Բերտա Վելլին
Բերտա Վելլին | |
Կուսակցություն՝ | lmb?[1][2] և Rightist Party?[2] |
---|---|
Կրթություն՝ | Nisbethska skolan?[2] |
Մասնագիտություն՝ | բուժքույր, քաղաքական գործիչ և խմբագիր |
Ծննդյան օր | սեպտեմբերի 11, 1870[3][4][5][…] |
Ծննդավայր | Runsten, Շվեդիա[6][7] |
Վախճանի օր | հուլիսի 27, 1951[8][4][5][…] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4][5][2] |
Թաղված | Հյուսիսային գերեզմանատուն[9][5] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Հայր | Alrik Wellin?[5][2][6][…] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Բերտա Վելլին (շվեդ.՝ Bertha Wellin, սեպտեմբերի 11, 1870[3][4][5][…], Runsten, Շվեդիա[6][7] - հուլիսի 27, 1951[8][4][5][…], Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4][5][2]), շվեդ կին քաղաքական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1870 թվականի սեպտեմբերի 11-ին Թորսլունդ ծխական համայնքում։ Եղել է պետական պաշտոնյա Ալրիկ Վելլինի և նրա կնոջ` Ջենի Մելենի դուստրը։
Բերտան Ստոկհոլմի «Sophiahemmet» մասնավոր հիվանդանոցում սովորել է բժշկություն, որից հետո աշխատել է Ստոկհոլմի աղքատների օգնության ծառայությունում։ 1910 թվականին եղել է Շվեդիայի բուժքույրերի ասոցիացիայի (Svensk sjuksköterskeförening, SSF) համահիմնադիրը և խորհրդի անդամը, իսկ 1914-1933 թվականներին` կազմակերպության նախագահը։ 1920 թվականից Վելլինը եղել է Հյուսիսային Եվրոպայի բուժքույրերի կոմիտեի տնօրենների խորհրդի անդամ։ 1911 թվականից եղել է «Svensk sjukskötersketidning» ամսագրի խմբագիրը։
Բերտա Վելինը եղել է Ստոկհոլմի մի քանի հիվանդանոցային խորհուրդների անդամ։ 1912 թվականին ընտրվել է Ստոկհոլմի քաղաքային խորհրդի իրավունքի անդամ, իսկ 1919 թվականին՝ դարձել առողջապահության խորհրդի անդամ։ 1921 թվականին նա դարձել է առաջին հինգ կանանցից մեկը, որոնք կանանց ընտրական իրավունքն ստանալուց հետո ընտրվել են Շվեդիայի խորհրդարանում։ Նրանց թվում եղել են Նելլի Թյուրինգը, Էլիզաբեթ Տամը և Ագդա Օստլունդը` ստորին պալատում, ինչպես նաև Քերստին Հեսսելգրենը` վերին պալատում։ Խորհրդարանում աշխատել է մինչև 1935 թվականը, այնտեղ զբաղվել է նախ և առաջ բուժքույրի մասնագիտությանը վերաբերող հարցերով։
1935 թվականին պարգևատրվել է Կարմիր Խաչի` բուժքույրերի համար բարձրագույն պարգևով` Ֆլորենս Նայթինգեյլի մեդալով։
Մահացել է 1951 թվականի հուլիսի 27-ին Ստոկհոլմում։ Թաղվել է քաղաքի հյուսիսում գտնվող գերեզմանատանը` Նորա Բեգրավնինգսփլատսենում[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Sveriges riksdag 1924 : porträttalbum (շվեդերեն) — 1925. — P. 71. — 147 p.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Two-Chamber Parliament 1867–1970. — 1985. — Vol. 1. — P. 188.
- ↑ 3,0 3,1 Wellin, Bertha // Wellin, Bertha — 1926. — Vol. 38. — P. 1201.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Sveriges dödbok 1860–2017 (շվեդերեն) — 7 — Sveriges Släktforskarförbund, 2018.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 Bertha Wellin 1870-09-11 — 1951-07-27
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Runstens kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/VALA/00310/C I/4 (1861-1880), bildid: A0006842_00058, sida 105
- ↑ 7,0 7,1 7,2 Runstens kyrkoarkiv, Husförhörslängder, SE/VALA/00310/A I/8 (1869-1879), bildid: C0028515_00254, sida 275
- ↑ 8,0 8,1 8,2 Döda 1943-1956 // Vem är det (շվեդերեն): Svensk biografisk handbok — 1912. — ISSN 0347-3341
- ↑ Wellin, BERTHA — Svenskagravar.se.
- ↑ https://library.icrc.org/library/docs/DOC/CIRC_1932_1941.pdf
- ↑ Wellin, BERTHA
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ann-Cathrine Haglund, Ann-Marie Petersson, Inger Ström-Billing. Moderata pionjärer: kvinnor i politiskt arbete 1900-2000. Stockholm: Sällskapet för moderata kvinnors historia. Libris 9666368. ISBN 91-631-5862-0.
- Svenska dagbladets årsbok. Stockholm: Svenska dagbladet. 1936. sid. 22. Libris 283647.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերտա Վելլին» հոդվածին։ |
|