Գունիլլա Բանդոլինն առաջին կրթությամբ լրագրող է, սովորել է Ստոկհոլմի ժուռնալիստիկայի դպրոցում և Ուփսալայի համալսարանի գրականության ամբիոնում։ 70-ականներին որպես լրագրող որոշ ժամանակ համագործակցել է շվեդական թերթերի հետ։ 1983 թվականից աշխատում է որպես նկարիչ, քանդակագործ և ճարտարապետ։ Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի և ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում և արվեստի դպրոցներում դասընթացներ է կազմակերպում արվեստի վերաբերյալ։ Մասնակցել է խմբակային ցուցահանդեսների և արվեստի միջոցառումների ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեդիայում և Կուբայում։ Գունիլլա Բանդոլինի քանդակագործական և ճարտարապետական նախագծերը ցուցադրվում են Շվեդիայի քաղաքներում, զարդարում են այգիները, հրապարակները, համալսարանական տարածքները, կլինիկաները, վարչական շենքերը, խոշոր ընկերությունների գրասենյակները:Նկարչի ամենահայտնի գործերից մեկը` «Աստղադիտարանը», փայտե կառանացից Ստոկհոլմի Համմերբյու-շյոստադ թաղամասում, քաղաքի բնակիչների համար ջրի մոտ հանգստանալու սիրված վայրերից մեկն է[4]։
Gunilla Bandolin och Monika Gora: Ett paradis av sopor i Utblick landskap 1994:4, ISSN 0281-7462, sidorna 8-15
Gunilla Bandolin och Sverker Sörlin: Laddade landskap - värdering och gestaltning av teknologiskt sublima platser, Svensk kärnbränslehantering AB, Stockholm 2007, SKB rapport 2007:14, ISSN 1402-3091