Օտտո ֆոն Բիսմարկ
Օտտո ֆոն Բիսմարկ (գերմ.՝ Otto von Bismarck, ապրիլի 1, 1815[4][5][6][…], Շյոնհաուզեն, Պրուսիայի թագավորություն[1][7] - հուլիսի 30, 1898[4][5][6][…], Ֆրիդրիխսրու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[1][7]), Գերմանական կայսրության առաջին կանցլերը (1871-1890)։ Գերմանիայի նշանավոր պետական գործիչ և դիվանագետ, երկրի միավորման գլխավոր դերակատարը։ Համոզված էր, որ Գերմանիայի միավորումը պետք է կատարվի ամենաուժեղ գերմանական պետության՝ Պրուսիայի շուրջ։ Բիսմարկը սկուզբունքային էր և համառ իր նպատակների մեջ։ Նա միասնական գերմանական պետությունը վեր էր դասում ամեն ինչից։ Պաշտոնաթող լինելուց հետո ստացավ Լաուենբուրգի դուքսի տիտղոս ու Պրուսիայի գեներալ-գնդապետի աստիճան՝ գեներալ-ֆելդմարշալի կոչումով։
Պրուսիայում պահպանողականների շրջանում Բիսմարկն արժանացավ յունկերների շահերի ներկայացուցչի համբավ, եղել է դիվանագետ (1851-1862) հետադիմության ժամանակ։ 1862 թվականին նշանակվել է Պրուսիայի ղեկավարության ներկայացուցիչ-նախարար։ Սահմանադրական ճգնաժամի ընթացքում հանդես է եկել ազատախոհների դեմ՝ ի պաշտպանս միապետության։ Լինելով արտաքին գործերի նախարար՝ Պրուսիան դարձրեց Գերմանիայում գերակայող ուժ 1864 թվականի Դանիայի պատերազմից հետո։ Ֆրանս-պրուսական պատերազմում (1870-1871) հանդես է եկել կրտսեր նախագծով գերմանական հարցի լուծման մեջ ու մասնակցել է Երկրորդ Ռայխի ձևավորմանը։
Լինելով ռայխկանցլեր ու պրուսիական նախարար-նախագահ՝ նա մեծ ազդեցություն ուներ ստեղծված Ռայխի քաղաքականության վրա՝ ընդհուպ մինչև իր պաշտոնաթող լինելը 1890 թվականին։ Արտաքին քաղաքականության մեջ Բիսմարկը պահպանում էր ուժերի հավասարակշռության սկզբունքը։
Ներքին քաղաքականության մեջ նրա գահակալման ժամանակ 1866 թվականից կարելի է առանձնացնել երկու շրջան։ Սկզբում նա դաշինք կնքեց չափավոր լիբերալների հետ։ Այս ժամանակահատվածում տեղի ունեցան բազմաթիվ ներքին բարեփոխումներ, օրինակ՝ քաղաքացիական ամուսնության գաղափարի ներմուծումը, որը Բիսմարկն օգտագործել է կաթոլիկ եղեկեցու ազդեցությունը թուլացնելու համար։ 1870-ականների վերջից Բիսմարկն առանձնանում է լիբերալներից։ Այս ժամանակամիջոցում նա ձեռնամուխ է լինում պրոտեկցիոնիզմի քաղաքականությանն ու տնտեսության մեջ իշխանության միջամտությանը։ 1880-ական թվականներին մտցվել է հակասոցիալիստական օրենք։ Այդ ժամանակվա կայսր Վիլհելմ II-ի հետ հակամարտությունը բերեց Բիսմարկի պաշտոնաթող լինելուն։
Հետագա տարիներին Բիսմարկը խաղացել է քաղաքական մեծ դեր՝ քննադատելով իր հետևորդներին։ Իր հուշերի շնորհիվ Բիսմարկին հաջողվում էր երկար ժամանակ ազդել հասարակության աչքերում իր սեփական կերպարի ձևավորման վրա։
20-րդ դարի կեսին գերմանական պատմական գրականության մեջ գերակայում էր Բիսմարկի՝ որպես գերմանական դքսությունների մի ազգային պետության միավորման համար պատասխանատու քաղաքական գործչի, դերի դրական գնահատականը, ինչը մասամբ բավարարում էր ազգային հետաքրքրություններին։ Նրա մահից հետո իր պատվին կանգնեցվում էին բազմաթիվ արձաններ՝ որպես հզոր անձնական իշխանության խորհրդանիշ։ Նա ստեղծել էր նոր ազգ ու մարմնավորել էր սոցիալական ապահովման նորարարական համակարգերը։ Բիսմարկը, լինելով կայսրին նվիրված, ամրացրել է պետությունը ուժեղ, լավ պատրաստված բյուրոկրատիայով։ Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո սկսեցին ավելի բարձր հնչել քննադատական ձայներ, որոնք Բիսմարկին մեղադրում էին մասնավորապես Գերմանիայում ժողովրդավարության ճնշման մեջ։ Ավելի շատ ուշադրություն էր հատկացվում նրա քաղաքականության վրա, իսկ գործունեությունը ուսումնասիրվում էր ընթացիկ կոնտեքստում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օտտո ֆոն Բիսմարկը