Հասմիկ Պետրոսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հասմիկ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | 1950 սեպտեմբերի 11 Հայաստան, Երևան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Նյութագիտություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Հասմիկ Սամսոնի Պետրոսյան (սեպտեմբերի 11, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), նյութագիտության բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2005)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1972-1977 թվականներին աշխատել է Բյուրականի աստղադիտարանի «Աստրո» ՀԿԲ-ում, 1977 թվականից՝ ՀՊՃՀ-ում, 2005 թվականից՝ նյութագիտության ամբիոնի պրոֆեսոր։
Աշխատանքները վերաբերում են մետաղալարերով ամրանավորված մետաղական բաղադրյալ նյութերի կառուցվածքային վերլուծություններին, հատկություններին և կիրառման բնագավառներին։ Հեղինակ է բաղադրանյութերի ստացման բուհական դասագրքի[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.