Ումար Նիաս
Ումար Նիաս ֆր.՝El Hadji Baye Oumar Niasse | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Նիասը 2015 թվականին «Լոկոմոտիվ»-ի կազմում | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Էլ-Հաջի Բայ Ումար Նիաս | ||||||||||||||||||||
Ազգությունը | սենեգալցի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Սենեգալ | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 18, 1990[1] (34 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Դակար, Սենեգալ | ||||||||||||||||||||
Հասակ | 182 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 82 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Էվերթոն | ||||||||||||||||||||
Համար | 19 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Էլ-Հաջի Բայ Ումար Նիաս (ֆր.՝El Hadji Baye Oumar Niasse, ապրիլի 18, 1990[1], Ouakam, Almadies Arrondissement, Դաքար, Դակար, Սենեգալ), սենեգալցի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս անգլիական «Էվերթոն»-ի և Սենեգալի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ուակամ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ումար Նիասը իր կարիերան սկսել է սենեգալական «Ուակամ»-ի կազմում։ Նա 2008 թվականին պայմանագիր է կքնել թմի հետ և 2008-09 մրցաշրջանում օգնել է թմին դառնալ Սենեգալի Երկրորդ լիգայի հաղթող։ Նա այդ մրցաշրջանում դարձել է 21 գոլի հեղինակ[2]։
Նիասը 2011 թվականին թմի հետ դարձել է Սենեգալի Պրեմիեր լիգայի չեմպիոն[3]։
2012 թվականի փետրվարին Ումարը վարձավճարով տեղափոխվել է նորվեգական «Բրան»[4]։ Նա այդ թմից մասնակցել է 3 հանդիպման և վարձակալության ավարտից հետո վերադարձել է Սենեգալ։
«Ակհիսար Բելեդիսպոր»
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի օգոստոսին Ումար Նիասը տեղափոխվել է թուրքական Սուպեր Լիգան ներկայացնող «Ակհիսար Բելեդիսպոր»[5][6]։ Նիասը թիմի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան, որի ընթացքում դարձել է 15 գոլի հեղինակ։
«Լոկոմոտիվ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2014-15 մրցաշրջանից առաջ՝ 2014 թվականի հուլիսին Նիասը տեղափոխվել է «Լոկոմոտիվ»։ Տրանսֆերն արժեցել է 5.5 միլիոն եվրո։
Ռուսական ակումբի կազմում սենեգալցին մասնակցել է 28 հանդիպամն և դարձել է 12 գոլի հեղինակ։
«Էվերթոն»
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի փետրվարի 1-ին 13.5 միլիոն եվրոյի դիմաց Ումար Նիասը տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Էվերթոն»։ Նա թիմի հետ կնքել է 4.5 տարվա պայմանագիր[7][8]։
Թիմի կազմում իր առաջին հանդիպումը նա անցկացրել է 2016 թվականի փետրվարի 20-ին՝ մասնակցելով «Բորնմութ»-ի դեմ խաղին։ Նա 80-րդ րոպեին փոխարինել է Ռոմելու Լուկակուին[9]։ Մրցաշրջանից հետո Նիասը տեղեկացվել է, որ պետք է իր համար նոր ակումբ փնտրի։
Այնուամենայնիվ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին սենեգալցին հայտնվել է այն 25 ֆուտոլիստների շարքում, ովքեր հայտավորվել է 2016-17 մրցաշրջանի համար[10]։
«Հալլ Սիթի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունվարի 13-ին Ումար Նիասը վարձավճարով տեղափոխվել է «Հալլ Սիթի»։ Տեղափոխությունն արժեցել է 10 միլիոն եվրո[11][12]։ Թիմի կազմում իր նորամուտը նա նշել է հունվարի 14-ին՝ «Բորնմութ»-ի դեմ խաղում[13]։ Նա փոխարինման է դուրս եկել 83-րդ րոպեին։
Նա իր առաջին գոլը թիմի կազմում խփել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում[14]։ Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Պրեմիեր Լիգայի շրջանակներում նա իր առաջին գոլը խփել է 2017 թվականի փետրվարի 4-ին՝ «Լիվերպուլ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով[15]։
Վերադարձ «Էվերթոն»
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարձակալության ժամկետի ավարտից հետո նա վերադարձել է «Էվերթոն»։ Վերադարձից հետո Պրեմիեր Լիգայի շրջանակներում նա իր առաջին գոլը խփել է 2017 թվականի սեպտեմբերի 23-ին՝ «Բորնմութ»-ի դեմ խաղում[16]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սենեգալի ազգային հավաքականի կազմում Ումար Նիասը իր դեբյուտը նշել է 2013 թվականի հունվարի 15-ին՝ Չիլիի հավաքականի դեմ խաղում[17]։
