Կոնրադ Բայեր
Կոնրադ Բայեր գերմ.՝ Konrad Bayer | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1932[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 10, 1964[1][2][3][…] (31 տարեկան) |
Վախճանի վայր | Վիեննա, Ավստրիա[4] |
Գերեզման | Hernalser Friedhof |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, gallerist, դրամատուրգ և վիզուալ արտիստ |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Կոնրադ Բայեր (գերմ.՝ Konrad Bayer, դեկտեմբերի 17, 1932[1][2][3][…], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4] - հոկտեմբերի 10, 1964[1][2][3][…], Վիեննա, Ավստրիա[4]), ավստրիացի գրող, դրամատուրգ և բանաստեղծ։ Հանս Կարլ Արտմանի կողմից ստեղծված այսպես կոչված «Վիեննայի խմբի» (գերմ.՝ Wiener Gruppe) անդամ։ 1964 թվականին ինքնասպան է եղել[5]։
Կենսագրություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնրադ Բայերը ծնվել է Վիեննայում՝ 1932 թվականի դեկտեմբերի 17-ին։ Առաջին անգամ ճանաչում ստացավ «Վիտուս Բերինգի գլուխը» (գերմ.՝ Der Kopf Vitus Berings) և «Վեցերորդ զգայարա» (գերմ.՝ Der sechste Sinn) ստեղծագոծությունների շնորհիվ։
Գրողի արձակը քնարական է, որը բնորոշ է «Վիեննայի խմբին», սակայն աչքի է ընկնում նորարարական և փորձարարական ոճով[6]։ Իր ստեղծագործություններում Բայերը հաճախ է օգտագործել դաժանություն, ալքիմիա, մետաֆիզիկա, հոռետեսություն։ Գրողը ստեղծագործում էր սոլիպսիզմի ոգով։
1951 թվականին Կոնրադ Բայերը միանում է «Art-Club» խմբին։ Այլ գրողների հետ մասնակցել է գրական տարբեր ընթերցումների[7]։
1964 թվականի հոկտեմբերի 10-ին երեսունմեկամյա գրողը կյանքին վերջ է տալիս ինքնասպանությամբ։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրողի մահվանից հետո ստեղծագործությունները լույս են տեսել ավստրիացի նկարիչ Գյունտեր Բրյուսի նկարազարդումով[8][9]։
1968 թվականին գերմանացի կոմպոզիտոր Բերնդ Ցիմերմանը գրում է «Ռեքվիեմ երիտասարդ բանաստեղծին» ստեղծագործությունը, որը նվիրված է երեք ինքնասպան բանաստեղծների՝ Վլադիմիր Մայակովսկուն, Սերգեյ Եսենինին և Կոնրադ Բայերին։ Նրանց բանաստեղծություններն օգտագործվել են օպերայում[9]։
Ընտիր երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- der stein der weisen, 1963, Բեռլին, ISBN 978-3-87352-007-3.
- der sechste sinn
- der kopf des vitus bering
- scheissen und brunzen
- kasperl am elektrischen stuhl
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kritisches Lexikon der Gegenwartsliteratur (գերմ.) / Hrsg.: H. L. Arnold, H. Korte — 1978.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118507753 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Peter G. Davis. Look Back In Angst // New York Magazine. — New York Media LLC.
- ↑ Malcolm Green. «Selected Works of Konrad Bayer». Atlas Press. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Das österreichische Wissensnetz». Encyclopedia of Austria. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «The Sixth Sense by Konrad Bayer». Turnaround Publisher Services LTD. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
- ↑ 9,0 9,1 Robert Hilferty. «Dark Victory». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- U. Janetzki: Alphabet und Welt Über K. Bayer (1982)
- U. Janetzki, W. Ihrig (Hrsg.): „Die Welt bin ich“ Materialien zu K. Bayer, in: protokolle (1983, Band 1)
- F. Achleitner und P. Weibel (Hrsg.): Wiener Gruppe (1997)
- F. Achleitner und W. Fetz (Hrsg.): Wiener Gruppe (Ausstellungskatalog, Kunsthalle Wien, 1998)
- E. de Smedt, N. Wehr (Hrsg.): Spiel auf Leben und Tod. Die Auferstehung des Konrad Bayer (Schreibheft 79, 2012)
- Klaus Kastberger: Konrad Bayer und die Archive der Avantgarde
- Thomas Eder (Literaturwissenschaftler), Klaus Kastberger (Hg.): Konrad Bayer. Texte - Bilder - Sounds. Wien: Zsolnay 2015. (ISBN 9783552057456)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Essay über Konrad Bayer und 'die zerschneidung des ganzen'
- Konrad Bayer im Österreich-Lexikon AEIOU
- Konrad Bayer Forum Արխիվացված 2007-01-03 Wayback Machine
- konrad bayer gesellschaft Արխիվացված 2021-01-21 Wayback Machine regelmäßige veranstaltung von lesungen, aufführungen und performances
|