Խոակին Ալբալադեխո Մարտինես
Խոակին Ալբալադեխո Մարտինես Joaquín Albaladejo Martínez | |||
| |||
---|---|---|---|
հունվարի 24, 2016 | |||
Կուսակցություն՝ | Ժողովրդական կուսակցություն | ||
Մասնագիտություն՝ | փաստաբան և քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | սեպտեմբերի 11, 1973 (51 տարեկան) | ||
Ծննդավայր | Տոռեվիեխա | ||
Քաղաքացիություն | Իսպանիա |
Խոակին Ալբալադեխո Մարտինես (իսպ.՝ Joaquín Albaladejo Martínez, սեպտեմբերի 11, 1973, Տոռեվիեխա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, Իսպանիայի 11-րդ և 12-րդ գումարման պատգամավորական ժողովի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոակին Ալբալադեխո Մարտինեսը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 11-ին Վալենսիայի ինքնավար համայնքի Տոռեվիեխա քաղաքում։
Սովորել է Ալիկանտեի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, որն ավարտելուց հետո աշխատել է, որպես անշարժ գույքի գործակալ և քաղաքային գույքի կառավարիչ։ Շուտով դարձել է Իսպանիայի Ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը։
2007 թվականին Իսպանիայի Թագավորությունում տեղի ունեցած ընտրություններից հետո ընտրվել է Տոռեվիեխայի քաղաքային խորհրդի խորհրդական[1][2]։ 2015 թվականին ընտրվել է Իսպանիայի Կորտեսի պատգամավոր՝ Ալիկանտեի ընտրատարածքից[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ayuntamiento de Torrevieja - Grupo Municipal Popular». torrevieja.es (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Diputación de Alicante». www.diputacionalicante.es (եվրոպական իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Fitxa del Congrés dels Diputats».