Ջերմաջուր (Շահումյանի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջերմաջուր (այլ կիրառումներ)
Ավան | ||
---|---|---|
Ջերմաջուր | ||
Իստիսու | ||
Ջերմաջուրի բնական տաք աղբյուր | ||
Երկիր | Արցախի Հանրապետություն | |
Ենթարկում | Ջերմաջուր համայնք | |
Շրջան | Շահումյանի շրջան | |
Համայնք | Քելբաջարի շրջան | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | ջերմաջուրցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Ջերմաջուրը, առողջարանային նախկին ավան Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[2][3][4][5][6][7], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի բնակավայր, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի բնակավայր[8]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի պատմական անունն է՝ Բաղնիք Արքունականք։ Հիմնադրվել է Մեծ Հայքի թագավորության Արցախ Աշխարհի, Վայկունիք գավառում։ Ժամանակակից հայկական անունը Ջերմաջուր է[2]։ Ջերմաջուր բառը նշանակում է ստորգետնյա ջրատար հորիզոնի կամ աղբյուրի ջուր, որն ունի բարձր ջերմաստիճան կամ այլ կերպ ասած ընդերքից բխող տաք հանքային ջուր[9][10][11]։ Ադրբեջանցիները բնակավայրն անվանում են Իստիսու[8]։
ֆիզիկաաշխարհագրական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջերմաջուրը գտնվում է 2200-2400 մ բարձրության վրա, Թարթառ գետի ափին, Քարավաճառ քաղաքից դեպի հարավ[12]։
Ջերմաջուրը հարուստ է բնական տաք աղբյուրներով։ Այնտեղի հանքային ջուրն ունի բուժական հատկություններ և բաղադրությամբ նման է Կարլովի Վարի (Չեխիա) և Ջերմուկի հանքային ջրերին։ Այն օգտագործվում է բուժական լոգանքների համար։
Նախկինում Ջերմաջուրում գործել են բազմաթիվ առողջարաններ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]44-օրյա պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածը հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[4][5][6][7][13]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ 5,0 5,1 5,2 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ 6,0 6,1 6,2 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ 7,0 7,1 7,2 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ 8,0 8,1 Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
- ↑ Էդուարդ Բագրատի Աղայան, «Արդի հայերենի բացատրական բառարան», «Հայաստան» Հրատարակչություն, Երեւան, 1976։
- ↑ Աշոտ Մուրադի Սուքիասյան, «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան», Երեւանի Պետական Համալսարան, Երեւան, 2009։
- ↑ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան», Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ։ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, Երեւան, 1980։
- ↑ Ջերմաջուր վայրի ֆիզիկաաշխարհագրական նկարագիրը hotel.am («Հայաստանի հյուրանոցների տեղեկատու») կայքում, (արխիվացված 31․03․2022թ․)։
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
|