Jump to content

Գերբնական (3-րդ եթերաշրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գերբնական (այլ կիրառումներ)
Գերբնական (3-րդ եթերաշրջան)
Supernatural (season 3)
Ժանրֆանտաստիկ, սարսափ, դրամա
ՍտեղծողԷրիկ Կրիպկե
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԼեզուԱնգլերեն
Գլխավոր
դերերում
Ջարեդ Պադալեկի
Ջենսեն Էքլս
Քեթի Քեսիդի
Լոուրեն Քոհեն
Միշա Քոլինզ
Մարկ Շեփարդ
Ջիմ Բիվեր
ՊրոդյուսերԷրիկ Կրիպկե
Ռոբերտ Սինգեր
Մաքջի (2005-2013)
Դեյվիդ Նաթթեր (2005)
Քիմ Մաններս (2006-2009)
Ջոն Շիբան (2006-2007)
Ֆիլիպ Սգրիկիա (2009-մինչ հիմա)
Սառա Գեմբլ (2009-2012)
Բեն Էդլունդ (2009-2011)
Ջերեմի Քարվեր (2012-մինչ հիմա)
Ադամ Գլասս (2012-մինչ հիմա)
ԵրաժշտությունՋեյ Գրուսկա
Քրիստոֆեր Լեններց
Եթերաշրջանների քանակ11
Սերիաների քանակ16
ՀեռուստաալիքThe CW
Ընկերություն

The WB (2005-2006)

The CW (2006-մինչ հիմա)
ՆախորդԳերբնական (2-րդ եթերաշրջան)
ՀաջորդԳերբնական (4-րդ եթերաշրջան)
Պաշտոնական կայքէջ

Գերբնական (անգլերեն՝ Supernatural), ամերիկյան սարսափ ժանրի հեռուստասերիալ, ստեղծված Էրիկ Կրիպկեի կողմից։ Պրեմիերան ցուցադրել է The WB հեռուստաալիքով՝ 2007 թվականի հոկտեմբերի 4-ինː Եզրափակիչ սերիան ցուցադրվել է 2008 թվականի մայիսի 15-ին։

Սերիալը պատմում է երկու եղբայրների մասին, որոնք տեղափոխվելով ԱՄՆ, կռվում են դեմոնների դեմː

Վինչեստեր եղբայրներին հաջողվում է սպանել իրենց թշնամիներին, որոնք վնասում էին թե՛ իրենց, թե՛ մնացած մարդկանց.Ազազելը պարտված էրː դժոխքի դռները երկար ժամանակ բաց չմնացին,սակայն դուրս եկան բավականին դեմոններ, որոնք սկսեցին պատրաստվել ապոկալիպսիսինː

Աշխարհը գտնվում էր բավականին մեծ վտանգի տակ, քանզի մի քանի դեմոններ պատրաստվում էին իրենց լայնածավալ վտանգավոր գործողությունները ծավալելːՍեմը և Դինը մշտապես փորձում էին վերացնել բոլոր չար էակներին, որոնք գրեթե հանդես էին գալիս միայն փաքր քաղաքներում, սակայն ամեն անգամ նրանք հայտվում էին անհանգստությունների մեջ և վտանգում իրենց կյանքըː

Սակայն կար մեկ այլ թշնամի.ժամանակ, որի դիմաց ամեն բան անզոր էրː Դինին մնացել է 366 օր, սկսած այն օրից, երբ նա իր հոգին վաճառեց դեմոններին եղբորը՝ Սեմին կյանքի վերադարձնելու համարː

Վինչեստեր եղբայրները Ռուբիի հետ միասին փնտրում են այդ դեմոնին, դա միակ հնարավորությունն էր փրկելու Դինին իր սարսափելի ճակատագրիցː

Հատուկ հյուրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջիմ Բիվեր - Բոբբի Սինգեր
  • Սթերլինգ Բրաուն - Գորդոն Ուելքեր
  • Մայքլ Մասսի - Կուբրիկ
  • Սինդի Սեմպսոն - Լիզա Բրեյդեն
  • Նիկոլաս Էլիա - Բեն Բրեյդեն
  • Սիերա Մաքկորմիկ - Լիլիթ
  • Ջեֆրի Դին Մորգան - Ջոն Վինչեստեր
  • Ռիչարդ Սփեյթ - Տրիկստեր
  • Թրեվիս Ուեսթեր - Գարրի Սպենգլեր
  • Սթիվեն Ուիլիամս - Ռուֆուս Տյորներ
# Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Հեռարձակման ամսաթիվը ԱՄՆ-ում ԱՄՆ-ի հեռուստադիտողներ (միլլիոն)
451"Հրաշալի յոթնյակը"
"The Magnificent Seven"
Քիմ ՄեններսԷրիկ Կրիպկե4 հոկտեմբեր 20072,97[1]
դժոխքի դռների բացվելուց հետո շատ դեմոններ արդեն իսկ խախտել էին յոթ մահացու մեղքերը և անցել էին աշխարհը կործանելու փորձերինːԱյդ ուժերին հաղթելու համար եղբայրները միավորում են իրենց ուժերը այլ որսորդների հետː Սեմին սկսում է հետապնդել մի շիկահեր աղջիկ այ ժամանակ, երբ Սեմը փորձում էր փրկել եղբորըː
462"Երեխաների մոտ ամեն բան լավ է"
"The Kids Are Alright"
Ֆիլլիպ ՍգրիկիաՍերա Գեմբլ11 հոկտեմբեր 20073,16[1]
Եղբայրները տեղափոխվեցին Սիսերո, որտեղ հայտնվել էին շար էակներ, որոնք հետապնդում էին երեխաներին և նրանց մայրերինːԴինը տեսնում է մի երեխայի, որը շատ նման էր նրան՝ ամեն ինչով և մորը տեսնելով՝ հիշում է, որ մի քանի տարի առաջ կապ է ունեցել նրա հետːՍեմը պարզում է, թե ով է իրականում Ռուբինː
473"Անհաջող օր Բլեք-Ռոքում"
"Bad Day At Black Rock"
Ռոբերթ ՍինգերԲեն Էդլունդ18 հոկտեմբեր 20073,03[1]
Սեմը և Դինը դառանում են հզոր սեպականատիրոջ արտեֆակտեր, ովքեր կարող են հարստասնել տիրոջըːՊարզվեց, որ այդտեղ գոյություն ուներ հին անեծքːԵղբայրները ցանկանում էին ազատվել այդ ամենիչ, բայց նրանղ խանգարում էի գող Բելլանː
484"Մեղքերի քաղաք"
"Sin City"
Չարլզ ԲիսոնՌոբերթ Սինգեր25 հոկտեմբեր 20073,02[1]
Վինչեստերները տեղափոխվում են մի քաղաք, որտեղ տեղի են ունենում տարօրինակ իրադարձություններː Սեմը և Դինը հասկանում են, որ քաղաքի բնակիչների մի մասը անհետացել է, իսկ մյուս մասը՝ դարձել հրեշː
495"Գիշերային հեքիաթներ"
"Bedtime Stories"
Մայք ՌոլԿատրին Համպրիս1 նոյեմբեր 20073,24[1]
Մի քաղաքում տեղի է ունենում սպանություն, որը հիշեցնում է հին հեքիաթներիːԵղնայրները պարզում են, որ այդ կատարվածվի հետևում կանգնած է մի ուրվական, որը Սպիտակաձյունիկի կերպար էր ընտրելː
506"Կարմիր երկինք առավոտյան"
"Red Sky At Morning"
Կլիֆֆ ԲոուլԼոուրենս Անդրիս8 նոյեմբեր 20073,01[1]
Մի քանի մարդ խեղդվել են շատ հանելուկային ճանապարհով,եղբայրները փորձում են պարզել կատարվածըːՊարզվում է, որ ով մահանում է իր մահից առաջ տեսնում է «ուրվական նավին»ːԵղբայրներին միանում է նաև ԲելլանːՍակայն նա ուներ այլ նպատակներː
517"Թարմ արյուն"
"Fresh Blood"
Քիմ ՄեններսՍերա Գեմբլ15 նոյեմբեր 20072,88[1]

Գորդոն Ուոկերը հանդիպում է Բելայի հետ և ատրճանակի փողը նրա վրա պահելով սպառնում է որպեսզի նա ասի, թե որտեղ է գտնվում Սեմ Վինչեստերը։ Նա սպառնալիքներին ուշադրություն չի դարձնում, և Գորդոնին պայման է առաջարկում։ Բելան Դինին է զանգում, և իմանում է, թե որտեղ է նա գտնվում Սեմի հետ միասին, իսկ Գորդոնը իր հերթին չար ուժերի դեմ վզնոցը նրան է տալիս։ Սեմը և Դինը վամպիրների հետքերով են գնում, և մի մարդու են գտնում, ով ամբողջությամբ արյունահոսում էր։ Փորձելով դեպի իրեն բերել վամպիրին, Դինը ձեռքի վրա կտրվածք է անում։ Արյան հոտի վրա Լյուսի անունով մի վամպիր է գալիս։ Դինն աղջկան դեպի իրեն է կանչում, սակայն երբ նա ժանիքներով պատրաստվում էր հարձակվել Դինի վրա, նա հանում է մահացածի արյունով ներարկիչը, խրում է նրա պարանոցին։

