Լյուդմիլա Մոտալովա
Լյուդմիլա Մոտալովա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 22, 1935[1][2][3] Կրոմերժիժ, Կրոմերիժի շրջան, Հարավմորավյան երկրամաս, Չեխոսլովակիա[1][3] կամ Օլոմոուց, Հյուսիսծովյան երկրամաս[2] |
Մահացել է | օգոստոսի 29, 1975[4][1][3] (40 տարեկան) Պրահա, Չեխոսլովակիա[1][3] |
Գերեզման | Կրոմերժիժ |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա |
Ազգություն | չեխ |
Մասնագիտություն | թարգմանչուհի և հայագետ |
Գործունեության ոլորտ | գիտական գրականություն[3] և թարգմանչական գործունեություն[3] |
Ալմա մատեր | Պրահայի Կարլի համալսարան (1959) |
Լյուդմիլա Մոտալովա (ապրիլի 22, 1935[1][2][3], Կրոմերժիժ, Կրոմերիժի շրջան, Հարավմորավյան երկրամաս, Չեխոսլովակիա[1][3] և Օլոմոուց, Հյուսիսծովյան երկրամաս[2] - օգոստոսի 29, 1975[4][1][3], Պրահա, Չեխոսլովակիա[1][3]), չեխ հայագետ, թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1935 թվականին, բժշկի ընտանիքում։ 1954—1959 թվականներին սովորել է Պրահայի Կարլովի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետում։ Հայերենն ուսանելն է նույն համալսարանի արևելագիտության բաժնում։ Հետագայում ինքնուրույն կատարելագործվել է գրաբարում, միջին հայերենում և աշխարհաբարի զույգ ճյուղերում։
Հայերենից բացի, իմացել է ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, վրացերեն, հին սլավոներեն, հին հունարեն, լատիներեն, թուրքերեն։ 1959 թվականից մինչև կյանքի վերջը աշխատել է ՉՍՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտում։ Նրա դիպլոմային աշխատանքը եղել է Ավետիք Իսահակյանի «Լիլիթ» պատմվածքի թարգմանությունը։ 1958 թվականին չեխերեն լույս է ընծայել Ավետիք Իսահակյանի արձակ գործերի հատընտիրը՝ Լ. Մոտալովա «Ինչումն է սփոփանքը»։ Այնուհետև նրա թարգմանությամբ տպագրվել են հայ ժողովրդական հեքիաթների երկու գիրք, Ավետիք Իսահակյանի պատմվածքները, «Աբու-Լալա Մահարի» պոեմը, Հովհաննես Թումանյանի «Ախթամար» պոեմը, Ե. Չարենցի ու Պ. Սևակի բանաստեղծությունների ժողովածուները, ինչպես նաև Ա. Բակունցի, Մ. Արմենի, Հ. Մաթևոսյանի, Վ. Պետրոսյանի, Հ. Շիրազի, Գ. Էմինի և ժամանակակից ուրիշ գրողների արձակ ու չափածո գործեր։ Հրատարակել է «Սովետական Հայաստան» (1966 թվական) գրքույկը։
Հայ գրականությունն է ներկայացրել «Ասիայի և Աֆրիկայի գրականությունների պատմության» (1963 թվական) 3-րդ հատորում և «ՍՍՀՄ ժողովուրդների գրականությունների պատմության համառոտ ուրվագծի» (1972 թվական) 8-րդ հատորում։ 1958-1977 թվականներին հրատարակվել է Մոտալովայի 106 անուն հայագիտական ուսումնասիրություն ու թարգմանություն։ Բացի այդ, նա կազմել է 63 հայկական բառ-հոդված ՍՍՀՄ ժողովուրդների գրողների (1966 թվական), 47՝ Ասիայի ու Աֆրիկայի գրողների (հատոր 1—2, 1967 թվական) և 55՝ Արևելյան գրականությունների (հատոր 1—3, 1974 թվական) անգլերեն բառարանների համար։
Մոտալովան գիտական տարբեր հրատարակությունների ու ժողովածուների համար գրել է բազմաթիվ ուսումնասիրություններ, հոդվածներ ու հաղորդումներ հայկական մշակույթի զանազան հարցերի շուրջ։ Հայ գրողներին նվիրված քառասունյոթ հոդված է նա գրել Ասիայի ու Աֆրիկայի գրողների երկհատորանոց բառարանի (1967 թ.) համար, հիսունից ավելի հոդված «Արևելյան գրականությունների բառարանի» համար, որ լույս է 1974 թվականին Լոնդոնում, անգլերեն։
Չեխ և հայ ժողովուրդների մշակույթների փոխմերձեցմանը նպաստել է նաև բազմաթիվ հրապարակային ելույթներով, մշակութային այլևայլ միջոցառումների կազմակերպումով։ 1958 թվականից բազմիցս եղել է Հայաստանում։ Մոտալովայի անունով գրադարան կա Երևանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Evidence zájmových osob StB
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Encyklopedie Kroměříže (չեխերեն) — 2020.
- ↑ 4,0 4,1 4,2 Library of Congress Authorities — Library of Congress.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 44)։ |