Բորիս Կաբուր
Բորիս Կաբուր | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1917 |
Ծննդավայր | Տալլին, Ռուսական հանրապետություն |
Վախճանվել է | հունվարի 28, 2002 (84 տարեկան) |
Վախճանի վայր | Տարտու, Էստոնիա |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Մասնագիտություն | ճարտարագետ, թարգմանիչ, գրող և գիտաֆանտաստիկ գրող |
Քաղաքացիություն | Էստոնիա |
Պարգևներ |
Կաբուր Բորիս (էստ․՝ Boris Kabur), (սեպտեմբերի 15, 1917, Տալլին, Ռուսական հանրապետություն - հունվարի 28, 2002, Տարտու, Էստոնիա), էստոնացի խորհրդային գրող, թարգմանիչ։
Ծնվել է 1917 թվականի սեպտեմբերի 15-ին Տալլին քաղաքում։ Ավարտել է Տարտուի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Անդրանիկ պիեսը («Ռոպս», 1964 թ.) բեմադրվել է Տալլինում, Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), Հելսինկիում, Երևանում։ Գրել է նաև «Ռոպսն օգնում է բոլորին» (1965 թ.), «Հակալույս» (1968 թ.) պիեսները։ Արձակ գործերից հիմնականը «Տիեզերքի շեմին» (1966) վեպն է։ 1973 թվականին սոցիալիստական երկրների գրողների կոնֆերանսում (Պոզնան) արժանացել է գիտաֆանտաստիկ երկերի համար սահմանված միջազգային գլխավոր մրցանակին։ Բնագրից թարգմանել է Գ. Միլտոնի, Հ. Լոնգֆելլոյի, Ու. Ուիտմենի, Է. Լի Մաստերսի, Ն. Վիների առանձին երկեր։ Թարգմանություններով ու հոդվածներով էստոնացիներին է ներկայացրել հայ դասականների ստեղծագործությունները։
Նրա թարգմանությամբ (հայերենից) լույս են տեսել նաև Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ն (1966 թ.) և «Սասունցի Դավիթ» (1975 թ.) էպոսը։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 153)։ |
- Սեպտեմբերի 15 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Տալլին քաղաքում ծնվածներ
- Հունվարի 28 մահեր
- 2002 մահեր
- Տարտու քաղաքում մահացածներ
- Տալլինի Անտառային գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Էստոնացի գրողներ
- Էստոնացի թարգմանիչներ
- Էստոնացի գյուտարարներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Տարտուի համալսարանի շրջանավարտներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին