Միկաշևիչի (բելառուս․՝ Мікашэвічы, Mikaševičy, ռուս.՝ Микашевичи, Mikashevichi, լեհ.՝ Mikaszewicze), քաղաք Բելառուսի Հանրապետության հարավարևմտյան մասում՝ Բրեստի մարզի Լունինեցի շրջանում։ Ընկած է շրջկենտրոնից՝ Լունինեց քաղաքից 47, մարզկենտրոնից՝ 275, երկրի մայրաքաղաք Մինսկից՝ 190 կիլոմետր հեռավորության վրա։ Զբաղեցնում է 16 քառակուսի կիլոմետր տարածք։ 2021 թվականիհունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 12 771[2]։
|
Հնագիտական տվյալների համաձայն՝ Միկաշևիչիի ներկայիս տարածքում առաջին բնակավայրն ստեղծվել է 1785 թվականին։ Երկու աշխարհամարտերի միջև ընկած ժամանակամիջուցում քաղաքի զարգացմանը մեծապես նպաստել է այստեղ գործող փայտանյութի գործարանը, որը խոշորագույններից մեկն է եղել այն տարիների Լեհաստանում։ Հիշարժան պատմական իրողություն է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտվելուց հետո՝ 1919 թվականի հոկտեմբերին Միկաշևիչի երկաթուղային կայարանի շենքում են սկսվել խորհրդա-լեհական բանակցությունները և շարունակվել են մինչև այդ նույն տարվա դեկտեմբեր ամիսը։ Այստեղ են պայմանավորվել ռազմագերիների փոխանակության մասին։ Բացի այդ, խորհրդային պատվիրակության անդամները, խոսք քաշելով լեհական կառավարության մտադրությունների մասին, մեծաթիվ զորք է կուտակել Լեհաստան հետ սահմանի մոտ[3][4]։