Վինչեստերները վամպիրին սենյակ են բերում և կապում են։ Եղբայրները փորձում են իմանալ, որտեղ է գտնվում նրա խումբը, սակայն աղջիկը ոչինչ չհասկանալով ասում է , որ ինչ որ բան է խմել, և հիմա իրեն լավ չի զգում։ Աղջիկը պատմում է, որ սրճարանում ինքը Դիկսոն անունով մի տղայի հետ է հանդիպել, ով նրան խմիչք է հյուրասիրել։ Դինը հասկանում է, որ այդ տղան խմիչքի մեջ վամպիրի արյուն է լցրել, այդ ամենի արդյունքում Լյուսիին վարակելով։ Եղբայրները հասկանում են, որ չեն կարող օգնել նրան, և Դինը թրով կտրում է նրա գլուխը։ Գորդոն Ուոկերը իր ընկեր Կուբրիկի հետ գալիս է տուժած տղամարդու մոտ։ Նա պատմում է վամպիրի հարձակման և երկու եղբայրների մասին, ովքեր իրեն փրկել են։ Գորդոնը հասկանում է որ այդ երկու տղաները Վինչեստեր եղբայրներն էին։ Սեմը և Դինը գալիս են այն սրճարանը, որտեղ իմանում են որ քաղաքում ևս երկու աղջիկ է կորել։ Դինը մի տղայի է տեսնում, ով ակումբից դուրս է գալիս մի աղջկա հետ։ Դիկսոնը վամպիրի արյունով ներարկիչն աղջկա բերանին է մոտեցնում, սակայն Դինը վազելով տղային հարվածում է։ Նա ընկնում է, իսկ արյունը թափվում է։ Դիկսոնը հարվածում է Դինին և փախչում է։ Եղբայրները նրա ետևից են վազում, սակայն զինված Գորդոնին և Կուբրիկին են հանդիպում։ Գորդոնը սկսում է կրակել, սակայն եղբայրները կարողանում են փախչել։ Իսկ Գորդոնը դառնում է Դիկսոնի զոհը։ Վինչեստերները իրենց սենյակում նստած փորձում են հասկանալ, թե ինչպես է Գորդոնը իմացել իրենց գտնվելու վայրը, և Դինը հասկանում է, որ Բելան իրենց դավաճանել է։ Այդ ժամանակ Գորդոնը արթնանում է վամպիր Դիկսոնի որջում, որտեղ, ինչպես ինքը, երկու աղջիկ նույնպես կապված էին։ Գորդոնի հետ խոսելու ժամանակ Դիկսոնը բացատրում է, որ իր ցեղը վերանում է, և այդ պատճառով նա ստիպված անմեղ մարդկանց վամպիրների է վերածում։ Դիկսոնը իր ձեռքի, իսկ հետո Գորդոնի ձեռքի վրա կտրվածք է անում, ինչից հետո նրա արյունը իր արյան հետ է խառնում։ Բելան փորձում էր քավել իր մեղքը Վինչեստերների առաջ, և դրա համար զանգում է Դինին և ասում, թե որտեղ է գտնվում Գորդոնը։ Այդ ժամանակ Գորդոնը Դիկսոնի որջում սպանում է մի մարդու, ով իր առաջ էր հայտնվել։ Վինչեստերները գալիս են Դիկսոնի որջը և Դիկսոնից իմանում են, որ նա Գորդոնին վամպիր է դարձրել։ Այդ ժամանակ Գորդոնը գալիս է այն հյուրանոցը որը վարձել էր Կուբրիկի հետ, և պատմում է թե ինչ է տեղի ունեցել։ Կուբրիկը հանում է դանակը որպեսզի սպանի Գորդոնին, սակայն նա առաջ է անցնում, Կուբրիկին ձեռքով հարվածելով։ Վինչեստերները փորձում են գտել այն վայրը, որի մասին իրենց ասել էր Բելան։ Սակայն այդտեղ Դինի հեռախոսին է զանգում Գորդոնը, և ասում է որ նա Սեմի հետ միասին գան ֆաբրիկա, որտեղ ինքը գտնվում է։ Դինը հրաժարվում է այդ առաջարկությունից, սակայն Գորդոնը հասկացնում է Դինին, որ ինքը գերի է վերցրել մի աղջկա, և եղբայրներն այլընտրանք չեն ունենում։ Սեմը և Դինը գալիս են այն ֆաբրիկան, որի մասին ասել էր Գորդոնը, և գտնում են աղջկան, որին Գորդոնը գերի էր պահում։ Պահոցի մի մասը փուլ է գալիս, և երկու եղբայրներին առանձնացնում է իրարից։ Հանկարծակի լույսը հանգչում է և Գորդոնը Սեմի առջև է հայտնվում։ Սեմը հանում է թուրը, փորձելով սպանել Գորդոնին։ Այդ ժամանակ աղջիկը` որ Դինի մոտ էր գտնվում, հարձակվում է նրա վրա, և Դինը հասկանում է, որ Գորդոնը նրան նույնպես վամպիր էր դարձրել։ Դինը հասցնում է սեղմել ատրճանակի սեղմակը, և աղջիկը գետնին է ընկնում:Գորդոնը փորձելով սպանել Սեմին հարձակվում է նրա վրա և վերցնում է նրա ձեռքի թուրը։ Սեմին օգնության է հասնում Դինը, սակայն Գորդոնը նրան պատին է խփում, և նա կորցոնւմ է գիտակցությունը։ Գորդոնը մոտենում է Դինին և ժանիքներով նրա վզին է կպչում։ Սեմը շտապում է օգնել եղբորը, սակայն Գորդոնը Սեմին շենքի մյուս մասն է գցում։ Սեմը վերցնում է ձեռքի տակ ընկած թոկը, և դրանով խեղդում է Գորդոնին, մինչև նրա գլուխը ուսերի վրայից չի թռչում։

