Թալեաթ Մեհմեդ
Թալեաթ Մեհմեդ օսման.՝ مُحمَّد طلعت پاشا | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1874[1] |
Ծննդավայր | Կիրջալի, Օսմանյան կայսրություն[2] |
Մահացել է | մարտի 15, 1921[1] (46 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[2] |
Գերեզման | Monument of Liberty, Istanbul |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Օսմանյան կայսրության մեծ վեզիր և Ministry of the Interior of the Ottoman Empire? |
Կուսակցություն | Միության և Առաջադիմության Կոմիտե |
Պարգևներ և մրցանակներ | |
Talaat Pasha Վիքիպահեստում |
Մեհմեդ Թալեաթ, Թալեաթ փաշա (օսման.՝ طلعت پاشا, թուրքերեն՝ Mehmed Talat Paşa, սեպտեմբերի 1, 1874[1], Կիրջալի, Օսմանյան կայսրություն[2] - մարտի 15, 1921[1], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[2]), թուրք պետական գործիչ։ Երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներից։ 1913-1918 թվականներին զբաղեցրել է Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը։
Թալեաթը Հայոց Եղեռնի գլխավոր կազմակերպիչն է։ Եղել է հայերի տեղահանումը և ցեղասպանությունը կազմակերպող «եռապետության» (Թալեաթ, Էնվեր, Ջեմալ) անդամ։
1921 թվականի մարտի 15-ին՝ Բեռլինում, գնդակահարվել է Սողոմոն Թեհլիրյանի կողմից՝ Նեմեսիս գործողության շրջանակներում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1874 թվականին Էդիրնե վիլայեթի Կիրջալի քաղաքում (ներկայումս Բուլղարիայի Կիրջալու մարզ)՝ պոմակական և գնչուական ծագման ընտանիքում։ Թուխ մաշկ ունենալու պատճառով քաղաքական հակառակորդները երբեմն նրան Թալեաթ գնչու էին անվանում[4]։ Ավարտել է Էդիրնեի բարձրագույն դպրոցը։ Աշխատանքային գործունեությունն սկսել է որպես ծառայող հեռագրատանը[5], որտեղ միացավ երիտթուրքերին։ 1893 թվականին ձերբակալվեց քաղաքական ակտիվ գործունեություն ծավալելու համար։ Երկու տարի անց ազատ արձակվեց և աքսորվեց Սալոնիկ, որտեղ ղեկավարում էր երիտթուրքերի կուսակցության տեղի բաժանմունքը և մտավ Էմանուել Կարասոյի հիմնած «Ռիզորտ Մակեդոնիա» մասոնական ժողովարան։ 1898-1908 թվականներին Սալոնիկում աշխատում էր փոստատար, վերջում դառնալով տեղի փոստային ծառայության ղեկավարը։
1908 թվականի երիտթուրքական հեղափոխությունից հետո ընտրվել է Մեջլիսի պատգամավոր։ 1909 թվականին Ստամբուլում հիմնել «Հյուր վե Քաբուլ Էդիլմիշ» մասոնական ժողովարանը և 2 տարի զբաղեցնում էր Մեծ մագիստրոսի պաշտոն[6]։
1909-1912 թվականնեըին Թալեաթը Օսմանյան կայսրության Ներքին գործերի նախարարն էր։ 1910 թվականին օսմանեան խորհրդարանը չեղարկել է «Ընկերակցության օրենքը» և արգելել ըստ ազգային պատկանելության ընկերակցությունների հիմնումը։ Ողջ կայսրության տարածքում փակվեցին բոլոր ազգային ակումբները, իսկ Մանաստիրի վիլայեթում տեղի սատրապ Շևքեթ Թուրգութ փաշան զինաթափման հրեշավոր գործողություն կազմակերպեց[7]։ Խաղաղ բնաակչությունը ծաղրանքի էր ենթարկվում, բուլղարական սահմանադրական ակումբների միության ղեկավարների մի մասը արգելափակվեց Փոքր Ասիայի բանտերում, իսկ մյուսներն էլ՝ սպանվեցին։
1911 թվականին Թալեաթը դարձել է «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամ։ Հետագայում՝ 1912 թվականին, զբաղեցրել է Փոստի և հեռագրության նախարարի պաշտոնը, Բալկանյան պատերազմների ժամանակ (1912-1913) ծառայում էր բանակում։
Թալեաթը 1913 թվականի հունվարի 23-ի պետական հեղաշրջման գլխավոր կազմակերպիչներից մեկն էր, երբ Էնվեր փաշան անձամբ գնդակահարեց ռազմական նախարար Նազիմ փաշային, որպեսզի մեկ տարի անց զբաղեցնի նրա տեղը, իսկ Թալեաթ փաշան երկրորդ անգամ զբաղեցրեց Ներքին գործերի նախարարի պաշտոնը՝ միաժամանակ լինելով երիտթուրքերի կուսակցության կենտկոմի նախագահ։ Թալեաթ փաշան կյանքի էր կոչում օսմանիզմի քաղաքական հայեցակարգը՝ կայսրության ոչ թուրք ժողովուրդների բռնի թուրքացումը․ պանիսլամիզմի և ավելի շատ պանթյուրքիզմի մոլեգին հետևորդ էր։ Ունենալով հեռուն գնացող նկրտումներ Կովկասի, Ղրիմի և Թուրքեստանի նկատմամբ, Թալեաթը մասնակցեց «Թուրան Յոլու» (Ճանապարհ դեպի Թուրան) ռազմաքաղաքական նախագծի մշակմանը։
