Jump to content

Հոկտեմբերյան հեղափոխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոկտեմբերյան հեղափոխություն
Ռուսական քաղաքացիական պատերազմ

Սովետների երկրորդ համագումարը
Թվական նոյեմբերի 7 1917նոյեմբերի 8 1917
Վայր Պետրոգրադ
Արդյունք Խորհրդային միության ձևավորումը
Հակառակորդներ
Բոլշևիկյան կուսակցություն
Ձախ Սոցիալիստ-հեղափոխականներ
Խորհրդային Ռուսաստան (սկսած նոյեմբերի 7-ից)
Ռուսաստանի Հանրապետություն (մինչև նոյեմբերի 7)
Ռուսաստանի Ժամանակավոր կառավարություն (մինչև նոյեմբերի 8)
Հրամանատարներ
Վլադիմիր Լենին Ռուսաստան Ալեքսանդր Կիրենսկի
Կողմերի ուժեր
10, 000 կարմիր նավաստի, 20, 000-30, 000 կարմիր զինվոր 500-1, 000 կամավորներ, 1, 000 կանանց բատալիոնի մարտիկներ
Ռազմական կորուստներ
Չնչին Զինվորները լքեցին դիրքերը

Հոկտեմբերյան հեղափոխություն (նաև հայտնի որպես Բոլշևիկյան հեղափոխություն[1],Հոկտեմբերյան ապստամբություն կամ Կարմիր Հոկտեմբեր, Խորհրդային Միության պատմագրության մեջ պաշտոնապես գրվել է «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն»), պետական հեղաշրջում Ռուսաստանում կազմակերպված բոլշևիկների առաջնորդ Վլադիմիր Լենինի կողմից։ Տեղի է ունեցել զինված ապստամբության միջոցով Պետրոգրադում 1917 թվականի հոկտեմբերի 25-ին (Հին տոմարով նոյեմբերի 7-ին)։

Հոկտեմբերյան հեղափոխությունը հաջորդեց և հիմք առավ Փետրվարյան հեղափոխությունից, որը տեղի էր ունեցել նույն տարեթվին ավելի վաղ։ Փետրվարյան հեղափոխության ժամանակ գահընկեց արվեց Ցարական ավտոկրատիան, ինչի հետևանքով ստեղծվեց Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը։

Այս ժամանակահատվածում բանվորները սկսեցին կազմավորվել խորհուրդներում, որտեղ հեղափոխականները քննադատում էին ժամանակավոր կառավարության գործունեությունը։ Նոր կառավարող օրգան Համառուսական խորհուրդների հանրագումարը իր երկրորդ հանրագումարում ընտրեց բոլշևիկ անդամների և ձախակողմյան խմբերին նոր պետության կարևոր պաշտոններին։ Անմիջապես նախաձեռնվեց հիմնադրել Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը։ 1918 թվականի հուլիսի 17-ին ցարը և նրա ընտանիքը, ներառյալ հինգ երեխա 13-ից 22 տարեկան, մահապատժի ենթարկվեցին։

Հեղափոխությունը գլխավորեցին բոլշևիկները, որոնք օգտագործեցին Պետրոգրադի խորհրդի ազդեցությունը, որպեսզի կազմակերպեն զինված ուժեր։ Բոլշևիկյան Կարմիր գվարդիայի ուժերը ռազմահեղափոխական կոմիտեի գլխավորությամբ սկսեցին նվաճել կառավարական շինությունները 1917 թվականի հոկտեմբերի 25-ին։ Հաջորդ օրը Ձմեռային պալատն (ժամանակավոր կառավարության նստավայրը Պետրոգրադում) անցավ բոլշևիկների ձեռքը։

Հոկտեմբերյան հեղափոխության կարգախոսն էր «Ամբողջ իշխանությունը խորհուրդներին», ինչը նշանակում էր, որ իշխանությունը պետք է բաժանվեր ժողովրդական եղանակով ընտրված տեղական խորհուրդների միջև։ Ժամանակի ընթացքում այն փոխվեց միայն բոլշևիկների իշխանության։

Հեղաշրջման ընթացք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 25-ին Պետրոգրադում բացված խորհուրդների համառուսաստանյան 2-րդ համագումարը հռչակել է խորհրդային իշխանության հաստատումը։ Հոկտեմբերի 26-ին համագումարը ընդունել է, Դեկրետ խաղաղության մասին», որը պատերազմող բոլոր պետություններին առաջարկել է կնքել հաշտություն և, Դեկրետ հողի մասին», որով կալվածատերերի հողը բռնագրավվելու ու հանձնվելու էր տեղական գյուղացիական կոմիտեներին։ Համագումարում կազմավորվել է միայն բոլշևիկներից կազմված կառավարություն՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդ (ԺԿԽ)՝ Վ. Ուլյանով-Լենինի նախագահությամբ, հռչակվել է Ռուսաստանի Խորհրդային Հանրապետությունը։

Պետրոգրադում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո բոլշևիկների ձեռքն է անցել իշխանությունը Մոսկվայում (նոյեմբեր), ռազմաճակատներում (նոյեմբեր-դեկտեմբեր), Ռուսաստանի կենտրոնական շրջաններում։ Սակայն կայսրության ծայրամասերում և ազգային տարածաշրջաններում (Հյուսիսային Կովկաս, Ֆինլանդիա, Ուկրաինա, Անդրկովկաս, Միջին Ասիա) խորհրդային իշխանությունը հաստատվել է ավելի ուշ։

Հոկտեմբերյան հեղաշրջումը ճակատագրական է եղել հայ ժողովրդի համար։ Խաղաղության և Հողի մասին դեկրետների ընդունումից հետո՝ ռուսական զորքերը լքել են Կովկասյան ռազմաճակատը, և Հայաստանը հայտնվել է թուրքական զորքերի ներխուժման իրական վտանգի առջև։

1917դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի ԺԿԽ-ն ընդունել է Դեկրետ «Թուրքահայաստանի մասին», որը մնացել է անկատար։ 1918-ի մարտին Խորհրդային Ռուսաստանը Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ կնքել է անջատ հաշտություն (Բրեստի հաշտություն), որով Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը, անտեսելով հայ ժողովրդի կենսական շահերը, Գերմանիայի պարտադրմամբ հրաժարվել է ոչ միայն առաջին աշխարհամարտի ընթացքում ռուսական զորքերի գրաված Արևմտյան Հայաստանի տարածքից, այլև Արևելյան Հայաստանի մի մասից (Կարսի և Արդահանի շրջանները)։

1920-ի դեկտեմբերին Խորհրդային Ռուսաստանին հաջողվել է բռնակցել Հայաստանի Հանրապետությունը, իսկ արդեն նախկին կառավարությանը ստիպել հրաժարվել իշխանությունից և այն հանձնել հայ բոլշևիկներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Samaan, A.E. (2013 թ․ փետրվարի 2). From a "Race of Masters" to a "Master Race": 1948 to 1848. A.E. Samaan. էջ 346. ISBN 978-0615747880. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 517