Դանուտա Բարտոշ
Արտաքին տեսք
Դանուտա Բարտոշ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1932[1] (92 տարեկան) |
Ծննդավայր | Պիոտրկուվ Տրիբունալսկի, Լոձի վոյեվոդություն, Լեհաստան |
Մասնագիտություն | բանաստեղծուհի |
Կրթություն | Wrocław University of Environmental and Life Sciences? |
Պարգևներ |
Դանուտա Բարտոշ (լեհ.՝ Danuta Bartosz, հունվարի 15, 1932[1], Պիոտրկուվ Տրիբունալսկի, Լոձի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ, ֆելիետոնիստ, լրագրող։ Լեհաստանի գրողների միության անդամ։
Սովորել է Պոզնանի Ադամ Միցկևիչ անվան համալսարանում։ Մոտ երկու տասնյակ գրքի հեղինակ է, որոնցից են՝ «Նրա հետքերի որոնումներում», «Հավատի ափով», «Քարերի արցունքները», «Լուսաբացի տագնապներ», «Միայնյ վիշտն է ճիշտ»։ Մասնակցել է Մակեդոնիայի Ստրուգա քաղաքի բանաստեղծական երեկոների 51-րդ հանդիպմանը։
Տպագրվել է մի շարք ալմանախներում ու անթոլոգիաներում, այդ թվում՝ Ստրուգայի փառատոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տպագրված «Ով ով է» ալմանախում[2]։
Դանուտա Բարտոշը հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտիստի մուսան։ Որպես ձեռքսեղմում (լեհական պոեզիայի անթոլոգիա), Ե., «Արմավ», 2016, էջ 15։ Թարգմ.՝ Գագիկ Դավթյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://bs.sejm.gov.pl/F?func=find-acc&acc_sequence=000046070&find_code=SYS&local_base=ARS10
- ↑ Որպես ձեռքսեղմում (լեհական պոեզիայի անթոլոգիա), Ե., «Արմավ», 2016, էջ 15։