Համակարգչային շարժիչ
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Համակարգչային շարժիչ, Խաղային շարժակ կամ շարժիչ (անգլ.՝ game engine), խաղ ստեղծելու համար նախատեսված գործիքների և մեխանիզմների ամբողջություն։ Այն օգտագործվում է խաղային բարձակների, համակարգիչների և բջջային հեռախոսների խաղեր ստեղծելու համար։ Շարժակն իր մեջ ներառում է բոլոր անհրաժեշտ գործիքները, որոնք անհրաժեշտ են խաղեր ստեղծելու համար։ Այն կազմված է մի քանի բաղադրիչներից՝ գրաֆիկական, ֆիզիկական, ձայնային, արհեստական բանականության և այլն։ Սրանցից յուրաքանչյուրը պատասխանատու է ինչ-որ կոնկրետ գործողության համար։
Գրաֆիկական շարժակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրաֆիկան յուրաքանչյուր խաղի ամենակարևոր հատկանիշներից մեկն է։ Այն որոշում է խաղի "ճակատագիրը": Այլ կերպ անվանում են նաև վիզուալիզացիա։ Ինչու՞ է այն այդքան կարևոր։ Բանը նրանում է, որ առանց դրա դուք պարզապես ոչինչ չեք տեսնի էկրանին։ Սրա շնորհիվ է ստեղծվում խաղային աշխարհը, և էկրանին պատկերվածից ելնելով խաղացողը կարողանում է ինչ-որ որոշումներ կայացնել խաղի ընթացքում։ Եվ հենց վատ վիզուալիզացիայի պատճառով են հիմնականում խաղի ստեղծողները քննադատությունների արժանանում։ Խաղի վիզուալիզացիայի վրա հիմնականում օգտագործվում է պրոցեսորի հնարավորությունների մոտ կեսը։ Վիզուալիզատորի (այն մարդը, ով զբաղվում է խաղի գրաֆիկական աշխատանքով) խնդիրն է ստեղծել այնպիսի վիզուալ տպավորություն, որ խաղն առանձնանա մյուսներից։ Դա հեշտ չէ, հետևաբար նրանից պահանջվում են շատ մեծ ջանքեր:Այսինքն, 3D գրաֆիկան այնպիսի աշխատանք է, որի ժամանակ պետք է ստեղծել շատ բաներ՝ հնարավորինս քիչ ռեսուրսներ օգտագործելով 3D գրաֆիկա ունեցող խաղերը նախագծվում են և զարգացվում են այնպիսի 3D ծրագրերում, ինչպիսիք են՝ Blender, Maya և այնուհետև ներմուծվում են խաղային շարժակի մեջ։ Ուստի լավ շարժակը պետք է ապահովի բազմաթիվ լավ ներմուծման ֆորմատներ[1]։
Ֆիզիկական շարժակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիզիկական շարժակը թույլ է տալիս մոդելավորել առարկաների շարժումները, օբյեկտների իրար հետ բախման հետևանքները, հեղուկների դինամիկան և ուժերի ազդեցությունների հետևանքով մարմինների մակերևույթների դեֆորմացիաները հնարավորինս իրական և ֆիզիկայի օրենքներին համապատասխան։ Այս շարժակն հիմնականում օգտագործվում է այնպիսի վիդեո խաղերում, որտեղ պատկերված է իրական կյանքի և իրական ժամանակի սիմուլյացիան։
Ձայնային շարժակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձայնային և գրաֆիկական շարժակներն օգտագործվում են ձայնային էֆեկտները մշակելու և 3D պատկերը 2D էկրանին պատկերելու համար։ Ձայնը չափազանց կարևոր է իրական և տպավորիչ միջավայր ստեղծելու համար։ Շրջապատող միջավայրի ցածր հնչյուններից և խաղային կերպարների խոսակցություններից մինչև մեքենաների կամ զենքերի ձայները կարող են ինչպես տպավորել, այնպես էլ՝ հիասթափեցնել խաղացողին։ Ձայնային էֆեկտները ստեղծվում են ձայների ստեղծողների և մշակողների կողմից և ավելացվում է խաղին ծրագրավորողների կողմից[2]։
Արհեստական բանականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արհեստական բանականությունը (անգլ.՝ Artificial intelligence) ներկայումս ամենահետաքրքիր և արագ զարգացող ուղղություններից մեկն է։ Անկախ խաղի տեսակից, այն կարող է ունենալ որոշակի բաղադրիչներ, որոնք ղեկավարվում են արհեստական բանականության միջոցով:Օրինակ թե ինչպես պետք է վարվի խաղային կերպարը ինչ-որ իրավիճակում կամ ինչպես պետք է արձագանքի ինչ-որ բան տեսնելիս, իրականացվում է արհեստական բանականությամբ։ Դրա նպատակն է խաղի մեջ մցնել իրական մարդու զգացմունքներ և մտածելակերպ։ Եվ ինչքան բարձր մակարդակով է մշակված և ծրագրավորված արհեստական բանականությունը ինչ-որ խաղի մեջ, այդքան հետաքրքիր և քիչ հոգնեցնող այն կարող է լինել խաղացողների համար[3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Rendering Engine - an overview | ScienceDirect Topics». www.sciencedirect.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Sound Engine in Video-game development».
- ↑ «Understanding the Role of AI in Gaming». AiThority (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ փետրվարի 19. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ «What is a Game Engine? | Studytonight». www.studytonight.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jason Gregory, foreword by Jeff Lander and Matt Whiting: Game Engine Architecture.
- Hemn Mela Karim Barznji: Artificial Intelligence and Game Development.
- Джонатан Линовес: Виртуальная реалность в Unity Արխիվացված 2020-01-29 Wayback Machine (игровой движок)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համակարգչային շարժիչ» հոդվածին։ |