Նա իր առաջին միջազգային գոլը խփել է 2015 թվականի մայիսի 25-ին՝ Կոսովոյի հավաքականի դեմ խաղում[18]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Այլ | Արդյունք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիա | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Բրան (վարձավճար) | 2012 | Տիպելիգեն | 3 | 0 | 1 | 0 | — | — | 4 | 0 | ||
Ակհիսար Բելեդիեսպոր | 2013-14 | Սուպեր Լիգա | 34 | 12 | 6 | 3 | — | — | 40 | 15 | ||
Լոկոմոտիվ | 2014-15 | Ռուսաստանի Պրեմիեր Լիգա | 13 | 4 | 4 | 2 | — | 2 | 0 | 19 | 6 | |
2015-16 | Ռուսաստանի Պրեմիեր Լիգա | 15 | 8 | 1 | 0 | — | 7 | 5 | 23 | 13 | ||
Արդյունք | 28 | 12 | 5 | 2 | — | 9 | 5 | 42 | 19 | |||
Էվերթոն | 2015-16 | Պրեմիեր Լիգա | 5 | 0 | 2 | 0 | — | — | 7 | 0 | ||
2016-17 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | — | — | — | 0 | 0 | ||||
2017-18 | Պրեմիեր Լիգա | 5 | 3 | — | 2 | 1 | — | 7 | 4 | |||
Արդյունք | 10 | 3 | 2 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 14 | 4 | ||
Հալլ Սիթի (վարձավճար) | 2016-17 | Պրեմիեր Լիգա | 17 | 4 | 1 | 0 | 1 | 1 | — | 19 | 5 | |
Կարիերայի արդյունք | 92 | 31 | 15 | 5 | 3 | 2 | 9 | 5 | 119 | 43 |
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային հավաքական | Տարի | Խաղ | Գոլ |
---|---|---|---|
Սենեգալ | 2013 | 4 | 0 |
2014 | 1 | 2 | |
2015 | 1 | 0 | |
2016 | 2 | 1 | |
Արդյունք | 8 | 3 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սենեգալի Պրեմիեր լիգայի չեմպիոն - 2011
- Սենեգալի Երկրորդ լիգայի չեմպիոն - 2009
- Ռուսաստանի գավաթակիր - 2015
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Gol silahı Oumar Niasse».
- ↑ «Oumar Niasse: Meet the hard-working Senegalese striker wanted in England». FourFourTwo. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Han kan være Branns nye kantspiller ba.no
- ↑ «Akhisar'da Oumar Niasse de tamam».
- ↑ «Akhisar'a Senegalli».
- ↑ «Niasse Completes £13.5m Move». Everton F.C. 2016 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Hytner, David (2016 թ․ հունվարի 30). «Everton poised to sign Lokomotiv Moscow's Oumar Niasse for £13.5m». The Guardian.
- ↑ «Premier League 2016–17 Preview Everton». The Guardian. 2016 թ․ օգոստոսի 3.
- ↑ Doyle, Ian (2016 թ․ սեպտեմբերի 1). «Oumar Niasse included in Everton's Premier League squad». Liverpool Echo. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Anderson, David (2017 թ․ հունվարի 13). «Everton flop Oumar Niasse joins Hull on loan with view to permanent £10m switch». The Mirror. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Hull City sign Oumar Niasse on loan and Evandro for undisclosed fee». BBC Sport. 2017 թ․ հունվարի 13. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Hull City 3–1 Bournemouth». BBC Sport. 2017 թ․ հունվարի 14. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Hull City 2–1 Manchester United (Agg: 2–3)». BBC Sport. 2017 թ․ հունվարի 26. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Hull City 2–0 Liverpool». BBC Sport. BBC. 2017 թ․ փետրվարի 4. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Everton 2–1 Bournemouth». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Sénégal - Chili : 1-2». L'Equipe (French). 2013 թ․ հունվարի 16. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Amical Kosovo 1-3 Sénégal : Baye Oumar Niasse et Diafra Sakho mettent fin à la série de nuls des « Lions »» (French). Press Afrik. 2015 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ումար Նիաս» հոդվածին։ |
|
- Ապրիլի 18 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Էվերթոնի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Լոկոմոտիվ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Հալլ Սիթիի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