Սերիայի վերջում Դինը նորոգում է մեքենան։ Սակայն հասկանալով որ շուտով դժոխք է ընկնելու, որոշում է սովորեցնել Սեմին, թե ինչպես է դա արվում։
528"Շատ գերբնական Ամանոր"
"A Very Supernatural Christmas"
Միլլեր ՏոբինՋերեմի Կարվեր13 դեկտեմբեր 20073,02[1]

Եկավ Ամանորը։ Սակայն նույնիսկ այս կախարդական և հեքիաթային պահին, Վինչեստեր եղբայրների համար գործ է սկսվում։ Նրանք իմանում են տղամարդու անհայտացման մասին և գնում են որպեսզի ուսումնասիրեն այդ գործը։ Խոսելով տուժածի կնոջ հետ, Սեմը և Դինը զննում են տունը, և ժխնելույզի մեջ ատամ են գտնում։ Դինը պարզում է, որ քաղաքում առաջին անգամ չէ այսպիսի դեպք տեղի ունենում, իսկ Սեմը ասում է, որ դա կարող է Անտի-Սանտա լինել Սեմը պատմում է, որ Անտի-Սանտան Սանտա-Կլաուսի չար եղբայրն է, որը գոյություն ունի բազմաթիվ ժողովուրդների մշակույթներում, և Ամանորի գիշերը նա պատժում է մեղսագործներին։ Դինը ասում, որ բոլոր անհայտացածները մինչև անհայտանալը Սանտայի Գյուղ են այցելել, և եղբայրները երկուսով այնտեղ են ուղեվորվում։ Դինը առաջարկում է Սեմին տոնել Ամանորը, սակայն Սեմը հիշելով թե ինչպիսին է Ամանորը եղել իրենց մանկությունում հրաժարվում է։ Սեմը ասում է, որ ըստ լեգենդի Անտի-Կլաուսը կաղում է, և նրա վրայից կոնֆետների հոտ է գալիս։ Հետո նրանք կաղող տղամարդ են տեսնում, ով Սանտա Կլաուսի հագուստով էր, և որոշում են հետևել նրան, նրա տան մոտակայքում պտտվելով։ Կանացի ճչոց է լսվում, և եղբայրները հրացանները պատրաստ տուն են ներխուժում։ Հասկանալով որ ձայնի աղբյուրը հեռուստացույցն էր, Վինչեստեր եղբայրները, որպեսզի կարողանան բացատրել իրենց ոչ օրինական ներխուժումը, ամանորյա երգեր են սկում երգել։ Սեմը և Դինը ևս մի անհայտացման մասին են իմանում, և գնում են այն տունը, որտեղ տեղի է ունեցել անհաջողությունը։ Սեմը զննում տունը, և ամանորյա պսակ է տեսնում, որը նկատել էր նաև այն տանը, որտեղ տեղի էր ունեցել առաջին անհայտաումը։ Սեմը Բոբբիին է զանգում, և վերջինս պատմում է նրան, որ հնարավոր է պսակի հետ ասպիրակ է հյուսած, այն շատ հզոր բույս է ըստ հեթանոսական հավատքի։ Բոբբին նաև ասում է, որ ասպիրակը օգտագործում են մարդկային զոհաբերության արարողության ժամանակ։ Սեմը այն մտքին է հանգում, որ իրենք գործ ունեն ձմեռային արևադարձի աստծո հետ, որը զոհաբերված