Կասպարս Ռոգա
Կասպարս Ռոգա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1974[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Ելգավա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Լատվիա |
Մասնագիտություն | երաժիշտ և կինոռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Q111284009? |
Կասպարս Ռոգա (լատիշերեն՝ Kaspars Roga, հուլիսի 19, 1974[1], Ելգավա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), լատվիացի խորհրդային ռոք երաժիշտ, 2000 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում "My Star" երգի կատարումով երրորդ տեղը գրաված լատվիական Brainstorm («Մտագրոհ») ռոք-փոփ երաժշտախմբի չորս անդամներից մեկը։ 1989 թվականից սկսած՝ հանդես է եկել որպես թմբուկ և այլ հարվածային գործիքներ նվագող, իսկ 1993 թվականից ի վեր նաև իրենց երաժշտախմբի կատարումների տեսանկարահանումներ է հեղինակել[2][3]։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կասպարս Ռոգան ծնվել է 1974 թվականի հուլիսի 19-ին, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ներկայումս՝ Լատվիա) Ելգավա քաղաքում։ 1989 թվականի ամռանը նա իր չորս համադասարանցիների հետ կազմավորել է ռոք-փոփ երաժշտախումբ։ Ավելի ուշ խմբին միացել է նաև Մարիս Միհելսոնսը։
2007 թվականին Կասպարս Ռոգան ամուսնացել է Այյա Աուշկապայի հետ, սակայն ամուսնական այդ կապը շատ երկար չի ձգվել. երեք տարի անց նրանք ամուսնալուծվել են։ Ռոգայի մասին կարելի է նշել նաև, որ նա բուսակեր է։
Տեսանկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտական տեսաձայնագրությունների ռեժիսոր՝
- Sun City Mountains (1993)
- Ձմեռ (1993)
- Օդանավեր (1996)
- Չիհուահուա (1998)
- Անվերադարձ (1998)
- Իմ ընկերը (1999)
- Անանձրև ամպրոպ (2006)
- Քամի (2006)
- Թիթեղյա թմբուկներ (2006)
- Եթե միայն նայեք վրաս (2008)
- Միայն թե դու ինձ նայես (2008)
- Բրոնզ (2008)
- Ալիքներ (2009)
- Լապտեր (2012)
- Էլ ի՝նչ ես մտածում (2012)
- Չհասկացար (2012)
- Վառվի՛ր, վառվի՛ր պայծառ (2012)
- Եվրոպա (2013)
- Թիթեռը շշի մեջ (2013)
DVD-տնօրեն
՝*Սկոնտո մարզադաշտում կազմակերպված «Օրեր, երբ օդանավակայանը չափից դուրս հեռու է» խորագրով հյուրախաղային համերգ
- «Չորս ափ». համերգ Մեժապարկում
- «Այնտեղ երևի ինչ-որ բան կա». համերգ Մեժապարկում
- "Մի ուրիշ նատյուրմորտ", համերգ Սկոնտո մարզադաշտում
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993: Ավելի քան բարձր
- 1994: Ազատ տեղ չկա
- 1996: Վերոնիկա
- 1997: Հենց այն է, ինչ ուզում եք
- 1999: Երկու արևի արանքում
- 1999-2000: Արևների միջև
- 2001: Կատուն, որ չէր ուզում դպրոց գնալ
- 2001: Առցանց
- 2003: Օրեր, երբ օդանավակայանը չափից դուրս հեռու է
- 2003: Վաղվանից մեկ օր առաջ
- 2005: Չորս ափ
- 2006: Չորս ափ
- 2008: Այնտեղ երևի ինչ-որ բան կա
- 2009: ՔԱՅԼ
- 2010: Տարիներ ու վայրկյաններ
- 2012: Եվս մեկ նատյուրմորտ
- 2012: Ճայեր՝ տանիքներին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Brainstorm - Official Website». brainstorm.lv. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Prata Vetra - Russian Website». pratavetra.lv. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|