Նյութ
Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շուրջը, նյութ է։ Այն կառուցված է ատոմներից, որոնք կազմում են ավելի մեծ ու համալիր խմբեր, ինչպիսիք են, օրինակ մոլեկուլները (ատոմների հավաքածուները) և բջիջները, որոնցից կառուցված են կենդանի էակները։ Ատոմների ներսում կան նույնիսկ ավելի մանր մասնիկներ, ինչպիսիք են պրոտոններն ու նեյտրոնները, և սա դեռ վերջը չէ, քանի որ դրանք էլ իրենց հերթին պարունակում են ավելի մանր միավորներ։ Մեր մարմինը հիմնականում կառուցված է ընդամենը 4 տեսակի ատոմներից՝ թթվածնից, ածխածնից, ջրածնից և ազոտից։ Սակայն աշխարհաստեղծ գործի համար ընդհանուր առմամբ 100 տեսակի ատոմներ են հարկավոր։ Միացնելով դրանք մենք պատրաստ կլինենք ստեղծելու ցանկացած բան։
Երկրի նյութը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեր շուրջբոլորը նյութ է կամ էներգիա։ Օրական մենք օգտագործում ենք հազարավոր նյութեր։ Կարող ենք բաժանել այդ բոլորը կենդանի կամ անկենդան նյութերի։ Չնայած որ երկու դեպքում էլ դրանք կառուցված են ատոմներից, սակայն գործում են տարբեր եղանակներով։ Կենդանի նյութերը մշտապես ինքնանորոգվում են, իսկ անկենդանները միայն այն դեպքում են փոփոխվում, երբ արտաքին ուժն է ստիպում դա անել։
Կենդանի նյութը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանի գոյացություններն աճում են և փոփոխվում՝ միջավայրից ներծծելով էներգիա և նյութ։ Դրանք սնուցվում են արևի լույսով, որը զորացնում է բույսերի աճը՝ դրանով իսկ ապահովելով կերի ստեղծումը կենդանիների համար։ Կենդանի աշխարհը հիմնականում կառուցված է չորս տեսակի ատոմներից։ Բույսերի մեջ յուրաքանչյուր բջիջը կառուցված է մոլեկուլների համալիրներից, ինչպիսին է օրինակ բջջանյութը՝ ցելյուլոզան։
Անկենդան նյութը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիրը հիմնականում քարակերտ է և պարունակում է տասնյակ քիմիական նյութեր, որոնք մարդն օգտագործել է տարբեր կարիքների համար։ Անկենդան նյութը մեր առօրյա առարկաների և նոր գյուտերի հումքն է հանդիսանում։ Անկենդան աշխարհն էլ բույսերի պես կերտված է ատոմներից և մոլեկուլներից։
Նյութի փոփոխումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանի աշխարհն անվերջ փոփոխվում է, մինչդեռ անկենդանը նույնն է երևում։ Երբ կենդանի գոյացություններն մեռնում են, ապա կարող են դառնալ մեկ այլ կենդանի գոյացություն։ Հաճախ կենդանի գոյացություններն վերածվում են անկենդանի։
- Աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների ետևում միշտ առկա է գիտական տրամաբանությունը։ Կարող ենք հասկանալ դա՝ դիտարկելով կենդանի կամ անկենդան գոյացությունների նախորդող և հաջորդող վիճակները՝ ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական փոփոխություններով հանդերձ։
Սառույց + Ջերմություն = Ջուր։ Սա ֆիզիկական փոփոխություն է։ Երբ սառույցը փոխակերպվում է ջրի կամ գոլորշու, տեղի է ունենում տվյալ նյութի ֆիզիկական փոփոխություն։
Ջրածին + Թթվածին = Ջուր։ Սա քիմիական փոփոխություն է։ Ջրածնի և թթվածնի խառնուրդի արդյունքում առաջանում է ջուր. փոփոխվում են սկզբնական նյութերը։
Երկթթու ածխածին + Ջուր + Արևի լույս = Բույսերի աճ։ Սա կենսաբանական փոփոխություն է։ Բույսերը ջուրն օգտագործում են աճի համար. սկզբնական նյութը անհետանում է։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիրք «Գիտելիքների հանրագիտարան»; հեղինակ՝ Շալլա Բրաուն, Դանիել Միլս, Բեն Մորգան ; էջ 190-191; հրտ. «Բուկինիստ»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյութ» հոդվածին։ |
|