Նորաշենիկ Ներքին
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորաշենիկ (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Նորաշենիկ Ներքին | |
Երկիր | Հայկական ԽՍՀ |
Շրջան | Ղափան |
Այլ անվանումներ | Լանջառ, Լանջար, Մագազին Ներքին, Նորաշենիկի խանութներ, Նորաշինիկ, Նորաշինիկ Հին, Նորաշինիկ Մյուս, Նորաշինիկ Ներքին |
Բնակչություն | 623[1] մարդ (1908) |
Ազգային կազմ | հայեր |
Ժամային գոտի | UTC+4 |
Նորաշենիկ Ներքին, գյուղ Հայկական ԽՍՀի Ղափանի շրջանում, շրջանի հյուսիս-արևելյան մասում, Նորաշենիկ գյուղից կես կմ արևմուտք։
Նույն անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1930-ական թվականներին բնակիչները բնակավայրում շատ մրջյուններ լինելու պատճառով տեղափոխվել են հարևան Նորաշենիկ գյուղ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները հայեր էին։ 1908 թվականին գյուղն ունեցել է 623 հայ բնակիչ[1]։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ հին թաղակապ եկեղեցի[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Зангезурский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 20