Մարտին Մալ
Մարտին Մալ անգլ.՝ Martin Mull | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 18, 1943[1][2][3] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[3] |
Մահացել է | հունիսի 27, 2024[3] (80 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Ռոդ Այլենդի դիզայնի դպրոց, Նյու Քանանի ավագ դպրոց և North Ridgeville High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | կատակերգու, նկարիչ, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, սցենարիստ, կինոպրոդյուսեր և երաժիշտ |
Ամուսին(ներ) | Wendy Haas? |
Մարտին Յուջին Մալ (անգլ.՝ Martin Eugene Mull, օգոստոսի 18, 1943[1][2][3], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[3] - հունիսի 27, 2024[3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կատակերգու, երգիչ և նկարիչ։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապագա դերասանը ծնվել է Չիկագոյում՝ դերասանուհի Բեթիի և ատաղծագործ Հարոլդ Մալի ընտանիքում[4]։ Երբ երկու տարեկան էր, ընտանիքի հետ տեղափոխվել է Օհայո նահանգ՝ Հյուսիսային Ռիջվիլ։ Երբ լրացել է նրա 15 տարեկանը, նրա ընտանիքը տեղափոխվել է Կոնեկտիկուտ նահանգ՝ Նյու Հանան, որտեղ ավարտել է ավագ դպրոցը[5]։ Սովորել է նկարչություն և 1965 թվականին կերպարվեստի բակալավրի աստիճանով ավարտել է Ռոդ-Այլենդ դիազայներական դպրոցը, իսկ 1967 թվականին այդ բնագավառում ստացել է մագիստրոսի աստիճան[6]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]70-ականների առաջին կեսին Մալը հանդես է եկել որպես երգիչ։ 1973 թվականին Բոսթոնի սիմֆոնիկ դահլիճում ելույթ է ունեցել Ռենդի Նյումանի և Սենդի Դենիի հետ[7]։
1997-2000 թվականներին Վալիարդ Կրաֆտի՝ Վեստբրիջի ուսմասվարի (հետագայում տնօրենի) դերում նկարահանվել է «Սաբրինա։ Փոքրիկ վհուկ» հեռուստատեսային սերիալում։ 2013-2014 թվականներին խաղացել է «Հայրիկներ» կարճատև կատակերգական սերիալի կենտրոնական դերերից մեկը։ 2016 թվականին Մալը «Փոխնախագահ» սերիալի 5-րդ սեզոնի հրավիրված դերի համար ստացել է «Էմմի» մրցանակի անվանակարգ։
Հայտնի է եղել նաև հայտնի մուլտսերիալների հնչյունավորումների շնորհիվ. նա իր ձայնը նվիրել է այնպիսի կերպարների, ինչպիսիք են «Սիմփսոնները»-ի «D’oh-in in the Wind» (1998) էպիզոդի Սեթը, «Գրիֆինների ընտանիքը»-ի «If I’m Dyin’, I’m Lyin’» (2000) էպիզոդի պարոն Հարիսը, «Թորնբերիի վայրի ընտանիքը»-ի «Birthday Quake» (2000) էպիզոդի Դենիս Թաքերը և շատ ուրիշներ։ Առավել երկար ժամանակ հնչյունավորել է «Ամերիկյան հայրիկ» մուլտսերիալի (2005-2011) քահանա Դոնովանին։
Մալին վստահել են CBS-ի «Ընտանի շուն» մուլտսերիալի գլխավոր դերերի հնչյունավորումը, սակայն այն 1993 թվականի առաջին սեզոնից հետո փակվել է։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում երկու անգամ ամուսնալուծվել է։ 1982 թվականին ամուսնացել է Վենդի Հաասի հետ։ Զույգն ունի աղջիկ՝ Մեգգին[8][9][10][11]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1979 | ս | Տաքսի | Taxi | Ռուեր Չեփման |
1983 | ֆ | Պարոն մայրիկ | Mr. Mom | Ռոն Ռիչարդսոն |
1983 | ֆ | Մասնավոր դպրոց | Private School | դեղագործ (տիտրերում նշված չէ) |
