Լուիզ Գլյուկ
Լուիզ Գլյուկ անգլ.՝ Louise Elisabeth Glück | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 22, 1943[1] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք[2] |
Վախճանվել է | հոկտեմբերի 13, 2023[3][4] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Քեմբրիջ, Մասաչուսեթս |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի և ակնարկագիր |
Լեզու | անգլերեն և գերմաներեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան (1966)[5], Սարա Լուրենսի քոլեջ[5] և George W. Hewlett High School? |
Ուշագրավ աշխատանքներ | Ավերնո[6], Արոտավայր[7], Վայրի հիրիկը և Faithful and Virtuous Night? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Եյլի համալսարան[8], Բոստոնի համալսարան, Ուիլյամս քոլեջ և Այովայի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Ջոն Դրանոու |
Զավակներ | Նոա Դրանոու |
Ազգականներ | Abigail Savage? |
Ներշնչվել է
| |
Louise Glück Վիքիպահեստում |
Լուիզ Գլյուկ (նաև Գլիկ, անգլ.՝ Louise Elisabeth Glück - Լուիզ Էլիզաբեթ Գլիկ, ապրիլի 22, 1943[1], Նյու Յորք, Նյու Յորք[2] - հոկտեմբերի 13, 2023[3][4], Քեմբրիջ, Մասաչուսեթս), ամերիկացի բանաստեղծուհի և էսսեիստ։ Եյլի համալսարանի ադյունկտ-պրոֆեսոր։ Մի շարք գրական մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Գրականության Նոբելյան մրցանակի (2020)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նյու Յորքում՝ ռուսական (մոր կողմից[18]) և հունգարական (հոր կողմից) ծագմամբ հրեական ընտանիքում[19]։ Հայրը գործարար Դանիել Գլիկն է (1905-1985)[20], որն աներձագի հետ հիմնել է իրենց կողմից արտոնագրված X-Acto դանակի արտադրության ընկերություն[21], մայրը տնային տնտեսուհի Բեատրիս Գլիկն է (ծնունդով՝ Գրոսբի, 1909-2011)[22][23]։ Ավագ քույրը՝ Սյուզանը, մահացել է նախքան Լուիզյի ծնունդը՝ 1941 թվականին, կրտսեր քույրը՝ Թերեզա Գլիկը (1945-2018)[24], «Սիթիբանկի» փոխնախագահ է, գրականագետ[25], դերասանուհի Աբիգեյլ Սևիջի մայրը։
Պատանեկան տարիներին տառապել է նյարդային անորեքսիայի ծանր ձևից[26]։ 1961 թվականին ավարտել է Ջորջ Վ. Հյուլետտի Հյուլետտւոմ գտնվող դպրոցը, սակայն առողջական վիճակի պատճառով չի կարողացել ընդունվել քոլեջ և մինչև 1968 թվականը հոգեվերլուծական բուժում է անցել՝ զուգահեռաբար հաճախելով Սառա Լոուրենսի քոլեջի և Կոլումբիայի համալսարանի (1963-1965 թվականներին) բանաստեղծական սեմինարների[27], որտեղ նրա դասախոսները Լեոնի Ադամսն ու Սթենլի Քյունիցն էին։
Այդպես էլ չավարտելով քոլեջը՝ Գլյուկն աշխատանքի է անցել որպես քարտուղարուհի։ 1967 թվականին նա ամուսնացել է և հաջորդ տարի լույս է տեսել նրա առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Firstborn» (Առաջնեկը)։ 1971 թվականին դարձել է Վերմոնտի Գոդարդ քոլեջի պոեզիայի դասախոս։ Այդ ժամանակ նա ամուսնալուծվել է և սկսել հանդիպել քոլեջի գործընկերոջ հետ։ 1973 թվականին նրանք որդի են ունեցել, 1977 թվականին նրանք օրինականացրել են հարաբերությունները, բայց շուտով ամուսնալուծվել են[28]։ 1984 թվականին դարձել Է Մասաչուսեթսի Ուիլյամս քոլեջի անգլերենի ամբիոնի ավագ դասախոս։ Հետագայում եղել է Սթենֆորդի, Բոստոնի և Այովայի համալսարանների հրավիրյալ դասախոս։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին ամուսին (1967 թվականից)՝ Չարլզ Շեֆեր Հերց կրտսեր, բժիշկ-գաստրոէնտերոլոգ[29]։
- Երկրորդ ամուսին (1977 թվականից)՝ Ջոն Թեոդոր Դրանոու (1948–2019), գրող, դասախոս և ձեռնարկատեր։
- Որդի՝ Նոյ (Նոա) Դրանոու (ծնված 1973 թվականին), սոմելյե։
- Հորաքույր՝ Էլզի Գլիկ (1897–1944), տնտեսագիտության ոլորտում փիլիսոփայության դոկտոր (1929)։ Նրա ամուսինը՝ Սողոմոն Կուզնեցը (1900—1945), տնտեսագետ և վիճակագիր է, տնտեսագետ Սայմոն Կուզնեցի ավագ եղբայրը։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծությունների ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968՝ «Առաջնեկ» («Firstborn»)
