, երբ փորձում է ինչ-որ կարևոր բան հիշել։ Սերիալը պատմում է ծաղիկների և միջատների միջև գոյություն ունեցող ընկերության ու փոխհարաբերությունների, նրանց կիսելու, զիջելու, ուրիշների կարծիքն ընդունելու ունակության, բարի ու ազնիվ լինելու մասին։ Կրետ Օզին չի կարողանում ընկերություն անել, և որպես կանոն վատագույն հատկանիշներ է ցուցադրում. խարդախություն, անհանդուրժողականություն, շատակերություն։ Նույնիսկ իր ընկերոջը` Սլիկ-Սկլյակին վերևից է նայում։ Սակայն հաճախ Օզին ինքն է դառնում իր սեփական չարագործությունների զոհը։

Ծաղկե երեխաներ`

  • Մորաքույր Վարդակակաչ - Ֆիֆիի ծիծաղկոտ մորաքույրը։ Սիրում է թեյախմություններ և հավաքույթներ ծաղկե երեխաների հետ։ Նրա տնային կենդանին` Գրաբբի (Ռուբիկ) որդը, այնքան փոքր է, որ հաճախ կորում է։ Ապրում է արքայախնձոր հիշեցնող տան մեջ։
  • Ֆիֆի[2] - անմոռուկ, գլխավոր հերոսուհին։ Ծաղկե երեխաներից ամենազվարճալին է։ Բոլոր սերիաներից առաջ նա ասում է. «Ողջույն, ես Ֆիֆի անմոռուկն եմ», իսկ վերջում` «Առայժմ, մենք նորից կհանդիպենք»։ Երբ մոռանում է բառի նշանակությունը, բացականչում է` «Կպչող ծաղկաթերթիկներ» և խնդրում է հանդիսատեսին ասել այս կամ այն բառը։ Ընկերները հաճախ կատակում են` ասելով. «Անմոռուկ-Ֆիֆին մոռացել է»։ Բնավորությամբ մարդամոտ է։ Սիրում է պատրաստել և և բույսեր խնամել։ Ապրում է դեղին ցնցուղ-տան մեջ։
  • Կակաչիկ-կակաչ, Ֆիֆիի ընկերուհին։ Ընկերասեր է, ուրախ և ծիծաղկոտ։ Նա սիրում է ժամանակն անցկացնել այգում, իր ընկերների հետ։ Կակաչիկն ունի դդմի նմանվող փոքրիկ խանութ, որտեղ վաճառում է այն ամենը, ինչի մասին կարելի է երազել։
  • Ռոզի-Ֆիֆիի ընկերուհին, գնարբուկ։ Խստաբարո է և չի սիրում թափթփվածություն։ Ռոզին միշտ ցանկանում է գեղեցիկ տեսք ունենալ, իսկ եթե չի ստացվում, շատ է տխրում։ Սիրում է ինքն իր համար հագուստներ կարել։ Փորձում է ֆիֆիին գեղեցիկ զգեստներ հագցնել։ Հաճախ կրկնում է «Այսօր այնքան էլ լավ օր չէ» արտահայտությունը։
  • Վիոլետա- մանուշակ, ֆիֆիի ընկերուհին։ Շատ է սիրում նկարել, ստեղծագործական է։ Ամաչկոտ է։ Սիրում է հոգ տանել Կոկռոշիկին և հյուր գնալ ֆիֆիին։ Ապրում է Ռոզիի հետ դդմիկ տան մեջ։
  • Կոկռոշիկ- կոկռոշենի, ամենափոքրն է ծաղկի երեխաների մեջ։ Սիրում է օգնել Ֆիֆիին ու Ժուժիկին այգում։ Երբեմն չափազանց աղմկոտ ու անհանգիստ է լինում։ Ֆիֆին հոգ է տանում Կոկռոշիկին, որպեսզի Օզին ու Սլիկ-Սլյակը նրան չնեղացնեն իրենց կատակներով։

Միջատներ`

  • Ժուժիկ-Մեղու, ֆիֆիի լավագույն ընկերը, հաճախ այցելում է նրան և միշտ պատրաստ է նրան օգնել։ Իրականում դա հաճախ ծաղկի երեխաների կյանքում իրարարանցում է առաջացնում։ Ժուժիկը սիրում է մեղր պատրաստել։ Ծաղկափոշուց ալերգա ունի։
  • Օզզի-իշամեղու, անախորժություններ է ստեղծում ծաղկի երեխաների համար։ Փորձում է ուտելիք գողանալ. թխվածքաբլիթ, հապալաս, շոկոլադ։ Ապրում է կարմիր գույնի խնձոր տնակի մեջ։
  • Սկլիկ-սկլյակ- որդ, Օզզիի միակ ընկերը։ Միշտ պատրաստ է օգնել իր ընկերոջը, միայն թե իր դանդաղաշարժության պատճառով ջղայնացում է իր ղեկավարին։ Սիրահարված է Ռոզիին և դրա շնորհիվ երբեմն ռոմանտիկ քայլեր է անում։ Ապրում է Օզիի տան մոտ։
  • Վեբբի-սարդ, Ֆիֆիի ընկերուհին։ Ծաղկանոցի ամենաավագ ու ամենախելացի բնակիչն է։ Ծաղկի երեխաները նրան դիմում են խորհրդի ու օգնության համար։ Օզզին և Սլիկ-սլյակը վախենում են ընկնել նրա սարդոստայնի մեջ։ Ապրում է սարդոստայն-տնակում։
  • Ռուբիկ-որդ, մորաքույր Վարդակակաչի ընտանի կենդանին։ Կերպարներից միակը, որը ոչ մի բառ չի արտասանում (չհաշված ավտոմեքենա Մոյին)։ Հաղորդակցվում է ձայնարկություններով։
  • Մո (Մոսիկ)-Ֆիֆիի սիրելի էկոլոգիապես մաքուր ավտոմեքենան։ Բերքը և ծաղկե փոքրիկներին տեղափոխում է ծաղիկների այգում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ֆիֆին և ծաղկե երեխաները»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  2. «Nickelodeon». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]