Jump to content

Աբդուլ Ազիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդուլ Ազիզ
Ծնվել է՝փետրվարի 8, 1830(1830-02-08)[1]
ԾննդավայրԲեյլերբեյի պալատ, Սկյուտար, Թուրքիա
Մահացել է՝հունիսի 4, 1876(1876-06-04)[2][3][4][…] (46 տարեկան) մարդասպանություն
Վախճանի վայրFeriye Palace, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահմուդ II-ի դամբարան
Երկիր Օսմանյան կայսրություն
ՆախորդԱբդուլ Մեջիդ
ՏոհմՕսմանյան
կառավարիչ և կոմպոզիտոր
ՀայրՄահմուդ II
ՄայրՓերթեւնիյալ սուլթանուհի
ԵրեխաներԱբդուլմեջիդ II, Էսմա Սուլթան, Սալիխա Սուլթան, Նազիմե Սուլթան, Էմինե Սուլթան, Յուսուֆ Իզեդդին-էֆենդի, Şehzade Mehmed Şevket? և Sehzade Mehmed Seyfeddin?
Հավատքիսլամ
Պարգևներ
Կապիչի շքանշան Անդրեաս առաքյալի շքանշան Ոսկե գեղմի շքանշանի ասպետ Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան Grand Cross of the Order of the Tower and Sword և Վանդի թագի շքանշան
ՍտորագրությունИзображение автографа

Աբդուլ Ազիզ (օսմ. عبد العزيز‎ — Abd ül-Azîz, թուրքերեն՝ Abdülaziz) (փետրվարի 8, 1830(1830-02-08)[1], Բեյլերբեյի պալատ, Սկյուտար, Թուրքիա - հունիսի 4, 1876(1876-06-04)[2][3][4][…], Feriye Palace, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության սուլթան 1861 - 1876 թթ.։

Մահմուդ II-ի երկրորդ որդին է։

Սկզբում հարկադրված էր շարունակել Թանզիմաթի քաղաքականությունը։ Հաստատեց հայերի, հույների, հրեաների և բուլղարների ներքին կյանքը կարգավորող կանոնադրություններ (Ազգային սահմանադրություն)։ Սակայն հետագայում անցավ բացահայտ հետադիմական քաղաքականության, ի պատասխան որի ճնշված ժողովուրդները ազգային-ազատագրական պայքար ծավալեցին թուրքական բռնապետության դեմ։ Ապստամբություններ բռնկվեցին Բոսնիայում, Հերցեգովինայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Ալբանիայում, Կրետեում, 1862 թվականին՝ Զեյթունում (Զեյթունի ապստամբություն)։ Աբդուլ Ազիզի օրոք Օսմանյան կայսրության արտաքին փոխառությունները խիստ մեծացան, երկիրը կորցրեց ֆինանսական անկախությունը։ «Նոր օսմանների» կազմակերպած պալատական հեղաշրջումով Աբդուլ Ազիզը 1876 թվականի մայիսի 30-ին գահազրկվեց և հունիսի 4-ին ինքնասպան եղավ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 19
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդուլ Ազիզ» հոդվածին։