Թալեաթ փաշան մի անգամ հաճելիորեն և խորամանկաբար նշեց, որ պանթյուրքիզմը կարող է մեզ բերել Դեղին ծով։ - Իր հիշողություններում գրում է երիտթուրք տիկին Հալիդե Էդիբը
|
1914 թվականին Թալեաթ բէյ, Էնվեր և Ջեմալ փաշաների հետ մտավ երիտթուրքական «եռապետության» կազմի մեջ, ովքեր շուտով իրականացրին հայ ժողովրդի տեղահանումն ու եղեռնը (ցեղասպանությունը)։ Ըստ Մուշում գտնվող գերմանացի պաշտոնյայի վկայության՝
Ցեղասպանության հաստատումը տրվեց 1915 թվականի փետրվարի 27-ին Էնվեր փաշայի կողմից ուղարկված գաղտնի հեռագրում, իսկ հայերի վերջնական բնաջնջման կոնկրետ քայլերը գրի էին առնվել 1915 թվականի ապրիլի 15-ին Թալեաթ և Էնվեր փաշաների գաղտնի հրահանգում։ Հայերի ցեղասպանությունն սկսվեց Զեյթուն քաղաքում 1915 թվականի ապրիլի 24-ին։
1946 թվականին հրատարակված իր թուրքերեն հուշերում Թալեաթ փաշան խոստովանում էր հայերի բռնի տեղահանումը և ոչնչացումը, սակայն այն բացատրում էր թուրքերի բացառապես «ազգային շահերի» պաշտպանությամբ և «վիլայեթներում՝ Ռուսաստանի հետ սահմանին հայկական պետություն ստեղծելուն խոչընդոտելու» նպատակով։ 1918 թվականի հոկտեմբերի 7-ին Թալեաթ փաշան ընդունեց երիտթուրքերի քաղաքականության տապալումը և հրաժարվեց իշխանությունից, այնուհետև փախավ Գերմանիա, որտեղ ապրում էր Ալի Սալիհ բեյ անվան տակ։ 1919 թվականին Կոստանդնուպոլսում հաստատված զինվորական արտակարգ դատարանը հեռակա կարգով Թալեաթին դատապարտեց մահապատժի՝ զինվորական հանցագործությունների և «կայսրության հայ բնակչության ոչնչացման» համար։
1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարեց Թալեաթին՝ Դաշնակցություն կուսակցության «Նեմեսիս» գործողության շրջանակներում, որի էությունը հայերի ցեղասպանության մեղավորներին պատժելն էր․ ընդ որում, Թալեաթի անունը ցանկում առաջին համարի տակ էր գտնվում։ Բեռլինի դատարանն արդարացրեց Թեհլիրյանին որպես անձ, ով գործել էր աֆեկտի վիճակում։ Դատական նիստում Թեհլիրյանի գերմանացի փաստաբանը մասնավորապես ասաց․
Թալեաթ փաշան, Էնվեր փաշան, Ջեմալ փաշան և Նազիմ բեյը, ովքեր իրենց կոչում էին «իսլամի պաշտպանողներ», իրականում աթեիստներ էին։ |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #124813798 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Leino P. Kunniamerkkikeräilijän opas (фин.) — Hämeenlinna: Gummerus, 2006. — P. 57. — ISBN 952-92-0033-1
- ↑ Andrew Mango Ataturk: The Biography of the Founder of Modern Turkey. — Overlook Press, 2002. — С. 67. — ISBN 158567334X, 9781585673346
- ↑ Алан Мурхед "Борьба за Дарданеллы", стр․ 11
- ↑ «Hür ve Kabul Edilmiş Masonlar Büyük Locası Derneği — Önceki Büyük Üstatlar». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Петров, Тодор, Билярски, Цочо (съставители), „ВМОРО през погледа на нейните основатели“, Военно Издателство, София, 2003, стр. 175.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1874 ծնունդներ
- Մարտի 15 մահեր
- 1921 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Միություն և առաջադիմություն կուսակցության քաղաքական գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրք պետական գործիչներ
- Սպանվածներ
- Օսմանյան ռազմական հանցագործներ
- Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ
- Փաշաներ
- Հույների ցեղասպանություն
- Օսմանյան կայսրության անձինք
- Օսմանյան կայսրության սպանված անձինք
- Թուրք ազգայնականներ
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության անձինք
- Պանթյուրքիստներ
- Թուրքիայի պատմություն
- Առաջին համաշխարհային պատերազմի օսմանյան մասնակիցներ
- Երիտթուրքեր
- Անձինք Էդիրնեից
- Թուրքիայի նախարարներ
- Օսմանյան կայսրության քաղաքական գործիչներ
- Սպանված քաղաքական գործիչներ