Գրիգոր Կեկչեև
Գրիգոր Կեկչեև | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1893[1] կամ մարտի 20, 1893[2] |
Մահացել է | սեպտեմբերի 5, 1948[1] (55 տարեկան) կամ 1948[2] Մոսկվա, ԽՍՀՄ[1][3] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հոգեֆիզիոլոգ |
Հաստատություն(ներ) | Ռուսաստանի վերականգնող բժշկության և առողջարանագիտության գիտական կենտրոն[1], Գիտնականների տուն (Մոսկվա) և Մոսկվայի պետական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա[1] |
Ալմա մատեր | Մոսկվայի կայսերական համալսարան (1919)[1] |
Կոչում | թղթակից անդամ[1] և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1936) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Գրիգոր Խաչատուրի Կեկչեև (ապրիլի 2, 1893[1] կամ մարտի 20, 1893[2] - սեպտեմբերի 5, 1948[1] կամ 1948[2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][3]), հայ խորհրդային ֆիզիոլոգ, հոգեբան, բժիշկ, ԽՍՀՄ ՄԳԱ թղթակից անդամ (1947)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի բնագիտության բաժնում (1914-1916), ապա՝ բժշկական ֆակուլտետում (1916-1919)։ Աշխատել է Մոսկվայի հոգենյարդաբանության ինստիտուտում։ Կազմակերպել է աշխատանքի ֆիզիոլոգիայի (1933), զգայարանների հոգեբանաֆիզիոլոգիայի (1941) լաբորատորիաներ։ Դասախոսել է Մոսկվայի բուհերում, հիմնականում՝ Մոսկվայի պետական համալսարանում, որտեղ դասավանդել է 1930 թվականից մինչև իր կյանքի ավարտը։ Մոսկվայի գիտնականների տան հիմնադիրներից և առաջին ղեկավարներից է[4]։
Աշխատությունները նվիրված են աշխատանքի և աշխատունակության ֆիզիոլոգիային և հոգեբանությանը, մտավոր աշխատանքի առողջապահությանը, մարդու զգայարանների հոգեբանաֆիզիոլոգիայի և հոգեբանության փոխներգործման հարցերին։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- О жизни, старости и смерти. М.: Крестьян. газ., 1926. — 60 с.[5]
- Как работать в высшей школе. Гигиена умственного труда (1930),
- И. М. Сеченов. ЖЗЛ (1933),
- Ночное зрение. Как лучше видеть в темноте (1942),
- Психофизиология маскировки и разведки (1942),
- Интерорецепция и проприорецепция и их значение для клиники (1946),
- Гигиена умственного труда (1948).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]История психологии в лицах. Персоналии / Под ред. Л. А. Карпенко // Психологический лексикон. Энциклопедический словарь в шести томах / Ред.-сост. Л. А. Карпенко. Под общ. ред. А. В. Петровского. — М.: ПЕР СЭ, 2005. — С. 211.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ 3,0 3,1 3,2 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 556.
- ↑ «ЦДУ. История». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Каталог РГБ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Энциклопедия фонда Хайазг(ռուս.)
- Летопись Московского университета(ռուս.)
- Психологи МГУ Արխիվացված 2021-07-23 Wayback Machine(ռուս.)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Կեկչեև» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 357)։ |