ծնվել է 1815 թվականի ապրիլի 1-ին Բրանդենբուրգյան պրովինցիայում (ներկայում՝ Սաքսոնիա-Անհալտ), մանր ազնվականների ընտանիքում։ Բիսմարկների տոհմի բոլոր սերունդները ղեկավար պաշտոններ են վարել խաղաղ ու ռազմական կառույցներում, բայց առանձնապես աչքի չեն ընկել։ Բիսմարկները եղել են յունկերներ՝ սերունդներն այն նվաճող-ասպետների, ովքեր բնակավայրեր են հիմնել Էլբա գետից արևելք ընկած տարածքներում։ Բիսմարկները չունեին հսկայական տարածություններ, մեծ հարստություն կամ ազնվականական շքեղություններ, բայց համարվում էին ազնվականներ։
Երիտասարդ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1822-1827 թվականներին Օտտոն սովորել է Պլամանի դպրոցում, որտեղ հատուկ ուշադրություն էր դարձվում սովորողների ֆիզիկական դաստիարակությանը։ Բայց պատանի Օտտոն դրանից բնավ գոհ չէր և այդ մասին հաճախ էր գրում ծնողներին։ 12 տարեկան հասակում Օտտոն թողեց Պլամանի դպրոցը, բայց շարունակեց մնալ Բեռլինում՝ հաճախելով Ֆրիդրիխ Մեծի անվան գիմնազիա, որ գտնվում էր Ֆրիդրիխշտրասում։ Երբ լրացավ Օտտոյի 15 տարին, նա տեղափոխվեց «Մոխրագույն վանքի մոտ» գիմնազիա։ Օտտոն սովորում էր միջին առաջադիմությամբ, ոչնչով աչքի չէր ընկնում, բայց լավ էր սովորում ֆրանսերեն ու գերմաներեն, տարված էր արտասահմայան գրականությամբ։ Նրան ամենից շատ հետաքրքրում էին նախորդ տարիների քաղաքական պատմությունը, տարբեր երկրների ռազմական ու խաղաղ հակամարտությունները։ Այդ տարիներին պատանին, ի հակադրություն իր մոր, բավական հեռու էր կրոնից։
Գիմնազիան ավարտելուց հետո մայրն Օտտոյին ուղարկում է Գեորգ Ավգուստի համալսարան (Գյոտինգեն), որ գտնվում էր Հաննովերի թագավորությունում։ Ենթադրվում էր, որ երիտասարդ Բիսմարկը կսովորի իրավունք և հետագայում կաշխատի որպես դիվանագետ։ Սակայն Բիսմարկը լուրջ չէր վերաբերվում ուսմանը և նախընտրում էր զվարճանալ ընկերների հետ, իսկ վերջիններս բավական շատ էին։ Օտտոն մասնակցեց 27 մենամարտերի, որոնցից մեկի ժամանակ նա վիրավորվեց իր կյանքում առաջին և միակ անգամը. այտի վերքից մնաց սպի։ Ընդհանրապես Օտտոն շատ քիչ էր տարբերվում այդ ժամանակվա «ոսկե» երիտասարդությունից։
Բիսմարկը այդպես էլ չավարտեց իր կրթությունը Գյոտինգենում. շվայտ կյանք վարելու արդյունքում նա մնաց դատարկ գրպանով։ Համալսարանի ղեկավարությունը սպառնում էր ձերբակալել Բիսմարկին, և վերջինս հեռանում է քաղաքից։ Մի ամբողջ տարի նա հաշվառված էր Բեռլինի Նոր մայրաքաղաքային համալսարանում, որտեղ պաշտպանեց ատենախոսություն փիլիսոփայությունից՝ քաղաքական տնտեսության թեմայով։ Դրանով ավարտվեց նրա համալսարանական կրթությունը։ Բիսմարկն անմիջապես որոշեց սկսել դիվանագիտական կարիերան, ինչպես ցանկանում էր մայրը։ Բայց Պրուսիայի՝ այդ ժամանակվա արտաքին գործերի նախարարը մերժեց՝ խորհուրդ տալով «աշխատել Գերմանիայի ներսում գտնվող որևէ ադմինիստրատիվ կազմակերպությունում, ոչ թե մտնել եվրոպական դիվանագիտության ոլորտ»։ Հնարավոր է, որ նրա այդ որոշման վրա ազդել են լուրերը Բիսմարկի ուսանողական բուռն կյանքի ու մենամարտերի միջոցով հարաբերություններ պարզելու սովորության մասին։
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիսմարկը գնաց աշխատելու Ախենում, որ ընդամենը կարճ ժամանակ առաջ էր մտել Պրուսիայի կազմի մեջ։ Այս առողջարանային քաղաքում դեռ զգացվում էր Ֆրանսիայի ազդեցությունը, և Բիսմարկը հիմնականում զբաղվում էր այդ սահմանամերձ տարածքը մաքսային միության (որում գլխավորում էր Պրուսիան) մեջ ներգրավելու հարցերով։ Աշխատանքը, Բիսմարկի խոսքերով, ծանր չէր, և բավական ժամանակ էր մնում ընթերցանության ու կյանքը վայելելու համար։ Այդ ժամանակ նա, քիչ էր մնում, ամուսնանա անգլիական թեմի հոգևորականի դստեր՝ Իզաբելա Լորեյն-Սմիթի հետ։
Ախենում Բիսմարկն ստիպված է լինում անցնել զինվորական ծառայության. 1838 թվականին նա գրանցվում է եգերների գվարդիական գումարտակում։ Սակայն մոր հիվանդության պատճառով ընդհատում է իր ծառայությունը։ Մայրը, ում առողջությունը քայքայվել էր երկար տարիներ երեխաների ու կալվածքների մասին հոգ տանելու պատճառով, շուտով մահանում է։ Մոր մահվան հետ Բիսմարկը թողնում է աշխատանքի որոնումները. արդեն պարզ էր, որ նա պիտի զբաղվի Պոմերանիայում գտնվող իրենց կալվածքների կառավարմամբ։
Հաստատվելով Պոմերանիայում՝ Օտտո ֆոն Բիսմարկը սկսեց մտածել կալվածքների եկամուտների բարձրացման հարցերով և շուտով նվաճեց իր հարևանների հարգանքը ինչպես տեսական իմացությամբ, այնպես էլ գործնական հաջողություններով։ Կալվածքում անցկացված կյանքը Բիսմարկին դարձնում է ավելի կազմակերպված, հատկապես համեմատած նրա ուսանողական տարիների հետ։ Նա իրեն դրսևորում էր որպես հնարամիտ ու պրակտիկ հողագործ։ Ուսանողական տարիների սովորությունները, այնուամենայնիվ, չէին մոռացվել, և շուտով մոտակայքում հաստաված յունկերներ նրան սկսում են կոչել «կատաղած»։
Բիսմարկը շատ է մտերմանում իր կրտսեր քրոջ՝ Մալվինայի հետ, ով ավարտել էր կրթությունը Բեռլինում։ Քույր ու եղբոր միջև ծնվում է հոգևոր մտերմություն, որ պայմանավորված էր ճաշակների ու համակրանքների նմանությամբ։
Բիսմարկն երբեք չդադարեց իրեն համարել հավատացյալ և Մարտին Լյութերի հետևորդ։ Ամեն առավոտ նա ընթերցում էր մի հատված Աստվածաշնչից։ Օտտոն որոշեց նշանադրվել Իոհաննա ֆոն Պուտկամերի հետ, և շուտով առանց ավելորդ ջանքերի ի կատար ածեց իր որոշումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 Meyer A. Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog (գերմ.) / Hrsg.: A. Bettelheim — B. — Vol. 3. — S. 1—42.
- ↑ 2,0 2,1 https://www.uni-goettingen.de/de/graf-otto-von-bismarck-1815-bis-1898/62594.html
- ↑ 3,0 3,1 http://ub-goobi-pr2.ub.uni-greifswald.de/viewer/fullscreen/PPN559838239_NF_77/135
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Barkin K. Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 Stolberg-Wernigerode O. z. Neue Deutsche Biographie (գերմ.) — Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 1955. — Vol. 2. — S. 268—277. — doi:10.1163/9789004337862_LGBO_COM_140215
- ↑ Bismarck Mausoleum zu Friedrichsruh — 1996.
- ↑ 9,0 9,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 10,0 10,1 10,2 https://www.dhm.de/lemo/biografie/otto-bismarck
- ↑ 11,0 11,1 Lundy D. R. The Peerage
- ↑ В. В—в Бисмарк, Вильгельм (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1905. — Т. доп. I. — С. 267—268. — 956 с.
- ↑ Orden
- ↑ https://web.archive.org/web/20110211054155/http://www.bonn.de/rat_verwaltung_buergerdienste/der_oberbuergermeister/ehrenbuerger/index.html
- ↑ Orden
- ↑ (unspecified title)
- ↑ https://www.speyer.de/de/rathaus/ehrenbuerger-innen/otto-fuerst-von-bismarck/ (գերմ.)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո ֆոն Բիսմարկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո ֆոն Բիսմարկ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 443)։ |
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Ապրիլի 1 ծնունդներ
- 1815 ծնունդներ
- Հուլիսի 30 մահեր
- 1898 մահեր
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Անձինք նամականիշերի վրա
- Գերմանացի դիվանագետներ
- Գերմանիայի կանցլերներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Բեռլինի պատվավոր քաղաքացիներ
- Գերմանացի ազգայնականներ
- Գերմանացի պետական գործիչներ
- Գերմանացի իրավաբաններ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