մարդու փոխարեն թեթև կլիմա է նվիրում։ Վինչեստերները որոշում են իմանալ թե որտեղ են այդպիսի պսակներ վաճառում, և մի խանութի են հանդիպում, որտեղ բազմաթիվ ամանորյա ատրիբուտներ են վաճառում։ Դինը և Սեմը զրուցում են վաճառողի հետ, ումից իմանում են, որ բոլոր պսակները արդեն վաճառվել են։ Սակայն նա պատմում է, թե որտեղ կարելի է գտնել Մեյջ Կարրիգան անունով կնոջը, ով այդպիսի պսակներ է վաճառում։ Եղբայրները նրա տուն են գալիս, որտեղ ծանոթանում են նրա ամուսնու հետ և նկատում են որ նա կոնֆետներ է ուտոււմ։ Նրանք Բոբբիից իմանում են, որ աստծուն կարելի է սապնել եղևնու փայտով, և Դինը արդեն սկսում սրել դրանք։ Սեմը պատմում է, որ Կարրիգանները առաջ Սիետլեում էին ապրում, որտեղ ամանորից առաջ ևս երկու առևանգում էր տեղի ունեցել։ Նա հիշում է, որ նրանց տանը աղավնիճ և անանուխ են տեսել, որոնք շատ լուրջ բույսեր են հեթանոսական մշակույթում։ Դինը կարծում է, որ նրանք ձմեռային արևադարձի աստծուն իրենց տանն են պահում, և որոշում է ստուգել։ Ուշ երեկոյան Վինչեստերները Կարրիգանների տուն են մտնում, որտեղ խորանում մարդկային ոսկորներ են գտնում։ Հայտնվում է Մեյջը ամուսնու հետ և խլում են նրանց զենքերը։ Կարրիգանները Սեմին և Դինին աթոռներից են կապում, պատրաստվելով նրանց զոհաբերել։ Պատրաստվելով ծեսին, Կարրիգանները պատմում են Վինչեստերներին, որ մի քանի տարի առաջ մարդիկ աղոթում էին իրենց` հեթանոսական աստվածներին, և որ դա իրենց տոնն էր։ Սակայն հավատի հետ միասին մարդիկ անարդարորեն մոռացան իրենց մասին։ Հետո տիկին Կարրիգանը պատրաստվում է ծեսին և դանակով Սեմի ձեռքին կտրվածք է անում, նրա արյունը ամանի մեջ լցնելով, նույն բանը անում է նրա ամուսինը, Դինի ձեռքին կտրվածք անելով։ Հետո պարոն Կարրիգանը Սեմի աջ ձեռքի եղւնգը հանում է, և արդեն պատրաստ էր հանել Դինի ատամը, երբ հանկարծ դռան զանգի ձայնն է լսվում։ Կիրրիգանները գնում են դուռը բացելու, իսկ երվ վերադառնում են, Վինչեստերների հետք անգամ չկար։ Փակելով դուռը` որպեսզի աստվածները դուրս չգան, Սեմը և Դինտ վերցնում են տոնածառի չյուղերը, քանի որ իրենց փայտերը խորանում էին մնացել։ Այդ ժամանակ դուռը բացվում է և Կիլլիգանները ներս են մտնում։ Նրանք հարձակվում են եղբայրների վրա, սակայն Սեմը կարողանում է խփել Մեյջին, իսկ նրա ամուսինը Դինի զոհն է դառնում։

Հյուրանոցում Սեմը որոշում է տոնել Ամանորը և Դինին նվեր է տալիս։ Վերջինս նույնպես եղբորը նվեր է տալիս։ Իսկ դռանը ձյուն էր գալիս, և ամբողջը սպիտակ գորգով էր պատվում։
53"Կախարդների մուրճը"
"Malleus Maleficarum"
Բոբերտ ՍինգերԲեն Էդլունդ31 հունվար 20072,95[1]
Շատ մարդիկ խեղդվել էին հանելուկային հանգամանքներով.եղբայրները փորձում էին պարզել կատարվածըː
5410"Ամառային գիշերվա երազ"
"Dream a Little Dream of Me"
Սթիվ ԲոումՍերա Գեմբլ7 փետրվար 20082,68[1]

Սեմը և Դինը իմանում են այն մասին, որ Բոբբին հիվանդանոց է ընկել։ Խոսելով բժիշկի հետ նրանք իմանում են, որ նա պարզապես քնել է, և այլևս չի արթնացել։ Վինչեստերները այցելում են այն հյուրանոց, որտեղ մնում էր Բոբբին, մեկ այլ գործ քննելով։ Ուսումնասիրելով համարը, եղբայրները գտնում են տարբեր հոդվածներ և թերթեր, որոնցից պարզում են, որ Բոբբին ուսումնասիրում էր բժիշկ Գրեգի մահվան պատճառը, որը մահացել էր քնած ժամանակ։ Դինը խոսում է բժիշկ Գրեգգի օգնականի հետ, ումից իմանում է, որ բժիշկը կենդանության օրոք զբաղվում էր քնի խնդիրներով և տարբեր փորձեր էր կատարում։ Ուսումնասիրելով բժիշկ Գրեգգի թերթերը, Դինը գնում է հիվանդներից մեկի՝ Ջերեմիի մոտ։ Նրանից նա իմանում է, որ Ջերեմին փոքր ժամանակ գլխի վնասվածք է ստացել, ինչից հետո այլևս երազներ չէր տեսնում և բժիշկ Գրեգգը նրան սկսեց խոտերի խառնուրդ տալ, ինչից շնորհիվ նա սկսեց շատ իրական երազներ տեսնել։ Հիվանդանոցում Սեմը պատմում է Դինին, որ գոյություն ունի «Սայլեն Կապենսիս» անունով բույս, որի օգնությամբ, ըստ լեգենդի, կարելի է ուրիշների երազների մեջ մտնել, կառավարել դրանք, և նույնիսկ մարդկանց սպանել։ Դինը կարծում է, որ բժիշկը ցանկանալով այդ բույսը փորձել հիվանդներից մեկի վրա, տվել է այն հիվանդին, և նա մտնելով բժիշկի քուն սպանել է նրան։ Վինչեստերները որոշում են մտնել Բոբբիի քուն և օգնություն խնդրել նրանից այդ գործում։ Դինը զանգում է Բելլային և խնդրում է նրան, որպեսզի նա օգնի գտնել այդ բույսը, որի շնորհիվ նրանք կարող են մտնել Բոբբիի քնի մեջ։ Վինչեստերները խմում են այդ բույսից պատրաստած թորմը, որի մեջ Բոբիի մազն էր, և խար քնի մեջ են մտնում։ Նրանք հայտնվում են Բոբիի տանը, և Դինը գնում է նրան փնտրելու։ Սեմը դուրս է գալիս տանից, և հայտնվում է դրսում, որտեղ զարդարված էր ծաղիկներով։ Այդ ընթացքում դուռը նրա ետևում փակվում է։ Դինը թափառելով տանը, գտնում է Բոբիին և պատմում է նրան, որ ինքը և Սեմը ընսունել են քնարմատը, սակայն վերջինս նրան չի հասկանում։ Դինը փորձում է բացատրել Բոբբիին, որ դա ընդամենը երազ է, սակայն վերջինս փորձում է ինչ-որ ձև արդարանալ կնոջ առջև, ասելով, որ նրա մեջ դեմոն կար, իսկ ինքը չգիտեր ինչպես փրկել նրան։ Այդ ընթացքում Սեմը հանդիպում է Ջերեմիին զարկիչը ձեռքին։ Նա Սեմին հարվածում է, և վերջինս ընկնում է գետնին։ Դինը ասում է Բոբիին, որ այս ամենը մղձավանջ է, և որ նա կարող է ցանկացած րոպե արթնանալ և կանգնեցնել նրան։ Բոբբին խորը շունչ է քաշում և հայտնվում է մահճակալին։ Այդ ընթացքում Սեմը և Դինը արթնանում են իրենց հյուրանոցի համարում։ Հիվանդանոցում Բոբբին պատմում է եղբայրներին, որ Ջերեմին կարողացել է մտնել իր գլխի մեջ թքի շնորհիվ, որը ինքը թողել էր գարեջրի շշի վրա։ Դինը սարսափով հիշում է, որ Ջերեմիի տանը նույնպես գարեջուր է խմել։ Նրանք երեքով որոշում են գտնել Ջերեմիին, քանի դեռ նա չի հասել իրենց, սակայն կարծես նա գետնի տակ է անցել։ Երկար փնտրտուկներից հետո, որոնք օգուտ չէին տվել, Դինը քնում է, հույս ունենալով, որ Ջերեմին ինքը կգտնի նրանց։ Սեմը եղբոր գլխից մի քանի մազ է հանում և իր թուրմի մեջ է ավելացնում, ինչից հետո քնում է եղբոր ետևից։ Վինչեստերները հայտնվում են անտառում, որտեղ Դինը Լիզաին է հանդիպում, ով խոտածածկի վրա նստած էր։ Նա հրավիրում է Դինին իր մոտ նստել, ինչից հետո անհայտանում է։ Ծառերի ետևից հայտնվում է Ջերեմին և այդ նույն պահին անհայտանում է։ Եղբայրները վազում են նրա ետևից։ Վազելու ժամանակ Դինը կորցնում է Սեմին և հայտնվում է մի միջանցքում, որտեղ շատ դռներ կան։ Դինը գնում է միջանցքով և բացում սենյակների դռներից մեկը, և սենյակ մտնելով մի տղաի է նկատում, որը նստած էր իրեն հակառակ։ Տղան շրջվում է դեպի Դինը և վերջինս ինքն իրեն է տեսնում։ Տղայի աչքերը գիշերվա նման սև էին, և Դինը հասկանում է, որ իր առջև նա է, ով որ ինքը կդառնա, երբ դժոխք գնա։

Դինը սպանում է քնի իր երկվորյակին, Սեմը փոխում է երազը (քանի որ ինքը արդեն ընդունել էր արմատը, չնայած Բոբբին ասում է, որ դա կապ չունի տելեպատիկ ընդունակությունների հետ) և ստիպում է Ջերեմիին արթնանալ։ Երբ նրանք արթնանում են, պարզվում է, որ Բելան չէր եկել Բոբբիին օգնելու, այլ եկել էր Կոլտը գողանալու համար, ինչը որ արեց։
5511"Արտասովոր շրջան"
"Mystery Spot"
Քիմ ՄեններսՋերեմի Կարվեր14 փետրվար 20082,97[1]
Եղբայրները հայտնվում են մի տարօրինակ շրջանում, որտեղ ամեն բան կրկնվում է նորից ու նորիցː
5612"Պատերազմի օրենքները"
"Jus In Bello"
Ֆիլլիպ ՍգրիկիաՍերա Գեմբլ21 փետրվար 20083,23[1]
Սեմը և Դինը ոստիկանությունում էին, երբ հարձակվեցին դեմոնների մի խումբː
5713"Կեղծ հոգիները"
"Ghostfacers"
Ֆիլլիպ ՍգրիկիաԲեն Էդլունդ24 ապրիլ 20082,22[1]
Իրենց որսի ժամանակ եղբայրները համդիպում են Գարիին և Էդին, ովքեր նկարահանում էին կեղծ հոգիներինː
5814"Զանգ մեկ այլ աշխարհից"
"Long Distance Call"
Ռոբերտ ՍինգերՋերեմի Կարվեր1 մայիս 20082,63[1]
Եղբայրները հետաքրքրվում են այն գործով, որ մարդկանց զանգարում են իրենց մահացած ծանոթներըː
5915"Ժամանակը իմ կողմից է"
"Time Is On My Side"
Չարլզ ԲիսոնՍերա Գեմբլ8 մայիս 20082,55[1]
Այս սերիայում տղաները իմանում են անմահության հասած մարդու մասին։ Նա սպանում է մարդականց, ապա փոխում մարդկանց օրգանները իր օրգանների հետ։
6016"Սատանայի պոզերին"
"No Rest For The Wicked"
Քիմ ՄեններսԷրիկ Կրիպկե15 մայիս 20083,00[1]

Դինի մահվան ժամանակը շատ արագ է մոտենում, և նրան սկսում են տանջել հալյուցյունացիաները, որտեղ իր ետևից են ընկել դժոխքի շները, որպեսզի դժոխք տանեն։ Ընդամենը տասներեք ժամ է մնում, սակայն Սեմը հույսը չի կորցնում, և ցանկանում է փրկել եղբորը։ Նրանք Բոբբիի հետ Լիլիտին են փնտրում, որպեսզի վերացնեն համաձայնագիրը, որը կնքել Դինը նրա հետ և փրկեն նրա հոգին։ Սեմը կանչում է Ռուբիին և խնդրում է իրեն տալ այն դանակը, որով կարելի է սպանել դեմոններին։ Սակայն Ռուբին չի ցանկանում դա անել։ Նա ասում է Սեմին, որ նրա մեջ մի ուժ կա, որը կարող է ոչնչացնել Լիլիտին առանց ինչ որ զենքի. պարգև, որը նրան է տրվել դեմոնի կողմից դեռ փոքր ժամանակ։ Սակայն այդտեղ գալիս է Դինը, և խաբկանքով Լիլիտին թակարդի մեջ է գցում, նրանից վերցնելով դանակը։ Այդ ժամանակ Լիլիտը մտնումէ մի աղջկա մեջ, և պատանդ է պահում ամբողջ ընտանիքին։ Լիլիտի մոտ գնալու ճանապարհին եղբայրներին կանգնեցնում է ոստիկամը և փաստաթղթերն է պահանջում, սակայն Դինը հարձակվում է նրա վրա և սպանում է։ Պարզվում է, որ տղամարդու մեջ դեմոն էր մտել։ Բոբբին ասում է, որ Դինին քիչ ժամանակ է մնացել, դժոխքը ավելի մոտ է, և Դինը նույնպես դժոխային արարած է, այդ պատճառով կարողանում է տեսնել այն մարդկանց, որոնց մեջ դեմոններ կան։ Եղբայրները գտնում են այն տունը, որտեղ թաքնվում է Լիլիտը։ Շուտով այդտեղ է հայտնվում Ռուբին, ով կարողացել էր դուրս գալ թակարդից շատ հետաքրքիր ձևով։

Տանը եղբայրները բարձրանում են աղջկա սենյակը, որպեսզի սպանեն նրան, սակայն վերջին պահին նրանք հասկանում են, որ դեմոնը դուրս է եկել երեխայի մեջից։ Արդեն կեսգիշեր է։ Ժամանակը եկավ։ Դինի ետևից դժոխային շուն է եկել, որպեսզի նրա հոգին դժոխք տանի։ Սեմը, Դինը և Ռուբին թաքնվում են մոտակա սենյակում և դռներն ու պատուհանները գերեզմանոցի հողով են պատում։ Ռուբի խնդրում է իրեն տալ դանակը, ցանկանալով դուրս գալ այդտեղից։ Սակայն Դինը տեսնում է նրա իրական դեմքը և հասկանում է, որ դա արդեն Ռուբին չէ։ Նրա մարմնում Լիլիտն է գտնվում:Նա ձեռէով Սեմին պատով է խփում, իսկ Դինին սեղանիվրա է գցում, հետո բացում է դուռը և շներին սենյակ է թողնում։ Լիլիտը փորձում է Սեմին նույնպես սպանել, սակայն ոչինչ չի կարողանում անել, և նա լքում է մարդկային մարմինը։ Դինը մահանում է։ Նրա հոգին դժոխք է գնում։ Եթերաշրջանի վերջին հատվածը` Դինը երկաթե շղթաներով կապված է, և օգնություն է խնդրում։

Թողարկում DVD-ի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակչական նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • DVD ձևաչափ՝ 16 սերիա 5 DVD-ր վրա (Box set)
  • Տարածաշրջանի կոդը ՝ 1
  • Ենթագրեր ՝ անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, պորտուգալերեն,կորեերեն
  • Երաժշտություն ՝ Անգլերեն Dolby Digital 5.1 Stereo
  • Պատկերի ձևաչափ՝ Widescreen Anamorphic, 1.78:1
  • Ստուդիա՝ Warner Home Video
  • Արձակման ամսաթիվ ՝ 2 սեպտեմբեր 2008 (ԱՄՆ)

Սկավառակի վրա ևս

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աուդիո մեկնաբանություն
  • Չստացված կադրեր
  • Պատկերասրահ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 «Supernatural Ratings 2007–2008». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.