- 1975՝ «Տունը ճահճուտի վրա» («The House on Marshland»)
- 1976՝ «Այգին» («The Garden»)
- 1980՝ «Descending Figure»
- 1985՝ «Աքիլլեսի հաղթանակը» («The Triumph of Achilles»)
- 1990՝ «Արարատ» («Ararat»)
- 1992՝ «Վայրի հիրիկը» («The Wild Iris»)
- 1993՝ «Mock Orange»
- 1997՝ «Արոտավայր» («Meadowlands»)
- 1999՝ «Նոր կյանք» («Vita Nova»)
- 2001՝ «Յոթամյաների կյանքը» («The Seven Ages»)
- 2004՝ «Հոկտեմբեր» պոեմ («October»)
- 2006՝ «Ավերնո» («Averno»)
- 2009՝ «Գյուղական կյանք» («A Village Life»)
- 2012՝ «Բանաստեղծություններ։ 1962–2012» («Poems: 1962–2012»)
- 2014՝ «Հավատարիմ և առաքինի գիշեր» («Faithful and Virtuous Night»)
Էսսեների ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1994՝ «Ապացույցներ և տեսություններ» («Proofs and Theories: Essays on Poetry»)
- 2017՝ «Ամերիկյան յուրօրինակություն» («American Originality: Essays on Poetry»)
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968՝ «Առաջնեկը» բանաստեղծությունների ժողովածուի համար Բանաստեղծների ամերիկյան ակադեմիայի մրցանակ
- 1970՝ Արվեստի ազգային հիմնադրամի կրթաթոշակ։
- 1975՝ Գուգենհայմի կրթաթոշակ։
- 1979–1980՝ Արվեստի ազգային հիմնադրամի կրթաթոշակ։
- 1981՝ գրականության ոլորտում Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի մրցանակ։
- 1985՝ «Աքիլլեսի հաղթանակը» բանաստեղծությունների ժողովածուի համար Քննադատների ընկերության ազգային գրքային մրցանակ։
- 1985՝ «Աքիլլեսի հաղթանակը» բանաստեղծությունների ժողովածուի համար Մելվիլ Քեյնի մրցանակ։
- 1987՝ Գուգենհայմի կրթաթոշակ։
- 1988–1989՝ Արվեստի ազգային հիմնադրամի կրթաթոշակ։
- 1992՝ «Արարատ» բանաստեղծությունների ժողովածուի համար պոեզիայի ոլորտում Ռեբեկա Ջոնսոն Բոբիթի ազգային մրցանակ։
- 1992՝ «Վայրի հիրիկը» բանաստեղծությունների ժողովածուի համար Պուլիտցերյան մրցանակ։
- 1992՝ «Վայրի հիրիկը» բանաստեղծությունների ժողովածուի համար Վիլյամ Կառլոս Վիլյամսի մրցանակ։Պուլիտցերյան մրցանակ
- 1993՝ Ուիլյամս քոլեջի պատվավոր դոկտոր։
- 1993՝ Արվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիայի ընտրյալ անդամ։
- 1994–1998՝ Վերմոնտ նահանգի պոետ։
- 1995՝ «Ապացույցներ և տեսություններ» էսսեների ժողովածուների համար Մարթա Ալբրանդի մրցանակ՝ որպես Լավագույն վավերագրական արձակ։
- 1996՝ Միդլբերի քոլեջի պատվավոր դոկտոր։
- 1993՝ Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի ընտրյալ անդամ։
- 1999՝ հատուկ խորհրդատու Կոնգրեսի գրադարանի երկհարյուրամյակին։
- 1999–2005՝ Բանաստեղծների ամերիկյան ակադեմիայի կանցլեր։
- 1999՝ Լանանի գրական մրցանակ։
- 1999՝ «Vita Nova» բանաստեղծությունների ժողովածուի համար «The New Yorker» թերթի բանաստեղծական մրցանակ։
- 2003–2010՝ Եյլի համալսարանի «Երիտասարդ բանաստեղծներ» շարքի դատավոր։
- 2007՝ «Vita Nova» բանաստեղծությունների ժողովածուի համար Անգլալեզու միության դեսպանի գրքային մրցանակ։
- 2001՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Հումանիտար, գեղարվեստական և սոցիալական գիտությունների դպրոցի 50-ամյակի մեդալ։
- 2001՝ Բոլինգենական մրցանակ։
- 2003–2004՝ ԱՄՆ պոետ-դափնեկիր։
- 2007՝ «Ավերնո» բանաստեղծությունների ժողովածուի համար Նոր Անգլիայի PEN միջազգային կազմակերպության մրցանակ։
- 2007՝ «Ավերնո» բանաստեղծությունների ժողովածուի համար Անգլալեզու միության դեսպանի գրքային մրցանակ։
- 2008՝ Ամերիկացի բանաստեղծների ակադեմիայի Ուոլլես Սթիվենսի մրցանակ։
- 2010՝ Ժամանակակից ամերիկյան պոեզիայի համար Էյքեն Թեյլորի մրցանակ (2010)։
- 2010՝ «Գյուղական կյանք» բանաստեղծություների ժողովածուի համար Գրիֆինի միջազգային բանաստեղծական մրցանակի կարճ ցուցակ։
- 2012՝ Նվաճումների ամերիկյան ակադեմիայի ընտրյալ անդամ։