1985 | ֆ | Հանցանշան | Clue | գնդապետ Մաստարդ |
1990 | ս | Ոսկե աղջիկներ | The Golden Girls | Ջիմի |
1991-1997 | ս | Ռոզաննա | Roseanne | Լեոն Քարլ |
1992 | ֆ | Հրաշք լողափ | Miracle Beach | Դոնալդ Բյորբանկ |
1993 | մս | Ընտանի շուն | Family Dog | Սկիպ Բինսֆորդ (ձայն) |
1993 | ֆ | Միսսիս Դաութֆայեր | Mrs. Doubtfire | Ջասթին Գրեգորի |
1996 | ֆ | Սուրբ ծննդյան նվեր | Jingle All the Way | «KQRS-FM» ռադիոյի դիջեյ |
1996 | ֆ | 101 դալմատիններ | 101 Dalmatians | վայրի բնության մասին հեռուստաշոուի վարողը |
1997-2000 | ս | Սաբրինա։ Փոքրիկ վհուկ | Sabrina, the Teenage Witch | Վալիարդ Կրաֆտ, դպրոցի ուսմասվար (տնօրեն) |
1998 | մս | Սիմփսոնները | The Simpsons | Սեթ (ձայն) |
2000 | մս | Գրիֆինների ընտանիքը | Family Guy | Պարոն Հարիս |
2000 | մս | Թորնբերիի վայրի ընտանիքը | The Wild Thornberrys | Դենիս Թաքեր |
2005-2011 | մս | Ամերիկյան հայրիկ | American Dad! | Դոնովանի հայրը |
2006 | ֆ | Տարօրինակ բարեկամները | Relative Strangers | Ջոֆրի Մորտոն |
2008 | ս | Օրենք և կարգ:Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | բժիշկ Գիդեոն Հաթոն |
2010 | ֆ | Վարձու մարդասպանները | Killers | Հոլբրուք |
2011 | ս | Խենթ սեր | Mad Love | Կուրտ Գրաբովսկի |
2013-2014 | ս | Հայրիկներ | Dads | Կրոուֆորդ Ուիթմոր |
2016 | ս | Փոխնախագահ | Veep | Բոբ Բրեդլի |
2017 | ս | Ծովային ոստիկանություն։ Լոս Անջելես | NCIS: Los Angeles | Էդվարդ «Էդդի» Օ’Բոյլ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Koseluk C. Martin Mull, Funnyman and ‘Fernwood 2 Night’ Star, Dies at 80 / J. Min — LA: Penske Media Corporation, 2024. — ISSN 0018-3660
- ↑ Ely, Robert (1979 թ․ դեկտեմբերի 7). «Martin Mull has interest in art, penchant for humor». St. Petersburg Times.
- ↑ «Martin Mull». Patterson & Associates. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Martin Mull Witnesses the "Madness"». www.risd.edu (անգլերեն). Rhode Island School of Design. 2013 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «The Tech, (May 11, 1973)». Learningace.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.(չաշխատող հղում)
- ↑ Biography for Martin Mull Internet Movie Database կայքում
- ↑ Wojciechowski, Michele «Wojo» (2013). «FOX’s Dads Star Martin Mull: The Accidental Comedian», Parade.CondeNast.com.
- ↑ «Martin Mull Biography», TvGuide.com.
- ↑ Lavin, Cheryl (1994). «Martin Mull Արխիվացված 2014-11-01 Wayback Machine», ChicagoTribune.com.
- ↑ The Green Room with Paul Provenza, 2010 թ․ հուլիսի 15
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Մալ» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 18 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Հունիսի 27 մահեր
- 2024 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երաժիշտներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 20-րդ դարի նկարիչներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