- 2012՝ «Բանաստեղծություններ։ 1962-2012» բանաստեղծությունների ժողովածուի համար «Los Angeles Times» թերթի գրքային մրցանակ։
- 2014՝ Ամերիկյան փիլիսոփայական ընկերության ընտրյալ անդամ[30]։
- 2014՝ «Faithful and Virtuous Night» բանաստեղծությունների ժողովածուի համար Ազգային գրքային մրցանակ՝ որպես լավագույն չափածո ստեղծագործություն։
- 2015՝ պոեզիայի ոլորտում Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի ոսկե մեդալ։
- 2015՝ ԱՄՆ-ի ազգային մարդասիրական մեդալ։
- 2020՝ Տրանասթրեմերի մրցանակ։
- 2020՝ Գրականության Նոբելյան մրցանակ[31]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #119122960 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Ասսոշեյթեդ պրես — NYC: 1846.
- ↑ 4,0 4,1 4,2 Louise Glück, poétesse américaine et prix Nobel de littérature, est morte — Le Monde.
- ↑ 5,0 5,1 Garner D. Verses Wielded Like a Razor / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ https://openlibrary.org/works/OL8035191W/Averno
- ↑ https://openlibrary.org/works/OL1807330W/Meadowlands
- ↑ Louise Glück: Frederick Iseman Professor of Poetry, Professor in the Practice — Yale University.
- ↑ Louise Glück
- ↑ Louise Glück
- ↑ Louise Glück, U.S. Poet Laureate: A Resource Guide — Library of Congress.
- ↑ Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 433.
- ↑ Louise Glück: 2015 National Humanities Medalist — NEH.
- ↑ Nobelpriset i litteratur går i år till poeten Louise Glück — Svenska Yle.
- ↑ Louise Glück: where to start with an extraordinary Nobel winner — TheGuardian.com, 2020.
- ↑ Poeten Louise Glück får Tranströmerpriset 2020 — Sveriges Television, 2020.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Daniel Morris. The Poetry of Louise Glück: A Thematic Introduction. University of Missouri Press, 2006 (p. 67).
- ↑ Susan Smith Nash, Louise Glück Proofs & Theories: Essays on Poetry(անգլ.) // World Literature Today. — 1995. — В. 4. — Т. 69. — С. 805. — ISSN 0196-3570. —
- ↑ Надгробный памятник семей Глик и Гросби на еврейских кладбищах «Маунт Арарат» в Ист Фармингдейл (Нью-Йорк) и Маунт-Хеброн в Куинсе.
- ↑ Լուիզա Գլյուկի պապն ու տատը Միացյալ Նահանգներ են գաղթել Էրմիհայֆալվայից (Տրանսիլվանիա)։ Հոր ավագ քույրը՝ ապագա տնտեսագետ Էլզին, ծնվել է Տրանսիլվանիայում (1897), բանաստեղծուհու հայրը ծնվել է արդեն Նյու Յորքում (1905)։
- ↑ A zest for life: Beatrice Glück of Woodmere dies at 101
- ↑ Reena Sastri The Poetry of Louise Glück: A Thematic Introduction (review)(անգլ.) // Modernism/modernity. — 2008. — В. 3. — Т. 15. — С. 583–585. — ISSN 1080-6601. —
- ↑ Tereze Gluck (Obituary)
- ↑ May You Live in Interesting Times (Iowa Short Fiction Award, 1995)
- ↑ Weeks, Linton (2003 թ․ օգոստոսի 29). «Gluck to Be Poet Laureate». The Washington Post.
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Биография поэтессы Луизы Глюк». ТАСС. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ John Theodore Dranow 1948—2019: Obituary
- ↑ Louis L. Gluck Is Future Bride Of C.S. Hertz Jr.; Prize-Winning Poet Is Engaged to Columbia Doctoral Student (The New York Time, April 16, 1967)
- ↑ APS Member History
- ↑ «The Nobel Prize in Literature 2020». NobelPrize.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզ Գլյուկ» հոդվածին։ |
|
- Ապրիլի 22 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 13 մահեր
- 2023 մահեր
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Եյլի համալսարանի դասախոսներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Պուլիցերյան մրցանակակիրներ
- Նոբելյան մրցանակի կին դափնեկիրներ
- Ամերիկացի կին գրողներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով